Ժուլիանո Բելետի

բրազիլական Ֆուտբոլիստ

Ժուլիանո Հաուս Բելետի (պորտ.՝ Juliano Haus Belletti, հունիսի 20, 1976(1976-06-20)[1][2][3], Cascavel, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնա», «Չելսի», «Վիլյառեալ», «Ֆլումինենսե», «Կրուզեյրո», «Սան Պաուլու» և «Ատլետիկո Մինեյրո» ակումբներում։

Ժուլիանո Բելետի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1976(1976-06-20)[1][2][3] (47 տարեկան)
Ծննդավայր Cascavel, Բրազիլիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք full-back և պաշտպան

1999 թվականի Բրազիլիայի արծաթե գնդակի դափնեկիր «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում, որը շնորհում է «Placar» ամսագրային հրատարակությունը։ Բրազիլիայի հավաքականի կազմում եղել է 2002 թվականի աշխարհի չեմպիոն։ «Բարսելոնայի» կազմում ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա 2005/06-ի հաղթող։

Ակումբային կարիերա խմբագրել

Խաղային կարիերայի սկիզբ խմբագրել

Առաջին ակումբը, որտեղ խաղացել է Բելետին եղել է բրազիլական «Կրուզեյրոն», որտեղ նա խաղացել է երկու տարի։ Նա իր նորամուտն ակումբում նշել է 1994 թվականի նոյեմբերին, մինչ այդ խաղացել է ակումբի երիտասարդական թիմում։ Հետո տեղափոխվել է բրազիլական մեկ այլ ակումբ՝ «Սան Պաուլու», որտեղ խաղացել է վեց տարի՝ խփելով 10-ից ավելի գոլ։ 1999 թվականին վարձակալությամբ տրվել է «Ատլետիկո Մինեյրոյին»՝ խաղալով կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Այս ակումբի կազմում նվաճել է Բրազիլիայի արծաթե գնդակը։ Տեղափոխվելով «Վիլյառեալ»՝ նա հրավիրվել է ազգային հավաքական և հայտնվել է 2002 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ «Վիլյառեալում» նա սկսել է խաղալ աջ եզրային պաշտպանի դիրքում։

«Բարսելոնա» խմբագրել

2004 թվականի ամռանը տեղափոխվել է կատալոնական ակումբ։ Ամբողջ մրցաշրջանը խաղացել է աջ եզրում, որտեղ մրցաշրջանի ընթացքում խաղում էր նաև մեկ այլ իսպանացի պաշտպան՝ Օլեգերը, որը նույնպես տեղափոխվել է պաշտպանության կենտրոն։

2005/06 մրցաշրջանում ավելի շատ հանդիպումներ է անցկացրել որպես աջ եզրային պաշտպան։ 2006 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում (2:1) նրա գոլը կատալոնացիներին բերել է Եվրոպայի ուժեղագույն թիմի տիտղոսը։ Հանդիպման սկզբում պաշտպանության աջ թևում էր Օլեգերը, իսկ Բելետին փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Իր վերջին՝ 2006/07 մրցաշրջանում, իրեն ավելի վատ է դրսևորել։ Նա Ջանլուկա Ձամբրոտտայի հետ մրցում էր թիմի հիմնական աջ եզրային պաշտպանի տեղի համար։ Բելետին ավելի հաճախ էր փոխարինման դուրս գալիս և ամռանը որոշում էր կայացրել թիմը փոխելու։

«Չելսի» խմբագրել

2007 թվականի օգոստոսի 23-ին հաջող բուժզննում անցնելուց հետո Բելետին երեք տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան «Չելսի»ակումբի հետ[4]։ Տրանսֆերի գումարը կազմել է 5 մլն եվրո։ Նորամուտն ակումբում նշել է օգոստոսի 25-ին Անգլիայի առաջնության «Պորտսմութի» դեմ խաղում՝ 64-րդ րոպեին փոխարինելով Ջոն Օբի Միկելին (1:0)[5]։

Նրա առաջին հանդիպումը մեկնարկային կազմում տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի «Աստոն Վիլայի» հետ խաղում (0:2)։ «Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ցուցումներով Բելետին դարձել է ակումբի սխեմայի առանցքային դեմքը՝ Պրեմիեր լիգայի գրեթե բոլոր հանդիպումներում խաղալով մեկնարկային կազմում՝ պաշտպանության աջ եզրում։ «Կապտանռնագույնների» կազմում իր առաջին գոլը խփել է 2007 թվականի նոյեմբերին «Ուիգանի» դեմ Պրեմիեր լիգայի արտագնա խաղում, իսկ երկրորդ գոլը ակումբի կազմում՝ 2008 թվականի հունվարին «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության խաղում։ 2007/08 մրցաշրջանում Բելետին «Չելսիի» կազմում դարձել է երկու գոլի հեղինակ։ 2008 թվականի մայիսի 21-ին Մոսկվայում կայացած ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Բելետին փոխարինման է դուրս եկել Մակելելեի փոխարեն ավելացված 120+4' րոպեին[6]։

