Սեսե Սեկո Մաբուտու

քաղաքանկան գործիչ

Մբուտու Սեսե Սեկո Կուկու Նգբենդու Վա Զա Բանգա (ֆր.՝ Mobutu Sese Seko Kuku Ngbendu wa za Banga, հոկտեմբերի 14, 1930(1930-10-14)[1][2][3][…], Lisala, Հասարակածային պրովինցիա - սեպտեմբերի 7, 1997(1997-09-07)[1][2][3][…], Ռաբաթ, Մարոկկո))՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքական գործիչ, Կոնգոյի նախագահ (1965—1997), 1971 թվականին նրա հրամանով պետությունը վերանվանվեց Զահիր: 1983 թվականին ստացել է մարշալի կոչում:

Սեսե Սեկո Մաբուտու
ֆր.՝ Mobutu Sese Seko Kuku Ngbendu wa Za Banga
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 14, 1930(1930-10-14)[1][2][3][…]
ԾննդավայրLisala, Հասարակածային պրովինցիա
Մահացել էսեպտեմբերի 7, 1997(1997-09-07)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրՌաբաթ, Մարոկկո
ԳերեզմանՌաբաթ
ՔաղաքացիությունFlag of the Democratic Republic of the Congo (1966–1971).svg Կոնգոյի Հանրապետություն և Flag of Zaire.svg Զաիր
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և ռազմական գործիչ
ԱմուսինBobi Ladawa Mobutu?
Զբաղեցրած պաշտոններԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ և Աֆրիակայի միության կազմակերպության նախագահ
Քաղաքական կուսակցությունPartie de l'unité nationale?
Պարգևներ և
մրցանակներ
Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ «Պատվո լեգեոնի» կոմանդոր Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա[4] Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով Բարյացակամ ամպերի շքանշան Ոսկե տապանի շքանշան և Արքայազն Հենրիի շքանշան
ԵրեխաներNzanga Mobutu? և Kongulu Mobutu?
Mobutu Sese Seko Վիքիպահեստում
Մաբուտուի պատկերով վերնաշապիկ

Մաբուտուն ծագում է բենգալա կոչվող ցեղից: 1956 թվականին Մաբուտուն անցավ աշխատանքի որպես սերժանտ և սկսեց վարել ակտիվ գործունեություն: 1959 թվականին Բելգիական կառավարությունը նրան աշխատանքի ուղարկեց Բրուսել: 1960 թվականի հուլիսի 30-ին երկիրը անկախություն ձեռք բերեց: Եվ այս իրադարձությունից անմիջապես հետո այնտեղ ծկսվեց քաղաքացիական պատերազմը: Նույն թվականի սեպտեմբերի 14-ին Մաբուտուն, ով արդեն ուներ գնդապեի աստիճան, գործի անցավ գլխավոր շտաբում՝ Ամերիկայի միացյալ նահանգների հովանավորության տակ:

Մաբուտուն Աբակոստով

1965 թվականին վերջնականապես իշխանության գալով Սեսե Սեկո Մաբուտուն մեծ ուշադրություն դարձրեց Կոնգոյի ազգային հագուստին, ազգային լեզվին և ազգային անուններին: Նա գործածության մեջ մտցրեց Աբակոստը, արը ազգային հագուստ էր տղամարդկանց համար: Այդ կերպով նա ուզում էր հրաժարվել եվրոպական հագուստից: Ինչպես նաև Մաբուտուն հայտարարեց, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնակիչները պետք է կրեն միայն ազգային անուններ:

Մաբուտուն և ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը՝ 1973 թվական

ԾանոթագրություններԽմբագրել