«Անլռելի Զանգակատուն»՝ պոեմ Պարույր Սևակի հեղինակությամբ։

Անլռելի զանգակատուն
ՀեղինակՊարույր Սևակ
Տեսակքնարապատմողական
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1959
ՎիքիքաղվածքԱնլռելի զանգակատուն

Սյուժե խմբագրել

Պոեմն իրենից ներկայացնում է Կոմիտասի կենսագրության լիրիկական պատմվածք։

  Կան մեծություններ, որոնց դիմանկարի կերտումը վեր է ամեն մի՝ թեկուզ հանճարեղ նկարչի հնարավորություններից. մի պատկեր կամ քանդակ չի պարփակում նրա որքանությունը։ Դրանց փոքրիշատե լրիվ պատկերելու համար հարկավոր է պատկերների և քանդակների մի ամբողջ շարք։ Մեզ համար մի այդպիսի մեծություն է Կոմիտասը։
- Պարույր Սևակ[1][2]
 

Պոեմը գրվել է 1959 թվականին Մոսկվայում։ Պ. Սևակը Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը՝ հիմնականում եղեռնը, որին միահյուսվում են կոմիտասյան երգի տարրերը։

  Պոեմի ամենաարագ ընթերցումը ցույց է տալիս, որ բանաստեղծը սկզբնապես երկնել է իբրև գիտնական և այս վերջինիս նման մտքով թափանցել է մեր խոսքարվեստի թաքուն խորքերը, իսկ հետո այդ պեղված նյութից արվեստագետի նրազգացողությամբ վերցրել է բարին և գեղեցիկը։ Եթե մեր այս դատումը սխալ է, ապա պետք է ենթադրել, որ բանաստեղխը տարիներ շարունակ ներծծել է ժողովրդական երգի ու խոսքի ազնվագույն հյութերը, ինչպես մեղուն է ներառնում ծաղիկների մեղրահյութը։
- Վ. Առաքելյան[3][4]
 

Կառուցվածք խմբագրել

Անլռելի զանգակատունը բաժանված է 6 գլխի՝ համազանգերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է ղողանջներից։

  Մեծ Կոմիտասի ոգեղենացած կերպարն ստեղծելու համար Սևակը նրա դիմանկարը ուղղակի կամ անուղղակի քանդակել է 46 անգամ՝ քառասունվեց ղողանջներից յուրաքանչյուրում տարբե՛ր կողմից, քայլ առ քայլ բացելով նրա հոգու ծալքերը՝ ծովացած սերն ու տառապանքը, դրամատիկ բախումներն ու պայքարը, հաղթանակներն ու կորուստները, ի վերջո ողբերգությունը։ Վերցնելով Կոմիտասի կյանքի գլխավոր դեպքերը և շղթայելով դրանք իրար, Պ. Սևակը շղթայի յուրաքանչյուր օղակում բացում է հերոսի կյանքի տվյալ պատկերի ներքին-հոգեբանական կողմը, հերոսի հոգեվիճակը տվյալ պահին, արտահայտում իր մտորումները, գնահատականներ ու բնութագրումներ տալիս, վերլուծումներ կատարում, որոնք միահյուսվելով իրար, ի վերջո ամբողջացնում են ինչպես հերոսի կերպարը, նրա ու ժողովրդի միասնության գաղափարը, այնպես էլ ստեղծում են ժամանակաշրջանի հոգեբանության լայն պատկերը։
- Ա. Արիստակեսյան[1]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 154։
  2. «Սովետական գրականություն», 1961, № 12։
  3. Սովետական գրականություն, 1963, 1 (Վ. Առաքելյան, «Անլռելի զանգակատան» ոճական առանձնահատկությունների մասին)
  4. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 144-145։

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են