Վալոններ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Վալոններ (ֆր. Wallons, վալոն. Walons), ռոմանական լեզվական խմբի ժողովուրդ[1], ինչպես գերմանալեզու ֆլամանդացիները, այնպես էլ վալոնները Բելգիայի բնիկ ժողովուրդն են։ Կազմում են Բելգիայի բնակչության մոտ մեկ երրորդը։ Բնակվում են Էնո, Նամյուր, Լյեժ և Լյուքսեմբուրգ նահանգներում, ինչպես նաև Ֆրանսիայի հյուսիս-արևելքում (Նոր և Արդեններ դեպարտամենտներում)։ Ընդհանուր թիվը՝ 3.500.000 մարդ։ Նրանք խոսում են ֆրանսերեն և վալոներեն։ Հավատացյալները կաթոլիկ են: Վալոնների համայնքներ կան նաև Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։

Պատմություն
խմբագրելՎալոնները ռոմանականացված կելտական բելգերի հետնորդներ են, որոնք ավելի ուշ գերմանական (ֆրանկական) ազդեցություն տակ ընկան։ Ժամանակակից վալոնների համար ամենամոտ ազգը ֆրանսիացիներն են։ XVI-XIX դարերում վալոնների մեծ մասը գիտակցաբար անցավ ստանդարտ ֆրանսերեն լեզվին՝ նրա ավելի բարձր կարգավիճակի պատճառով, սակայն միևնույն ժամանակ պահպանեց իր անկախ մշակութային ինքնագիտակցությունը, որը պայմանավորված էր այլ պետության տարածքում բնակվելով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Minahan, James (2000). One Europe, Many Nations: A Historical Dictionary of European National Groups. Greenwood Publishing Group. էջ 776. ISBN 0313309841. «Romance (Latin) nations... Walloons»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 233)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալոններ» հոդվածին։ |