Ժելիմիր Ժիլնիկ (սերբ.՝ Желимир Жилник, սերբախորվաթ․՝ Želimir Žilnik, սեպտեմբերի 8, 1942(1942-09-08)[1][2], Ցրվենի Կրստ, Axis occupation of Serbia), հարավսլավացի, սերբ կինոռեժիսոր, Հարավսլավիայի Սև ալիք (սերբ.՝ Црни талас, սերբախորվաթ․՝ Crni talas, անգլ.՝ Yugoslav Black Wave) կինոմատոգրաֆիայի գեղարվեստական շարժման ներկայացուցիչներից։

Ժելիմիր Ժիլնիկ
սերբ.՝ Желимир Жилник
Ծնվել էսեպտեմբերի 8, 1942(1942-09-08)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրՑրվենի Կրստ, Axis occupation of Serbia
Քաղաքացիություն ՀՍՖՀ,  Սերբիա և Չեռնոգորիա և  Սերբիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
IMDbID ID 0956507
zilnikzelimir.net

Կենսագրություն խմբագրել

Ժելիմիր Ժիլնիկը ծնվել է 1942 թվականին Կարմիր խաչի (սերբ.՝ Црвени крст) համակենտրոնացման ճամբարում, որտեղ նրա մայրը՝ հարավսլավացի պարտիզանուհի, Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության հակաֆաշիստ Միլիցա Ժիլնիկը ձերբակալված էր[3]։ Փախուստի ընթացքում նորածնին մյուս բանտարկյալները կարողացել են փոխանցել հարազատներին, սակայն մայրը շուտով գնդակահարվել է։ Հայրը՝ պարտիզանական շարժման ակտիվիստ Սլոբոդան «Կոնրադ» Ժիլնիկը, 1944 թվականին գնդակահարվել է չետնիկների կողմից։

Ժելիմիրը մեծացել է Նովի Սադում մորական ծնողների և մորաքրոջ մոտ։ 1960 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, աշխատել տեղական երիտասարդական ստեղծագործական միավորումում, որտեղ էլ տարվել է կինոմատոգրաֆիայով։ Նովի Սադի կինոակումբում սկսել է նկարահանել կարճամետրաժ փորձարարական ֆիլմեր։ Ստեղծագործական վաղ փուլերում Ժելիմիր Ժիլնիկի նպատակն է եղել հասնել «կոպիտ», գրեթե հակագեղարվեստական գեղագիտության։

Նովի Սադի համալսարանում հետաքրքրվել է սոցիոլոգիայով, սակայն տվյալ դասընթացի բացակայության պատճառով ընդունվել է իրավաբանական ֆակուլտետ։ 1965 թվականին որպես ասիստենտ աշխատել է Բելգրադի Avala ստուդիայում, 1967 թվականին որպես երկրորդ ռեժիսոր հանդես է եկել Դուշանա Մակավեևայի խմբում «Սիրային պատմություն կամ հեռախոսավարի ողբերգությունը» ֆիլմի նկարահանման ժամանակ։ Հետագայում երկար տարիներ երկու ռեժիսորներն էլ պահպանել են բարեկամական և գործարար հարաբերությունները։

1967 թվականին որպես ռեժիսոր ներկայացրել է «Հանդես գյուղական երիտասարդության մասին ձմռանը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որն արժանացել է Հարավսլավիայի երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի մրցանակին և «Էկրան» ազգային կինոամսագրի մրցանակին։ 1968 թվականին նկարահանել է «Գործազրկություն» կարճամետրաժ վավերագրական ֆիլմն աշխատող միգրանտների մասին, ովքեր փորձում են աշխատանք գտնել ինչպես տանը՝ Հարավսլավիայում, այնպես էլ՝ արտերկրում։ Ֆիլմը Օբերհաուզենի կինոփառատոնում արժանացել է Գրան Պրի մրցանակի։ 1969 թվականին Օբերհաուզենի կինոփառատոնում արժանացել է ևս մեկ մրցանակի «Հունիսյան խռովություն» ֆիլմի համար, որտեղ ներկայացվել է 1968 թվականին Բելգրադի ուսանողական ցույցերը, որոնք տեղի էին ունեցել անմիջապես Փարիզի մայիսյան իրադարձություններից հետո։ Այս վավերագրական ֆիլմը դարձել է Եվրոպայի պատմության անհանգիստ ժամանակների վառ արտահայտումը և հող է նախապատրաստել Ժելիմիրի «Վաղ գործեր» լիամետրաժ ֆիլմի համար։ Քննադատները հաճախ այս ֆիլմը համարում են Հարավսլավիայի սև ալիքի գեղարվեստական առանձնահատկություններն արտահայտող ֆիլմ՝ սյուժեի ոչ ավանդական ներկայացման ձևեր, սուր սոցիալական խնդիրների քննարկում, սև հումոր, ճակատագրական ավարտ[3]։ Չնայած ֆիլմը Բեռլինում արժանացել է Ոսկե արջ մրցանակի, իշխանությունները բացասաբար արձագանքեցին ֆիլմին։ Կառավարական մարմինների հանդեպ ունեցած քննադատական վերաբերմունքի համար 1970-ականներին ռեժիսորը բախվել է գրաքննության։ 1980-ականներից սկսած Ժիլնիկը ձևավորել է իր յուրատեսակ վավերագրական դրամայի լեզուն, որը լայնորեն կիրառել է 1990-ականներին Բալկանների քաղաքական լարումներն արտացոլելու համար, այնուհետև անդրադարձել է Եվրոպական Միության սահմանների հսկողության հարցին՝ փախստականների ու ներգաղթյալների խնդիրներն արծարծելով «Եվրոպա ամրոցը», «Քենեդի» ֆիլմերում։ Հետագա ֆիլմերում՝ «Կապիտալիզմի հին դպրոցը», «Մի կին, մի դար», «Պիրիկան կինոյի մասին», «Նպատակակետը՝ Սերբիա» անդրադարձել է վիճելի հասարակական համակարգերի արժեսանդղակի պատմությանը[4]։

