Մեզիրե, քաղաք (ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]: Գտնվում էր Խարբերդ քաղաքից 5 կմ հարավ-արևմուտք:

Քաղաք
Մեզիրե
Elazığ City Center.jpg
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԱղավաթ-Մազասար, Էլ Ազիզ, Էլյազըգ, Էլյազըկ, Էլյազըղ, Խարբերդ Նոր
Մակերես2221 կմ²
ԲԾՄ1067±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն421 726 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ0424
Փոստային ինդեքսներ23000
Պաշտոնական կայքelazig.bel.tr(թուրքերեն)
##Մեզիրե (Աշխարհ)
Red pog.png

Անվան ստուգաբանությունԽմբագրել

Ըստ Ն. Ադոնցի բնակավայրի անվանումը ծագում է արաբերեն մեզրե բառից, որը նշանակում է արտ: Հ. Հյուբշմանը անվանումը կապում է հին Մազարա անվան հետ:

ԱնվանումներԽմբագրել

Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները. Աղավաթ-Մազասար, Էլ Ազիզ, Էլյազըգ, Էլյազըկ, Էլյազըղ, Խարբերդ Նոր, Մամուրեթյուլ Ազիզ, Մամուրեթ ուլ Ազիզ, Մարմուրաթ յուլ Ազիզ, Մամուրեթ յուլ Ազիզ, Մեզերե, Մեզիրա, Մեզրաա, Մեզրե, Մեմուրեթյուլազիգ, Մոմուրեթ ուլ Ազիզ, Միզիրա, Նոր քաղաք:

ՊատմությունԽմբագրել

Բնակավայրը հիմնադրվել է 1617 թվականին Խարբերդից տեղափոխված հայերի կողմից և ստացել է Նոր Խարբերդ անվանումը: Խարբերդի բերդից մինչև Մեզիրե կար ստորգետնյա ճանապարհ: Մեզիրեի կառավարական շենքերը կառուցվել էին Խարբերդի այդ բերդի քարերով:

1878 թվականից Մեզիրեն հանդիսանում էր Խարբերդ նահանգի վարչական կենտրոն: Թուրքերեն բնակավայրը կոչվում էր Էյլազըգ:

Հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

ԲնակչությունԽմբագրել

1800-1830-ական թվականներին քաղաքն ուներ 3000 բնակիչ, որից 2000-ը՝ հայեր, 1850-ական թվականներին՝ 2000 բնակիչ, որից 1000-ը՝ հայեր, իսկ 1914 թվականին՝ 16 000 բնակիչ, որից կեսը՝ հայեր: 1888 թվականին Մեզիրեի Քեսիրիկ, Եղեգի և Սուրսուրու արվարձաններում բնակվում էին 9546 բնակիչ, որից 7620-ը՝ հայեր, իսկ 1926-ը՝ թուրքեր:

ՏնտեսությունԽմբագրել

1969 թվականին Գրիգոր Իփեկճյանը քաղաքում հիմնադրել է մետաքսի գործարան, որի արտադրանքն արտահանվել է Մերձավոր Արևելքի շատ քաղաքներ:

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Մեզիրեն ուներ Ս. Սարգիս (1832 թ.), Ս. Աստվածածին (1870 թ.), հայ բողոքականների (1887 թ.) և հայ կաթոլիկների (1889 թ.) եկեղեցիներ:

ԿրթությունԽմբագրել

Քաղաքում գործում էր Ազգային Կեդրոնական վարժարան (հիմնադրված 1892 թ.), աղջկանց վարժարան, հայկական ճեմարան (1911 թ.), ֆրանսիական (1911 թ.), գերմանական (1897 թ.) քոլեջներ, նախակրթարաններ, մանկապարտեզներ:

Անվանի մարդիկԽմբագրել

Մեզիրեում է ծնվել Վահան Թոթովենցը[2]:

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 754