Neue Deutsche Härte (հայերեն‘ Նոր Գերմանական Ծանրություն), երաժշտական նեղ ուղղվածություն, հայտնվել է Գերմանիայում 1990-ականների սկզբին, իր մեջ միավորելով Industrial metal և Electronic Body Music ոճերը։ Neue Deutsche Härte-ին բնորոշ են խոր և մաքուր վոկալը, էլեկտրական կիթառների և թմբուկների թերի հնչողությունը, սինթեզատորների ձայների օգտագործումը, երբեմն նաև երգչախմբի ու գոթական երգեհոնների օգտագործումը։ Այս ոճը Ինդաստրիալ-մետալ-ից տարբերվում է ավելի հանգիստ և ակադեմիական հնչողությամբ, և հիմնականում գերմանալեզու տեքստերով։ Ոճի մեջ ամենահայտնի խումբն է Rammstein-ը, որը վաճառել է շուրջ 20,000,000 ալբոմ, ինչպես և Oomph! և Joachim Witt խմբերը։

Ծագում խմբագրել

Neue Deutsche Härte ուղղվածության հիմնադիրն է գերմանական Oomph! խումբը, որոնց Sperm սկավառակը ճանաչվել է այս ոճում առաջին ալբոմը։ Ոճի զարգացման մեջ մեծ ներդրում են արել Fleischmann և Rammstein խմբերը։

Կատարողներ խմբագրել

Տես նաև խմբագրել