2016 թվականին Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմերից ներկայացվել են Ոսկե ծիրան կինոփառատոնի հետահայաց ցուցադրություն ծրագրում[5]։

 
Վարպետության դաս Ժելիմիր Ժիլնիկի հետ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում

Ֆիլմեր խմբագրել

Տարի Ֆիմի անունը
1967 Հանդես գյուղական երիտասարդության մասին ձմռանը
1968 Փոքրիկ պիոներները
1968 Գործազուրկները
1969 Հունիսյան խռովություն
1969 Վաղ գործեր
1971 Սև ֆիլմ
1972 Կանայք են գալիս
1972 Ազատություն կամ մուլտֆիլմեր
1973 Յազակի ապստամբությունը
1974 Հայտ
1974 Հրապարակային մահապատիժ
1975 Չգիտեմ՝ ինչ է նշանակում
1975 Հրաժեշտ
1975 Հաշվառում
1975 Պետության պաշտպանության տակ
1975 Տան օրդերներ
1976 Դրախտ. իմպերիալիստական կատակերգություն
1977 Շուկայի մարդիկ
1977 Բորա Յոկսիմովիչի ողբերգությունն ու կատակերգությունը
1978 45-ի աստղերն են պտտվում քո գլխում
1978 Յոթ հունգարական բալլադ
1979 Կամավորները
1980 Բուդա Բրակուշի հիվանդությունն ու ապաքինումը
1981 Վերա և Էրժիկա
1982 Դրագոլյուբ և Բոգդան. էլեկտրականություն
1983 Պավլե Հրոմիշի առաջին եռամսյակը
1984 Երկրորդ սերունդ
1984 Ստանիմիրն իջնում է
1985 Բարի լույս, Բելգրադ
1986 Քաղաքում գեղեցիկ կանայք են շրջում
1986 Գայթող ոչխարը
1987 Թեժ չեկեր
1988 Բրուքլին-Գուսինյե
1988 Ինչպես էր կոփվում պողպատը
1989 Վետերանը
1990 Սև-սպիտակ
1993 Դանուբ, Վուկովար գյուղ
1994 Տիտոն երկրորդ անգամ սերբերի մեջ
1995 Մարմարե հետույք
1996 Ձվեր նետելով
1997 Հանուն Էլլայի
1998 Ճանապարհորդելու կիրք
2000 Եվրոպա ամրոցը
2000 «Կոսմո»-ի աղջիկները
2002 EXIT-ն առավոտյան
2003 Քենեդին տուն է վերադառնում
2005 Հարևան Եվրոպան
2005 Որտե՞ղ է եղել Քենեդին երկու տարի շարունակ
2006 Օճառ Դանուբի օպերայում
2007 Քենեդին ամուսնանում է
2009 Կապիտալիզմի հին դպրոցը
2011 Մի կին, մի դար
2013 Պիրիկան կինոյի մասին
2014 Մեր մարդը Գաբոնում
2015 Նպատակակետը՝ Սերբիա
2016 Ջրհեղեղից հետո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Greg DeCuir Jr. (№ 4, 2010). «Old School Capitalism: An Interview with Zelimir Zilnik» (անգլերեն). Cineaste Publishers, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 9-ին.
  4. Ժելիմիր Ժիլնիկի մասին Ոսկե ծիրանի կայքում(չաշխատող հղում)
  5. «Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմերից Ոսկե ծիրանի կինոփառատոնի հետահայաց ցուցադրություն ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ժելիմիր Ժիլնիկ հոդվածին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժելիմիր Ժիլնիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժելիմիր Ժիլնիկ» հոդվածին։