Ժան Ֆրուսար

ֆրանսիացի գրող

Ժան Ֆրուսար (ֆր.՝ Jean Froissart, մոտ. 1337[1][2], Վալանսեն[3] - մոտ. 1410[4], Chimay, Տյուեն, Էնո, Վալոնիա, Բելգիա[3]), 4-րդ դարի ֆրանսիացի պատմաբան, գրող և պոետ , հայտնի «Քրոնիկոն» ստեղծագործության հեղինակ՝ Հարյուրամյա պատերազմի սկզբնական փուլի պատմության ամենակարևոր աղբյուրը։

Ժան Ֆրուսար
ֆր.՝ Jean Froissart
Դիմանկար
Ծնվել էմոտ. 1337[1][2]
ԾննդավայրՎալանսեն[3]
Մահացել էմոտ. 1410[4]
Մահվան վայրChimay, Տյուեն, Էնո, Վալոնիա, Բելգիա[3]
ՔաղաքացիությունBannière de France style 1500.svg Ֆրանսիա
ԵրկերChroniques de Froissart (KB 72 A 25)?
Մասնագիտությունժամանակագիր, պատմաբան, Կանոնիկոս, բանաստեղծ, գրող և heraldist
Jean Froissart Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրուսարի կյանքի մասին տեղեկությունները սահմանափակվում են նրանով, ինչ ինքը մատնանշել է իր աշխատությունում։ Նա վալոն էր և Վալենսիայից եկել էր Էնո։ Նրա հայրը, հավանաբար, արհեստավոր էր, ով ազնվականության համար զինանշաններ էր պատրաստում։

Նրա կյանքի տարիները մնում են դեռ քննարկման առարկա։ Իր պատմական պատմվածքում նա խոսում է իր ծննդյան երկու ամսաթվերի մասին `1333 և 1337։ Առաջին վարկածը վերաբերում է «Տարեգրության» այն վայրին, որտեղ Ֆրուսարը պնդում է, որ 1390 թվականին նա 57 տարեկան էր։ Այս ամսաթվին հակված էր հավատալու 19-րդ դարի Ֆրուսարի հիմնական հրատարակիչներից և մեկնաբաններից բարոն Կերվին դե Լետենհովին։ Այնուամենայնիվ, 4-րդ գրքի վերջում հեղինակը հիշում է, որ նա 24 տարեկան էր, երբ 1361 թվականին մասնակցեց Ֆիլիպա թագուհու և Ուելսի արքայազնի հրաժեշտին։ Այս վարկածի համաձայն՝ նա ծնվել է 1337 թվականին։

Երիտասարդ տարիներին (մինչև 1359 թվականը) Ֆրուսարը որոշ ժամանակ վաճառական է աշխատել, այնուհետև՝ գործավար Պրահայում` թագավոր Կառլոս IV Լյուքսենբուրգցու մոտ։ 24 տարեկանում նա արդեն առաջարկություն ուներ Լյուքսեմբուրգի Բոհեմիայի թագավոր Կառլոս IV-ից, որը նշանակեց նրան որպես պալատական ​​բանաստեղծ։ 1369 թվականին ծառայել է որպես ժամանակագիր (պատմիչ) Էդուարդ III-ի կնոջ՝ Ֆիլիպա թագուհու արքունիքում։

Շատ է ճամփորդել Բրիտանական կղզիներում և Եվրոպայում։ 1364 և 1366 թվականներին հնարավոր է, որ այցելել է Ֆրանսիա։

1367-1368 թվականներին նա Ջեֆրի Չոսերի հետ միասին գտնվել է Իտալիայում։ Բացի պատմական հետազոտություններից, շարունակել է գրել բանաստեղծություններ մինչև կյանքի վերջ։ 1395 թվականին Ֆրուսարը վերադարձել է Անգլիա, բայց հիասթափվել է այնտեղ տեղի ունեցած փոփոխություններից և պատերազմի տարիներին ասպետական ​​ոգու մարումից։

Ավելի ուշ, Ֆիլիպայի մահից հետո (1369), Ֆրուսարին հովանավորել է Բրաբանցի դքսուհի Իոնան, ով նրա աշխատանքների դիմաց վարձատրել է Էնոյում գտնվող մի կալվածքով։ Կալվածքից ստացված եկամուտը նրան թույլ են տվել ճանապարհորդել իր հաշվին՝ Քրոնիկոնի համար նյութեր որոնելու նպատակով[5]։

Նրա մահվան, ինչպես նաև ծննդյան ամսաթիվը հակասական է։

ԳործունեությունԽմբագրել

ՔրոնիկոնԽմբագրել

«Քրոնիկոն»-ը, որի ամբողջական վերնագիրը որոշ ձեռագրերում հնչում է որպես «Ֆրանսիայի, Անգլիայի, Շոտլանդիայի, Իսպանիայի, Բրետանի, Գասկոնիայի և հարևան երկրների քրոնիկոններ», կազմված է 4 գրքերից։ Հետազոտողների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Գիրք I»-ը, որը հայտնի է մի քանի հրատարակություններով։

