Բաշքյոյ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաշքյոյ (այլ կիրառումներ)
Բաշքյոյ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 9.5 կմ հյուսիս-արևելք, Արածանիի ավազանին պատկանող գետակներից մեկի ափին։
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքը լեռնային էր։ Գյուղից հարավ-արևմուտք ձգվում է փոքրիկ հարթավայր, որը գյուղի անունով կոչվում էր Բաշքյոյի դաշտ։
Բնակչություն
խմբագրելՆախկինում եղել է հայաբնակ։ 1877 թվականին հայերը գաղթել են Կովկաս, իսկ նրանց տեղը բնակվել են քրդեր։ XX դարի սկզբին այստեղ ընդամենը 2-3 հայ ընտանիք կար։
Անվանի մարդիկ
խմբագրելԲաշքյոյում է ծնվել ՀՍՍՀ ժողովրդական դերասան Ժան Էլոյանը[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 606
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն