Ժենևև Բյուժո (ֆր.՝ Geneviève Bujold հուլիսի 1, 1942(1942-07-01)[1][2][3][…], Մոնրեալ[4]), կանադացի դերասանուհի, «Ոսկե գլոբուս» և «Ջինի» մրցանակների դափնեկիր։ Առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն դերասանուհու համար» անվանակարգում[6]։

Ժենևև Բյուժո
ֆր.՝ Geneviève Bujold
Geneviève Bujold - 1969.jpg
Ծնվել էհուլիսի 1, 1942(1942-07-01)[1][2][3][…] (79 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ[4]
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Paul Almond?
Պարգևներ և մրցանակներՈսկե գլոբուս մրցանակ դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար և Գեներալ- նահանգապետի մրցանակ մշակույթի և լրատվության ոլորտում[5]

ԿենսագրությունԽմբագրել

Ժենևև Բյուժոն ծնվել է ֆրանկոկանադցի բանվորների ընտանիքում[7][8]։ Հայրը եղել է ավտոբուսի վարորդ։ Բյուժոյի ծնողները կաթոլիկներ էին, և աղջիկն ուսումը ստանում էր վանական դպրոցում։ Քվեբեկի կոնսերվատորիայում դրամայի բաժին այցելելու հնարավորություն ունենալու համար ստիպված է եղել Մոնրեալի կինոթատրոնի տոմսարկղում աշխատել[9][10][11]։

1962 թվականից խաղացել է թատրոնում, ապա ռադիոյում և հեռուստատեսությունում, միաժամանակ հանդես է եկել կինոյում։ Նրա բեկումնային դերը Ալեն Ռենեի «Պատերազմն ավարտված է» ֆիլմն է, որտեղ նրա գործընկերն էր Իվ Մոնտանը։ Հաջողությունների փնտրտուքով Բյուժոն տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆիլիպ դե Բրոկան և Լուի Մալը։

Վերադառնալով Կանադա՝ դերասանուհին ամուսնացել է ռեժիսոր Փոլ Էլմոնդի հետ՝ հետագայում նկարահանվելով նրա մի քանի կինոնկարներում, սակայն 1973 թվականին զույգը բաժանվել է։

Ժենևև Բյուժոյի առավել հայտնի դերասանական աշխատանքը դարձել է թագուհի Աննա Բոլեյնի դերը Չարլզ Ջերոտի «Աննայի հազար օրը» պատմական ֆիլմում, որի համար նա ստացել է մի քանի պարգև։

Ներկայում Բյուժոն բնակվում է Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում։ Շարունակում է կարիերան կինոյում։

Ընտրված ֆիլմագրությունԽմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1964 ֆ Ժենևև Geneviève[12] Ժենևև
1966 ֆ Ծաղկող տարիք կամ դեռահաս աղջիկները La fleur de l’age ou Les adolescentes Ժենևև
1966 ֆ Պատերազմն ավարտված է La guerre est finie Նադին
1967 ֆ Ծովի և քաղցրահամ ջրի միջև Entre la mer et leau douce Ժենևև
1966 ֆ Սրտերի թագավորը Le Roi de Cœur Կոկոլիկոտ
1967 ֆ Ավազակը Le Voleur Շառլոտա
1969 ֆ Աննայի 1000 օրը Anne Of The Thousand Days Աննա Բոլեյն
1970 ֆ Սրտից է բխում Act of the Heart Մարթա Հեյս
1971 ֆ Եռյակը The Trojan Women Կասանդրա
1973 ֆ Կամասուտրա Kamouraska Էլիզաբեթ
1974 ֆ Երկրաշարժ Earthquake Դենիզ Մարշալ
1975 ֆ Ավանդադրում Obsession Իլիզաբեթ, Սանդրա
1975 ֆ Անուղղելին L'incorrigible Մարի-Շառլոտա
1976 ֆ Ավազակ Swashbuckler Ջեյն Բարնեթ
1978 ֆ Կոմա Coma Սյուզան
1979 ֆ Սպանություն հրամանով Murder By Decree Էննի Կրուկ
1980 ֆ Վերջին հանձնարարություն Final assignment Նիկոլ Թոմսոն
1984 ֆ Պարանի վրայով քայլողը Tightrope Բերիլ
1984 ֆ Ընտրիր ինձ Choose Me Նենսի
1985 ֆ Մտախոհություն Trouble In Mind Վանդա
1988 ֆ Մոդեռնիստները The Moderns Լիբի Վայենթայն
1988 ֆ Ցմահ կապված Dead ringers Քրիլ Նիվո
1990 ֆ Ուրիշի անունով False Identity Ռեյչել Ռու
1991 ֆ Կյանքը շարունակվում է The Dance Goes On
1992 ֆ Ինչ գիշեր է Oh, what a night Եվա
1994 ֆ Իմ ընկրւհի Մաքսը Mon Amie Max Մարի- Ալեքսանդրա
1996 ֆ Պինոկիոյի արկածները The Adventures of Pinocchio Լեոնա
1997 ֆ Տուն, որտեղ ասում են՝ այո The House of Yes միսիս Պասկալ
1999 ֆ Վկա Eye of the Beholder Ժաննա
2002 ֆ Քաոս և ցանկություն La turbulence des fluides Կոլետ Լասալ
2005 ֆ Սեղմեք ձեր մատը միայն մեկ անգամ... Mon petit doigt m'a dit... Ռոուզ
2003 ֆ Տուն որոնելիս Finding Home Քեյթի
2009 ֆ Տրոցկի The Trotsky Դենիզ Արշամբո

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Ամբողջական ցանկը ներկայացված է IMDB կայքում[13]։

Մրցանակներ և անվանակարգեր
Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ/հեռոստասերիալ Արդյունք
1968 Էմմի Դրամատիկական սերիալում կանացի դերի լավագույն կատարում «Փառքի սրահ Hallmark» Առաջադրում
Canadian Film Award Լավագույն դերասանուհի «Israel» Հաղթանակ
1970 Օսկար Լավագույն կանացի դեր «Աննայի 1000 օրը» Առաջադրում
Ոսկե գլոբուս Լավագույն կանացի դեր դրամատիկական ֆիլմում «Աննայի 1000 օրը» Հաղթանակ
Sant Jordi Awards Լավագույն դերասանուհի արտասահմանյան ֆիլմում «Աննայի 1000 օրը» Հաղթանակ
Canadian Film Award Լավագույն դերասանուհի «Բխում է սրտից» Հաղթանակ
1973 Canadian Film Award Լավագույն դերասանուհի «Կամասուտրա» Հաղթանակ
1979 Սատուրն Լավագույն կանացի դեր «Կոմա» Առաջադրում
1980 Genie Award Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Sherlock Holmes and Saucy Jack» Հաղթանակ
1981 Genie Award Լավագույն դերասանուհի «Վերջին հանձնարարություն» Номинация
1988 Los Angeles Film Critics Association Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Ցմահ կապված» և «Մոդեռնիստները» Հաղթանակ
1989 Genie Award Լավագույն դերասանուհի «Ցմահ կապված» Առաջադրում
1994 Genie Award Լավագույն դերասանուհի «Իմ ընկերուհի Մաքսը» Առաջադրում
1999 Genie Award Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Last Night» Առաջադրում
2003 Queens Film Festival «Կինեմատոգրաֆիայում ձեռբերումների համար» Հաղթանակ
Monaco International Film Festival Լավագույն դերասանուհի «Տուն որոնելիս» Հաղթանակ
2004 Los Angeles Silver Lake Film Festival Լավագույն դեր գեղարվեստական ֆիլմում «Տուն որոնելիս» Հաղթանակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #140765271 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. https://ggpaa.ca/award-recipients.aspx?year=all#results
  6. В некоторых русских источниках Бюжольд или Бужоль.
  7. Genevieve Bujold Biography (1942-)
  8. Bell Joseph N. (1970-06-19)։ «She Didn't Really Enjoy Anne The First Time»։ The Montreal Gazette։ Վերցված է 2010-08-05 
  9. What Is a Bujold? Hard to Circumscribe Los Angeles Times 1 Dec 1974: o31.
  10. Stone, Jay (2013-04-15)։ «Still Mine star Genevieve Bujold in 'a state of grace'»։ Canada.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2020-12-31 
  11. «Genevieve Bujold»։ Hollywood.com 
  12. Meisler, Andy (1994-09-15)։ «Real 'Star Trek' Drama: Enlisting New Skipper»։ The New York Times։ Վերցված է September 3, 2020 
  13. «Awards for Geneviève Bujold» (անգլերեն)։ imdb.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2010-01-25 

Արտաքին հղումներԽմբագրել