Թոմաս Կանզա Նսենգա (ֆր.՝ Thomas Kanza Nsenga, հոկտեմբերի 10, 1933(1933-10-10) կամ հոկտեմբերի 14, 1933(1933-10-14)[1], Բելգիական Կոնգո, Բելգիա և Boende, ԿԴՀ - հոկտեմբերի 25, 2004(2004-10-25), Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Կոնգոյի պետական գործիչ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար (1964-1965)։

Թոմաս Կանզա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1933(1933-10-10) կամ հոկտեմբերի 14, 1933(1933-10-14)[1]
ԾննդավայրԲելգիական Կոնգո, Բելգիա կամ Boende, ԿԴՀ
Մահացել էհոկտեմբերի 25, 2004(2004-10-25) (71 տարեկան)
Մահվան վայրՕքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԿԴՀ
ԿրթությունԼյուվենի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և դեսպան
ԱշխատավայրԲոսթոնի Մասաչուսեթսի համալսարան
Ծնողներհայր՝ Daniel Kanza?
Զբաղեցրած պաշտոններMinister of Foreign Affairs?

Կենսագրություն խմբագրել

Թոմաս Կանզա Նսենգան ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 10-ին Լեոպոլդվիլում (Բելգիական Կոնգո)[2]։ Ավարտել է Լևենի կաթոլիկ համալսարանը, որտեղ սովորել է 1953-1956 թվականներին[3]։ Հայրենիք վերադառնալուց հետո եղել է Կինշասայի Ս. Իոսիֆ քոլեջի պրոֆեսոր, աշխատել է Բրյուսելի Եվրոպական տնտեսական համագործակցության աշխատակազմում[4], այնուհետը՝ հետազոտական աշխատանքի բագավառում։

1956 թվականին միացել է L’ABAKO-ին՝ երկրի անկախության օգտին հանդես եկող կուսակցություններից մեկին։ Նա Բրյուսելում (1959) մասնակցել է բանակցությունների, որտեղ քննարկվում էր Կոնգոյի ապագան։ 1960 և 1961 թվականներին եղել է Կոնգոյի Հանրապետության ներկայացուցիչը ՄԱԿ-ում, որը նշանակվել է Պատրիս Լումումբայի կառավարության կողմից, 1962-1963 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայում Կոնգոյի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար, իսկ 1963 թվականին դասավանդել է Օքսֆորդի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ Դարձել է Բոստոնի Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր[5]։

1964-1965 թվականներին եղել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար։

1965 թվականին Մաբուտուի հեղաշրջումից հետո երեսուն տարի ապրել է արտասահմանում։ Դասավանդել է Հարվարդում, Քեմբրիջում և Օքսֆորդում։

1997-1998 թվականներին եղել է արտաքին տնտեսական կապերի նախարար, 1998-1999 թվականներին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, իսկ 1999 թվականին նշանակվել է դեսպան Շվեդիայում և Դանիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում (համատեղության կարգով)։

Հեղինակել է անգլերեն մի քանի գրքեր և գրական հրապարակումներ։

Մահացել է 2004 թվականի հոկտեմբերի 25-ին Լոնդոնում, երբ առայում էր որպես Կոնգոյի հյուպատոս Շվեդիայում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «In memoriam: L'ambassadeur Thomas Kanza inhumé vendredi ŕ Oxford !». Digital Congo (French). 2004 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Buettner, 2016, էջ 177
  4. Legum, 1961, էջ 105
  5. «Professor of Politics Thomas Kanza lecturing in class on the Columbia Point campus». Open Archives at UMass Boston. University of Massachusetts Boston. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. Kisangani, 2016, էջ 334

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել