Ժոզե Բոսինգվա

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ժոզե Բոսինգվա դա Սիլվա (պորտ.՝ José Bosingwa da Silva, օգոստոսի 24, 1982(1982-08-24)[1][2][3], Mbandaka, Զաիր), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի և թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբի պաշտպան։

Ժոզե Բոսինգվա
պորտ.՝ José Bosingwa
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժոզե Բոսինգվա դա Սիլվա
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1982 (41 տարեկան)
Ծննդավայր Կինսաշա, Զահիր
Հասակ 183 սմ
Քաշ 75 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Տրաբզոնսպոր
Համար 3
Պատանեկան կարիերա
1995-1996 Պորտուգալիա Ֆորնոստ դե Ալգոդրես
1996-2000 Պորտուգալիա Բոավիշտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2001  Պորտուգալիա Ֆրեամունդե 11 (0)
2001-2003 Պորտուգալիա Բոավիշտա 41 (0)
2003-2008 Պորտուգալիա Պորտու 107 (3)
2008-2012 Անգլիա Չելսի 89 (3)
2012-2013 Անգլիա Քուինս Պարկ Ռեյնջերս 23 (0)
2013-ներկա Թուրքիա Տրաբզոնսպոր 60 (0)
Ազգային հավաքական
2003-2004 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-21) 18 (0)
2004 Պորտուգալիա Պորտուգալիա (օլիմպ.) 4 (1)
2007-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 30 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 25, 2016:

Կարիերա խմբագրել

Ժոզեն սկսել է մարզվել «Ֆորնոստ դե Ալգոդրես» ակումբի ակադեմիայում։ Այդտեղ անցկացնելով մեկ տարի՝ նրան ձեռք բերեցին «Բոավիշտա» ակումբի սկաուտները։ Ակումբում չխաղալով առաջին տարիները՝ նա ուղարկվեց վարձակալման, որից հետո ստացավ խաղային պրակտիկա։ 2003 թվականին 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Պորտու»[4]։ Այդտեղ նա միանգամից տեղ գտավ հիմնական կազմում։ 5 տարվա ընթացքում խաղաց 111 խաղ, խփեց 3 գոլ։

2008 թվականին տեղափոխվեց «Չելսի», որի մարզիչ նշանակվել էր Լուիս Ֆելիպե Սկոլարին։ Տրանսֆերի համար ակումբը վճարեց 20,6 միլիոն եվրո[5][6]։ Մրցաշրջանի առաջին մասը Բոսինգվան խաղաց շատ լավ, խփեց 2 գոլ։ Երկրորդ շրջանում կարիերան ձախողեց։ 2009-10 մրցաշրջանում, «Աստոն Վիլլայի» դեմ խաղում նա ստացավ ծանր վնասվածք և կես տարով դուրս մնաց շարքից։ Մինչ վնասվածքը՝ նա համարվում էր համաշխարհային ֆուտբոլի լավագույն աջ պաշտպաններից մեկը։ Խաղադաշտ վերադարձավ «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում և ցույց տվեց իր լավագույն խաղը։ 2010-11 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանում Ժոզեն ակումբին խնդրեց իրեն ներկայացնել տրանսֆերի։ Նրան հավակնում էր «Միլանը», բայց «Չելսին» շատ ցածր գնի (3 միլիոն եվրո) համար մերժեց նրա առաջարկը։ 2011 թվականի ամռանը նրա պայմանագիրը երկարաձգվեց մեկ տարի։ Նոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշի ղեկավարությամբ նա նորից սկսեց հաճախ հայտնվել խաղադաշտում։ 2008 թվականից նա Չելսիի հետ անցկացրել էր 100-ից ավելի խաղեր, որոնցում խփել էր երեք գոլ։ 2011-12 խաղացողը հրաժարվեց խաղալ ազգային հավաքականում, քանի դեռ այն գլխավորում էր Պաուլու Բենտուն։ 2012 թվականի մայիսի 24-ին «Չելսիի» պաշտոնական կայքում հայտարարվեց, որ պայմանագրի ավարտման ժամանակ (հունիսի 30) Բոսինգվան կլքի ակումբը՝ որպես ազատ գործակալ[7]։

2012 թվականի օգոստոսի 17-ին Բոսինգվան պայմանագիր կնքեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

2004 թվականի մայիսին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում պաշպանը իր տարիքային կատեգորիայում դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Իսկ մի քիչ ուշ՝ օգոստոսին, նա Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Աթենքի օլիմպիական խաղերին և Իրաքի դեմ առաջին խաղում խփել գոլ։ Սակայն պորտուգալացիները այդ մրցաշարը ձախողել են՝ չկարողանալով դուրս գալ խմբից։ Բոսինգվայի վստահ խաղը ճանապարհ բացեց դեպի ազգային հավաքական։ Նա հավաքականում դեբյուտել է 2007 թվականի մայիսին[9], մրցակցելով Միգելի հետ, իսկ Եվրո 2008-ի որակավորման շրջանում խաղացել է 5 խաղ։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  Պորտու

  Չելսի

Անձնական

  • ՖԻՖԱ-ի վարկածով հայտնվել է Եվրո 2008-ի խորհրդանշական հավաքականում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Porto swoop for Bosingwa». UEFA.com. 2003 թ․ հունիսի 18. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
  5. «Comunicado da F.C. Porto – Futebol, SAD» [F.C. Porto – Football SAD announcement] (Portuguese). FC Porto. 2008 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Chelsea agree Bosingwa deal». Chelsea FC. 2008 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին.
  7. «Chelsea set to release Salomon Kalou and Jose Bosingwa». BBC Sport (անգլերեն). BBC. 2012 թ․ մայիսի 24.
  8. «Jose Joins». Queens Park Rangers F.C. 2012 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «Portugal call on uncapped trio». UEFA.com. 2007 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Բոսինգվա» հոդվածին։