Սև ֆիլմ (սերբ.՝ Црни филм), Ժելիմիր Ժիլնիկի 1971 թվականին նկարահանած վավերագրական ֆիլմ։ Հարավսլավական «Սև ալիք» շարժման ֆիլմերից է[1]։

Սև ֆիլմ
Երկիր Հարավսլավիա
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվականփետրվարի 22, 1971
Լեզուսերբախորվաթերեն
ՌեժիսորԺելիմիր Ժիլնիկ
Սցենարի հեղինակԺելիմիր Ժիլնիկ
Տևողություն15 րոպե

2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[2]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմն անօթևան մարդկանց սոցիալական խնդիրների մասին է։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1971 թվականի հունվարի 29-ին Նովի Սադում։ Ժիլնիկը վեց անօթևան մարդկանց մի քանի օրով իր 48 մ2 տարածքով բնակարան է բերում, որտեղ ապրում է կնոջ և դստեր հետ։ Ժիլնիկը փորձում է տեսախցիկի օգնությամբ «լուծել անօթևանության խնդիրը»։ Նա խոսում է տարբեր սոցիալական ծառայությունների, սովորական քաղաքացիների, ոստիկանության հետ. բոլորն աչք են փակում այդ «խնդրի» վրա։

Ֆիլմը պատկերում է վերացական մարդասիրության թշվառությունը։ Սա անդրադարձ է անարխիստական լիբերալիզմին, կեղծ ավանգարդիզմին, սոցիալական դեմագոգիային և ձախ ֆրակցիային։ Ժիլնիկն իր ֆիլմը դիտարկում է որպես կինեմատոգրաֆիստների կողմից ուրիշների դժբախտության շահագործման օրինակ[2]։

Դերերում խմբագրել

  • Լուկա Բաուեր
  • Ֆրանյա Հենդրևա
  • Ալեքսանդր Լոպատին
  • Սևան Պալինկաշ
  • Ցվետա Վուլետիչ
  • Իվանա Ժիլնիկ
  • Միլիցա Ժիլնիկ
  • Միլորադ Ժիվանչև

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Ժելիմիր Ժիլնիկ
  • Սցենարի հեղինակ(ներ)՝ Ժելիմիր Ժիլնիկ
  • Օպերատոր՝ Կարպո Աչիմովիչ-Գոդինա
  • Հնչյունը` Դուշան Նինկով
  • Մոնտաժը` Կաչա Ստեֆանովիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Забрањени без забране, Милан Никодијевић и Динко Туцаковић, Art & Popcorn (2007)
  2. 2,0 2,1 «Սև ֆիլմ». www.gaiff.am. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.(չաշխատող հղում)