Թխակարմիր աղավնի[1] (լատին․՝ Patagioenas cayennensis) աղավնիների ընտանիքի խոշոր թռչուն, ապրում են Ամերիկայի խոնավ անտառներում[2]։

Թխակարմիր աղավնի
Թխակարմիր աղավնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Տեսակ Թխակարմիր աղավնի
Լատիներեն անվանում
Patagioenas cayennensis

(Bonnaterre, 1792)
Հոմանիշներ

Columba cayennensis (Bonnaterre, 1792)

Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նախկինում այս տեսակը վերագրվում էր աղավնիների ցեղին, սակայն, ըստ ժամանակակից դասակարգման, ընդունված է առանձնացնել աղավնիների ընտանիքի առանձին ցեղ՝ Պատագիոենաներ (Patagioenas), որոնց ներկայացուցիչները տարածված են Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում[3]։

Բնութագիր

խմբագրել

Թխակարմիր աղավնիներն ունեն 30-32 սմ, 230-250 գրամ քաշ։ Տարեց թռչունները, որպես կանոն, ունեն բաց մանուշակագույն փետուրներ մեղրագույն բծերով և կրծքավանդակի վրա սպիտակ կետեր[4]։

Տարածվածություն

խմբագրել

Թխակարմիր աղավնին հիմնականում բնակվում է անտառների եզրերին, գետերի ափերին և բացատներում։ Արեալը տարածվում է Բրիտանական Կոլումբիայից, Յուտայից և Կոլորադոյից Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի միջով մինչև Արգենտինայի հյուսիս[5]։

Կոստա Ռիկայի հարավում տարածված տեսակը երբեմն համարվում է որպես իր սեփական տեսակ՝ Patagioenas albilinea:

Կենսակերպ

խմբագրել

Թխակարմիր աղավնին հիմնականում սնվում է սերմերով, հատապտուղներով և մանր պտուղներով[6]։

Թխակարմիր աղավնիները միայնակ թռչուններ են, միայն երբեմն ջրային տարածքներում փոքր հոտեր են կազմում։ Բոլոր աղավնիներին բնորոշ այս թռչունների թռիչքը բավականին բարձր և արագ է։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich); Беме, Р. Л. (Рюрик Львович). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, V. E. (Vladimir Evgenʹevich), Flint, V. E. (Vladimir Evgenʹevich), Соколов, В. Е. (Владимир Евгеньевич), Флинт, В. Е. (Владимир Евгеньевич). Moskva. ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  2. «Patagioenas cayennensis: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. Ffrench, Richard. (1991). A guide to the birds of Trinidad and Tobago. O'Neill, John P., 1942-, Eckelberry, Don R. (2nd ed ed.). Ithaca, N.Y.: Comstock Pub. Associates. ISBN 0-8014-2567-0. OCLC 23016733. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  4. Hilty, Steven L.,. Birds of Venezuela. London. ISBN 978-1-4729-2567-1. OCLC 971118968.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. Stiles, F. Gary. (1989). A guide to the birds of Costa Rica. Skutch, Alexander F. (Alexander Frank), 1904-2004. Ithaca, N.Y.: Comstock. ISBN 0-8014-2287-6. OCLC 18986091.
  6. Azpiroz, Adrián B.; Blake, John G. (2016-02). «Associations of grassland birds with vegetation structure in the Northern Campos of Uruguay». The Condor. 118 (1): 12–23. doi:10.1650/condor-15-49.1. ISSN 0010-5422.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխակարմիր աղավնի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխակարմիր աղավնի» հոդվածին։