2008/09 մրցաշրջանում Բելետիի տեղը պաշտպանության աջ եզրում տրվել է ակումբ եկած պորտուգալացի եզրային Ժոզե Բոզինգվային։ Այնուամենայնիվ, գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին Բելետիին դնում էր կենտրոնական և հենակետային կիսապաշտպանի դիրքում և նույնիսկ աջ եզրային հարձակվողի դիրքում։ 2008 թվականի հոկտեմբերին Բելետին Անգլիայի առաջնությունում 30 յարդից դարձել է գոլի հեղինակ[7]։

2009/10 մրցաշրջանում, «Չելսիում» իր վերջին խաղում, Բելետին շատ հազվադեպ էր խաղում՝ մասամբ փոխարինման դուրս գալով խաղի ընթացքում։ Միխայել Բալակի վնասվածքից հետո Բելետին ստիպված է եղել մեկ ամսով զբաղեցնել հենակետային կիսապաշտպանի պաշտոնը։ Մրցաշրջանի ավարտից հետո Բելետին «Չելսիի» հետ նվաճել է Անգլիայի առաջնությունը, գավաթը և սուպերգավաթը։

«Ֆլումինենսե» խմբագրել

2010 թվականի հունիսի 14-ին Բելետին տեղափոխվել է բրազիլական «Ֆլումինենսե» ակումբ՝ կնքելով երկամյա պայմանագիր[8]։ 2011 թվականի մարտի 15-ին Բելետին ազատ գործակալի կարգավիճակով հեռացել ակումբից՝ ծանր վնասվածքների և մկանների լարվածության պատճառով։ Նա մասնակցել է ընդամենը 9 հանդիպման, որոնցից միայն 3-ն են եղել մեկնարկային կազմում։

Խաղային կարիերայի ավարտը խմբագրել

2011 թվականի հունիսի 15-ին տեղափոխվել է Սեարա[9], իսկ տասներկու օր անց՝ հունիսի 27-ին, իր թվիթերյան էջում հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան[10]։ Պատճառը մշտական վնասվածքներն էին։

Ազգային հավաքական խմբագրել

Բելետին Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական իր նորամուտը նշել է 2001 թվականի մարտի 28-ին Էկվադորի դեմ խաղում[11]։ Նա ստացել է 2002 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալը, թեև ամբողջ մրցաշարի ընթացքում եղել է Կաֆուի[12] պահեստային՝ Թուրքիայի հետ կիսաեզրափակիչում ընդամենը հինգ րոպե անցկացնելով խաղադաշտում։

Ֆունկցիոներ խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է «Կուրիտիբա» ակումբի միջազգային կապերի գծով գործադիր տնօրեն[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Կրուզեյրո»
  • Մինեյրոյի Լիգայի չեմպիոն՝ 1996
«Ատլետիկո Մինեյրո»
  • Մինեյրոյի Լիգայի չեմպիոն՝ 1999
«Սան Պաուլո»
  • Պաուլիստա Լիգայի չեմպիոն (2)՝ 1998, 2000
  • Ռիո-Սան Պաուլո մրցաշարի հաղթող՝ 2001
«Բարսելոնա»
«Չելսի»
«Ֆլումինենսե»
Բրազիլիայի հավաքական
  • Աշխարհի չեմպիոն՝ 2002

Անձնական խմբագրել

  • «Չելսիի» մրցաշրջանի լավագույն գոլ՝ 2008

Խաղերի վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

Խաղեր և գոլեր ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների[14][15]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Կոնտինենտալ Այլ Ընդամենը
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիլյառեալ ՖԱ 2002–03 Լիգա 31 3 6 0 37 3
2003–04 28 3 1 1 15 0 44 4
Ընդամենը 59 6 1 1 21 0 81 7
Բարսելոնա ՖԱ 2004–05 Լիգա 31 0 8 0 39 0
2005–06 27 0 3 0 10 1 2 0 42 1
2006–07 13 0 2 0 2 0 4 0 21 0
Ընդամենը 71 0 5 0 20 1 6 0 102 1
Չելսի (ֆուտբոլային ակումբ) 2007–08 Պրեմիեր լիգա 23 2 2 0 6 0 7 0 38 2
2008–09 20 3 4 0 2 0 8 0 34 3
2009–10 11 0 3 0 3 0 5 0 22 0
Ընդամենը 54 5 9 0 11 0 20 0 94 5
Ֆլումինենսե 2010 Սերիա Ա 9 0 9 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 193 11 15 1 11 0 61 1 6 0 286

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Move Completed». chelseafc.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  5. Owen Phillips (2007 թ․ օգոստոսի 26). «Chelsea 1:0 Portsmouth» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Chelsea Player of the Year Awards». chelseafc.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին.
  7. Phil Dawkes (2009 թ․ հունվարի 17). «Chelsea 2:1 Stoke City» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  8. «Беллетти перешёл во Флуминенсе». fluminense.com (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  9. «Belletti chega para reforçar o elenco alvinegro» (պորտուգալերեն). Ceará. 2011 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  10. «Por mais que eu queira seguir, o corpo não deixa» (պորտուգալերեն). Twitter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  11. «Brazil 3, Paraguay 1». UPI.
  12. «Belletti: reserva de Cafu teve poucas oportunidades na Copa». Folha de S. Paulo (Portuguese). 2002 թ․ հունիսի 30. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Por mercado internacional, Coritiba anuncia Belletti» (պորտուգալերեն). Site oficial do Coritiba Foot Ball Club. 2016 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  14. Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
  15. «Belletti». Soccerway. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուլիանո Բելետի» հոդվածին։