Լյուդվիգ Միքայելյան
հայ արձակագիր, դրամատուրգ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լյուդվիգ Արսենի Միքայելյան (սեպտեմբերի 17, 1905[1], Բայրախտար, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - 1987), հայ դրամատուրգ, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ 1937 թ.-ից։
Լյուդվիգ Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1905[1] |
Ծննդավայր | Բայրախտար, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | 1987 |
Մասնագիտություն | գրող և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1933)[1] |
Անդամակցություն | ՀԳՄ |
Լյուդվիգ Միքայելյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԼյուդվիգ Միքայելյանը ծնվել է Կարսի մարզի Բայրախտար գյուղում։ 1918 թ.-ին թուրքերը սպանել են նրա մորը, որից հետո մեծացել է մանկատներում։ 1929 թ.-ին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարարանը, 1933 թ.-ին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր դպրոցներում որպես ուսուցիչ։
Ստեղծագործական կյանք
խմբագրելԲեմադրվել են նրա «Օսաննա» (1924, Ստեփանավան), «Գոշ» (1936, Լենինական), «Արտավազդ Երկրորդ» (1965, Լենինական), «Վարազդատ» (1941, Լենինական) դրամաները[2]։
Երկեր
խմբագրել- Պիեսների ժողովածու (գիրք չորրորդ), 1955
- Զարինե (վեպ), 1958
- Պատմական ողբերգություններ, 1963
- Սիրո ճանապարհ (վիպակ, պատմվածքներ), 1968
- Վարդենիկ (վեպ), 1974
- Պատմական ողբերգություններ, 1981
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 625.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Աղբյուրներ
խմբագրելՀայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», 1986, էջ 386
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Միքայելյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 625)։ |