Ցրվենի Կրստ (համակենտրոնացման ճամբար)

համակենտրոնացման ճամբար

Ցրվենի Կրստ (սերբ.՝ Црвени крст՝ կարմիր խաչ), նացիստական համակենտրոնացման ճամբար, որը գոյություն է ունեցել հընթացս 1941-ից 1944 թվականներին սերբական Նիշ քաղաքում։

Ցրվենի Կրստ
սերբ.՝ Црвени крст
Ցրվենի Կրստ համակենտրոնական ճամբարի ներկայիս տեսքը
Տեսակհամակենտրոնացման ճամբար
ԵրկիրՍերբիա
ՏեղագրությունՆիշ
ՎայրՆիշ
Ղեկավար կազմակերպությունՍՍ
Կառուցման սկիզբ1943
Սկսել է աշխատել1941 թվականի սեպտեմբեր
Փակվել է1944 թվական
Դադարել է աշխատել1944
Կարգավիճակթանգարան
ԻրադարձություններՀոլոքոստ
Ժառանգության կարգավիճակհատուկ նշանակության մշակույթային հուշարձան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այս նացիստական համակենտրոնացման ճամբարը գտնվել է սերբական Նիշ քաղաքի «Ցրվենի կրստ» երկաթուղային կայարանից ոչ հեռու՝ պահեստային շինություններում։ Ճամբարը կազմված էր բանտի կենտրոնական մասնաշենքից, երեք միջանցիկ կառույցներից, պահակային չորս շինություններից և երկու դիտաշտարակներից։

Սկզբից պլանավորած էր, որ 1941 թվականի կեսերին Ցրվենի Կրստ ճամբարն օգտագործվեր որպես տարանցիկ ճամբար (գերմ.՝ Durchgangslager), իսկ նույն թվականի սեպտեմբերից ճամբարը վերափոխվեց սովորական համակենտրոնացման ճամբարի[1]։

Գործունեություն խմբագրել

Իր գոյության ողջ ընթացքում Ցրվենի Կրստ համակենտրոնացման ճամբարում գտնվել են շուրջ 30․000 կալանավորներ, որոնցից շուրջ 12․000 հոգու սպանեցին Բուբանի կոչվող տարածքում։ Ճամբարի կալանավորների թվում էին հրեաները, գնչուները, հարավսլավցի կոմունիստները, պարտիզաններն ու նրանց ընտանիքների անդամները։ Նացիստական համակենտրոնացման ճամբարի կալանավորների մի մասին ժամանակի ընթացքում տեղափոխեցին Սայմիշտե և Եվրոպայի այլ ճամբարներ։

1942 թվականի փետրվարի 12-ին ճամբարում կալանավորների կողմից զանգվածային փախուստի փորձ ձեռնարկվեց․ դա կատարվեց ճամբարի ցանկապատերի ընդարձակման աշխատանքները կատարելու ժամանակ։ Մոտավորապես 50 կալանավորներ տեղում գնդակահարվեցին, մնացած 100-ին հաջողվեց փրկվել[2]։

Ցրվենի Կրստ համակենտրոնացման ճամբարն ազատագրվել է 1944 թվականին հարավսլավցի պարտիզանների կողմից։ 1979 թվականին ճամբարն հայտարարվում է Առանձնակի կարևորության մշակութային հուշարձան (անգլ.՝ Monument of Culture of Exceptional Importance)։ Այսօր այն պահպանվում է պետության կողմից։

Ներկայիս դրությամբ ճամբարի տարածքում գործում է թանգարան։ 1987 թվականին այստեղ ֆիլմ է նկարահանվել[3]։

Բուբանիում զանգվածային սպանությունների վայրում բացվել է զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Israeli, 2013, էջ 38
  2. Laurence Mitchell. Serbia, 3rd. — 3. — Bradt Travel Guides, 2010. — P. 335. — 384 p. — ISBN 9781841623269
  3. Lager Nis(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  4. «КРАТАК ОСВРТ НА ИСТОРИЈУ ПАЛИЛУЛЕ» (սերբերեն). palilula.eu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել