Ժուլան
Ժուլան
Ժուլան
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Շամփրուկներ (Laniidae)
Ցեղ Lanius
Տեսակ Ժուլան (L. cristatus)
Միջազգային անվանում
Lanius cristatus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ժուլան (Lanius cristatus), շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Ժուլանը զգալիորեն փոքր է շամփրուկների մյուս տեսակներից։

Մարմնի երկարությունը 17սմ է, թևերի բացվածքը՝ 24-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20-48 գ։ Կտուցը հաստ է, ծայրը՝ ներքև կեռված, թևերը՝ կարճ, պոչը՝ դարչնագույն կամ սև։ Հասուն արուի գլուխը կապույտ-մոխրագույն է, ակնադիմակը՝ սև, մեջքը՝ շիկակարմիր-դարչնագույն, մարմինը ներքևից՝ վարդագույն-սպիտակ։ Էգի մարմինը վերևից դարչնագույն է, ծոծրակը՝ ավելի մոխրագույն, ակնադիմակը՝ ավելի մուգ դարչնագույն, մարմինը ներքևից աղոտ սպիտակ է՝ մոխրագույն թեփուկանման նախշով։ Երիտասարդի մարմինը վերևից խամրած դարչնագույն է, ծոծրակը՝ մոխրավուն՝ վերևից ու ներքևից՝ թեփուկանման նախշերով ծածկված։ Զոհին հետապնդում է բարձր դիրքից, նստում է ծառերի, թփուտների, էլեկտրասյուների վրա։ Տեղից տեղ տեղափոխվում է կարճ թռիչքներով։ Բնակվում է թփուտային խոտածածկ տարածքներում։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Եվրոպայի հարավում՝ Իտալիայում, Բալկաններում, Փոքր Ասիայում, Իրանում, Տիբեթում, Չինաստանում, Ճապոնիայում, Արևմտյան Սիբիրում, Ենիսեյի ափերին, Կամչատկայում, Կովկասում, Միջին Ասիայում[1]։

Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին՝ զույգերով։ Գերադասում է բնակվել անտառների բացատներում, բաց տարածություններում, որտեղ կան թփուտներ, ինչպես նաև բնակավայրերում ու քաղաքամերձ այգիներում։ Բնադրվում է թփերի, ծառերի վրա, բույնը սարքում է չոր խոտաբույսերից, տեղադրում գետնից 60 սմ - 3 մետր բարձր։ Ժուլանի բնադրումը նշված է նաև Երևանի քաղաքամերձ անտառներում ու պուրակներում, Սևանա լճի ավազանի նորաստեղծ անտառներում։ Մայիս ամսին դնում է 3-6 սպիտակ, վարդագույն կամ նարնջագույն պտերով ձվեր։

Բազմացում և զարգացումԽմբագրել

ԲնադրումԽմբագրել

Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի վերջին, մայիսից հունիս։ Բները հայտնվում են (թերի և վերջնական ավարտված) մայիսի 2-րդ կեսից հունիսի կեսերը։ Բույնը գավաթաձև, նոսր հյուսվածք է՝ բույսերից։ Բնադրում է փշոտ թփուտներում, բնադրման բարձր խտության դեպքում՝ նաև ոչ փշոտ ծառերին (ուռենի, խնձորենի, նշենի)։ Բույնը պատրաստում է էգը, արուն հսկում է էգին և բույնը։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիսի վերջին օրերը, կրկնակի բնադրման դեպքում՝ ավելի ուշ։ Դնում է 22 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակից վարդագույն՝ դարչնագույն և մոխրագույն-կապտամանուշակագույն պտերով 3-7 ձու։

Սերնդի հանդեպ խնամքԽմբագրել

Թխսակալում է էգը՝ 16 օր (1 փուլը տևում է 8-17օր)։ Այդ ընթացքում էգին կեր է բերում նաև արուն։ Ձագերին կերակրում են էգը և արուն։ Ձագերը բնից դուրս են գալիս 15-16-րդ օրը, ևս 2 շաբաթ ծնողների խնամքի տակ ձեռք են բերում ինքնուրույն թռչելու ունակություն։ Օգոստոսին հայտնվում են մեծ քանակությամբ երիտասարդ թռչուններ։ Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը։

ՆշանակությունԽմբագրել

Թվաքանակի գերազանցությամբ օգտակար է վնասատու մորեխների և բզեզների ոչնչացման գործում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ»։ էջ 36 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։