Հունիսյան խռովություն (սերբ.՝ Липањска гибања), 1969 թվականին ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկի նկարահանած ֆիլմ։ Սև ալիք (սերբ.՝ Црни талас, սերբախորվաթ․՝ Crni talas, անգլ.՝ Yugoslav Black Wave) կինոմատոգրաֆիայի գեղարվեստական շարժման ֆիլմերից։

Հունիսյան խռովություն
ԵրկիրՀարավսլավիա Հարավսլավիա
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական1969
Լեզուսերբախորվաթերեն
ՌեժիսորԺելիմիր Ժիլնիկ
Սցենարի հեղինակԺելիմիր Ժիլնիկ
ԴերակատարներՍտևո Ժիգոն
Դրագոլյուբ Միչունովիչ
Դրագոլյուբ Վոյնով
ՕպերատորԴուշան Նինկով
ԵրաժշտությունԲոգդան Տիրնանիչ
Բրանկո Վուչիչևիչ
Տևողություն10 րոպե

2016 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[1]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է 1969 թվականի Բելգրադի ուսանողական ցույցերի՝ բողոքի այդ ձևի վճռորոշ հատկանիշների, խանդավառության ու կարգապահության մասին։ Այն «կարմիր բուրժուազիային»՝ Արևելյան դաշինքի երկրներում նոր սերնդի ստեղծարարությունն ու ինքնահաստատման ձգտումը ճնշող կոմունիստական ապարատի անդամների դեմ ուղղված ամենաազդեցիկ հանրային քննադատությունն էր։

Դերերում խմբագրել

  • Ստևո Ժիգոն
  • Դրագոլյուբ Միչունովիչ
  • Դրագոլյուբ Վոյնով

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր - Ժելիմիր Ժիլնիկ
  • Սցենարի հեղինակ - Ժելիմիր Ժիլնիկ
  • Օպերատոր - Դուշան Նինկով
  • Հնչյունը - Բոգդան Տիրնանիչ, Բրանկո Վուչիչևիչ
  • Մոնտաժը - Միոդրագ Պետրովիչ-Շարլո

Ծանոթագրություններ խմբագրել