Ռիխարդ Ցվեն Քրուսպե (գերմ.՝ Richard Zven Kruspe; ծնվել է 1967 թ. հունիսի 24-ին Վիթենբերգում, Արևելյան Գերմանիա), գերմանական հանրաճանաչ Ռամշտայն ինդաստրիալ-մետալ խմբի հիմնադիրն է, սոլո-կիթառահար և բէք-վոկալիստ։

Ռիխարդ Քրուսպե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Richard Zven Kruspe
Ի ծնե անունգերմ.՝ Sven Kruspe
Ծնվել էհունիսի 24, 1967 (56 տարեկան), Վիթենբերգ, {{{2}}} Գերմանիա
Վիտենբերգե, Պրիգնից, Բրանդենբուրգ, Գերմանիա
Երկիր Գերմանիա
ԺանրերNeue Deutsche Härte, ինդաստրիալ-մետալ
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլMotor Music
Universal Music Group
ԱնդամակցությունՌամշթայն
ԿապվածRammstein
ԱմուսինCaron Bernstein?
Կայքrammstein.de
 Richard Z. Kruspe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկությունը խմբագրել

Ռիխարդը ծնվել է բազմազավակ ընտանիքում, ունի եղբայր և քույր։ Ընտանիքում ամենակրտսեր երեխան է։ Մանկությունը անցել է Վիթենբերգում և հարևան Շվերինում։

Պատանեկության տարիներից հանդիսանում էր AC/DC և Kiss խմբերի երկրպագուն։

12 տարեկան հասակում ծնողների դրդմամբ սկսում է զբաղվել սպորտով՝ 7 տարի մասնագիտորեն ըմբշամարտ է պարապում։ Սակայն դա նրան չխանգարեց զբաղվել ամենասիրելի գործով՝ երաժշտությամբ։ 20 տարեկան հասակում Ռիխարդը երաժշտական կրթություն է ստանում ԳԴՀ-ն փազային դպրոցում (միակն է խմբում, ով երաժշտական կրթություն է ստացել)։ Նրա երազանքն էր ստեղծել ռոք-խումբ, որի համար շուտով մեկնում է Բեռլին։

Այստեղ պետք է նշել, որ Ռիխարդի Բեռլին տեղափոխվելուն ազդել է նաև ընտանեկան հանգամանքները։ Նա վաղ հասակից առանց հայր էր ապրում, մոր և խորթ հոր հետ, և մի քանի հարցազրույցներում ասում էր, որ երկու ծնողների հետ վատ հարաբերություններ ուներ։ Հայտնի է, որ առաջին անգամ նա իր մորը Ռամշտայնի համերգի է բերել 2001 թվականին։ Հայտնի է նաև, որ Ռիխարդը 12 տարեկան հասակում լուրջ հակամարտություն է ունեցել խորթ հոր հետ, երբ վերջինս երեխայի սենյակի պատից պոկել է Kiss խմբի պաստառը և ճղել։ Ապագա կիթառահարը ամբողջ գիշեր լաց է եղել, բայց երբ առավոտյան զարթնել է, տեսել է, որ նույն պաստառը կրկին կպցված է պատից։

Արտաքին հղումներ խմբագրել