Rammstein (ՄՀԱ (գերմ.)՝ [ˈʀamʃtaɪ̯n]), գերմանական ռոք խումբ է, կազմավորվել է 1994 թվականին։ Խմբի ոճը կարելի է բնութագրել որպես Neue Deutsche Härte, ինչը բառացի նշանակում է՝ Նոր գերմանական կոշտություն։ Չնայած այն փաստին, որ գրեթե բոլոր երգերի տեքստերը գրված են գերմաներեն, խումբը շատ հայտնի է նաև Գերմանիայից դուրս, այդ թվում և ԱՄՆ-ում։ «Reise, Reise» ալբոմից հետո նրանք դարձել են բոլոր ժամանակների ամենահայտնի գերմանական խումբը։ 2009 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում վաճառվել է 15 միլիոն ձայնասկավառակ։ Նրանց կենդանի համերգները լի են շքեղ հրավառություններով, լուսային էֆեկտներով, ինչը շոուին տալիս է անկրկնելի տեսք։

Ռամշտայն
Ռամշտայնի «Engel» երգը Նյու Յորքի Madison Square Garden համալիրում, 2010
Հիմնական տվյալներ
ԵրկիրԲեռլին, {{{2}}} Գերմանիա
ԺանրերNeue Deutsche Härte
Tanz-Metal
Գործունեություն1994 – ներկա
ԼեյբլMotor Music
Republic Records
Slash Records
Universal Music Group
ԿապվածEmigrate
Feeling B
First Arsch
Պարգևներ
Կայքrammstein.de
Անդամներ
Թիլլ Լինդեման
Ռիխարդ Քրուսպե
Պաուլ Լանդերս
Օլիվեր Ռիդել
Քրիստոֆ Դում Շնայդեր
Քրիստիան Լորենց
 Rammstein Վիքիպահեստում

Անուն խմբագրել

 
Ռամշտայնի լոգոն

Խումբը նշել է, որ իր անունը կապված է 1988 թվականի օգոստոսի 28-ին Ռամշտայն ավիաբազայում իտալական Frecce Tricolori ավիախմբի մասնակցությամբ օդային շոուի ժամանակ տեղի ունեցած օդային աղետի հետ, երբ երեք ինքնաթիռների բախման հետևանքով զոհվեց 80 մարդ և 300-ից ավելի մարդ դարձան վիրավոր։ Շնայդերը և Ֆլաքեն նշել են, որ երբ նրանք որոշում էին խմբի անունը չգիտեին, որ Ռամշտայնը գրվում է 1 մ-ով այլ ոչ թե 2։

Կազմը խմբագրել

Ստեղծման օրից ի վեր խմբի կազմը չի փոխվել։

Խմբի բոլոր անդամները նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից են, մասնավորապես Արևելյան Բեռլինից և Շվերինից։

Ձայնադարան խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Համերգային ալբոմներ խմբագրել

Հավաքածուներ խմբագրել

  • Original Single Kollektion (Բնօրինակ սինգլների հավաքածու) (1998)
  • Made in Germany 1995-2011 (Պատրաստված է Գերմանիայում 1995–2011) (2011)

DVD խմբագրել

Սինգլներ խմբագրել

Քավեր-կատարումներ խմբագրել

  • Schtiel - 2003 թ. Մոսկվայում խումբը ձայնագրել է ռուսական Արիա խմբի «Շտիլ» երգը. Երգը թողարկվել է որպես Թիլ Լինդեմանի և Ռիխարդ Քրուսպեի սինգլ։
  • Pet Sematary - 2001 թ. թողարկված Ich will սինգլում տեղ է գտել Ramones խմբի այս երգի կենդանի ձայնագրությունը՝ Քրիստիան Լորենցի կենդանի կատարմամբ։

Համերգային շրջագայություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամշտայն» հոդվածին։