Քրոնիկի հիմնական սյուժեն հարյուրամյա պատերազմի` անգլո-ֆրանսիական հակամարտությունն է։ Հիմնականում նկարագրությունները վերաբերել են Հարյուրամյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած ճակատամարտերին, ավելի փոքր մարտերին և պարզապես փոքր բախումներին։ Ֆլանդրիան առանձնահատուկ տեղ է գրավում նրա պատմությունում, ինչը հակասության հանգույց է Անգլիայի և Ֆրանսիայի միջև։

Ֆլանդրիան Հարյուրամյա պատերազմի պատճառներից մեկն էր և դրանում կարևոր դեր էր խաղացել։ Այսպիսով, Ֆրուսարը նկարագրում է Անգլիայի և Ֆրանսիայի քաղաքականությունը Ֆլանդրիայի հետ դաշինքում։ Օրինակ, I գրքի գլուխներից մեկում նկարագրված է դեպք Էդուարդ III-ի և Ֆլանդրիայի բնակիչների հետ կնքված դաշինքի մասին։ Էդուարդ III-ը առաջարկեց «հարձակվել Ֆրանսիայի վրա, գրավել Տուրենի, Լիլի և Դուայի ամրոցները»։ Բայց Ֆլանդրիայի բնակիչները հրաժարվեցին, քանի որ Հռոմի պապի հետ պայմանավորվել էին, որ եթե պատերազմ սկսեն Ֆրանսիայի դեմ, ապա «նրանք կվճարեն հսկայական դրամական տուգանք»։

Բացի քաղաքական դաշինքներից ու ռազմական գործողություններից, հեղինակի ուշադրությունը գրավել է քաղաքական իրադարձությունները, թագավորական ընտանիքները, խաղաղ բանակցությունները, պապերի ընտրությունները, հանդիսավոր արարողությունները և տոները։ Բացի այդ, ժողովրդական շարժումները և քաղաքական ընդվզումները ևս չեն խուսափել Ֆրուսարի գրչից։ Բավական շատ գլուխներ նվիրված են քաղաքային թեմաներին։ Նրա «Քրոնիկոն»-ի շատ էջեր նվիրված են Ֆլանդրիաի քաղաքների ապստամբությանը և Փարիզի 1383-ին տեղի ունեցած անկարգություններին։

Ֆրուսարը ստացել է «ասպետության երգիչ» և «Ֆրանսիայի միջնադարյան պատմաբաններից լավագույնը» կոչումները։ Նա ինքը շեշտում էր, որ «Մատենագիտություն» գրելու դրդապատճառը «Ֆրանսիայում, Անգլիայում և հարևան երկրներում փառահեղ ռազմական գործերի և սխրանքների մասին պատմելու ցանկությունն է եղել»։ Հերոսներն ու մասնակիցները հոյակապ ասպետներ և ազնվականներ են։

Գերազանց պատմիչ, որի ստեղծագործություններն առանձնանում են պետական ​​գործիչների, հրամանատարների և ֆեոդալների գունագեղ դիմանկարներով, բնապատկերների գեղարվեստական ​​նկարագրություններով, ինչպես նաև փարթամ ու պատկերավոր լեզվով, աղբյուրների ոչ քննադատական ​​ընկալմամբ և կողմնակալությամբ, որը տեղ-տեղ հասել փաստերի կեղծմամբ, ապահովել է՝ հաջողությունն իր ժամանակակիցների և սերունդների համար, իրավամբ վաստակելով «միջնադարյան Եվրոպայի Հերոդոտոս» մականունը։

Այլ աշխատություններԽմբագրել

Բացի «Քրոնիկոն»-ից Ֆրուսարը գրել է նաև մի շարք տաղաչափական ստեղծագործություններ։

«L'Horloge amoureux»-ը ծավալուն տրակտակտ է սիրո մասին, որը սեղծված է դարաշրջանին հատուկ շատ աշխատությունների նման։

Ֆրուսարը նաև վերջին տաղաչափական «Մելիադոր» (Meliador) ասպետական ​​վեպի հեղինակն է։

ՀիշատակԽմբագրել

Ֆրուսարի անունով է կոչվել Էդվարդ Էլգարի սիմֆոնիկ նախերգանքը (1890)։

ՄշակույթումԽմբագրել

ՀրապարակումներԽմբագրել

  • Фруассар, Жан. Любовный плен. / Пер. М. Гринберга. Вступ. статья Л. Евдокимовой. — М.: Carte blanche, 1994. — 240 с.
  • Фруассар, Жан. Хроники 1325—1340 / Пер. и прим. М. В. Аникеева. — СПб.: Издательство СПбГУ, 2008. — 656 с. — ISBN 978-5-288-04460-1.
  • Фруассар, Жан. Хроники 1340—1350 / Пер. и прим. М. В. Аникеева. — СПб.: РХГА; Ювента, 2012. — 856 с. — ISBN 978-5-88812-541-0.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Digital Library for Dutch Literature (DBNL) (նիդերլ.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118536370 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Record #11903661f // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  5. Шмидт Г. А. Фруассар, Жан // Энциклопедия «Всемирная история».

Արտաքին հղումներԽմբագրել