Թեոդորո Գոնսալես դե Լեոն
Թեոդորո Գոնսալես դե Լեոն (իսպ.՝ Teodoro González de León, մայիսի 29, 1926[1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1] - սեպտեմբերի 16, 2016[4][1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]), մեքսիկացի ճարտարապետ։
Թեոդորո Գոնսալես դե Լեոն | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Թեոդորո Գոնսալես դե Լեոն |
Ծնվել է | մայիսի 29, 1926[1][2][3] |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 16, 2016[4][1][2] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1] |
Ազգություն | մեքսիկացի |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Auditorio Nacional? |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Թեոդորո Գոնսալես դե Լեոնն 1942-1947 թվականներին սովորել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի Ազգային ճարտարապետության դպրոցում։ Ֆրանսիական կառավարության կողմից ստանալով դրամաշնորհ՝ 1948-1949 թվականներին 18 ամիս Շառլ Էդուար լը Կորբյուզիեի հետ աշխատել է Ֆրանսիայում։ Այս ժամանակահատվածում նա ներգրավվել է Մարսելում Շառլ Էդուար լը Կորբյուզիեի Մարսելի «Բնակելի թաղամաս» և St Dié գործարանի նախագծերում[5]։ Դեռևս ուսանող տարիներից գիտակցել է ՄԱԻՀ-ի համալսարանական կամպուսի ստեղծման անհրաժեշտությունը, որը մշակվել է նրա ուսուցիչների և ժամանակի առաջատար ճարտարապետների կողմից։ Շինությունն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 1955-1965 թվականներին նախագծել է քաղաքային պլանավորման շարքեր։ 1969 թվականից հետո նրա ստեղծագործությունների վրա իր ազդեցությունն է ունեցել ճարտարապետ Աբրահամ Զաբլուդովսկին։ 1974-1982 թվականներին նրանք միասին նախագծել են բազմաթիվ հանրային կառույցներ, այդ թվում Կուաուտեմոկ թաղամասը, Մեխիկոյի քոլեջը, Աշխատավորների ազգային բնակարանային հիմնադրամի ինստիտուտի շենքը, Մեխիկոյի Ազգային մանկավարժական համալսարանը, Ռուֆինո Տամայոյի թանգարանները Մեխիկոյում և Օախակայում։ 1984-1987 թվականներին մի շարք շենքեր է նախագծել Տաբասկոյի Վիլյաէրմոսա քաղաքում՝ համագործակցելով Ֆրանցիսկո Սեռանո Կարոյի հետ։ Միասին 2000-2001 թվականներին նախագծել են նաև Բեռլինում Մեքսիկայի դեսպանատան շենքը։ Նախագծել է նաև Մեխիկոյի Արդարադատության պալատի շենքը, Reforma 222-ը[6]։
Թեոդորո Գոնսալես դե Լեոնը 1984 թվականից Գեղարվեստի ակադեմիայի անդամ է, 1988 թվականից՝ Մեխիկոյի քոլեջի անդամ[7], Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (IAA) պատվավոր անդամ[8], Ճարտարապետության ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր։
ՄրցանակներԽմբագրել
- Արվեստի և գիտության ազգային մրցանակ, 1982
- Բուենոս Այրեսի ճարտարապետության բիենալեյի մեծ լատինաամերիկյան մրցանակ, 1989 թվական, Արգենտինա
- Սոֆիայի բիենալեի մրցանակ, 1989 և 1994 թվականներ, Բուլղարիա
- Կիտոյի 9-րդ պանամերիկյան ճարտարապետության բիենալեի պատվավոր հիշատակում, Էկվադոր
- Ճարտարապետության բիենալեի 2-րդ միջազգային մեծ մրցանակ, Բրազիլիա,1994
- Մեքսիակական 5-րդ ճարտարապետության բիենալեի ոսկե մեդալ, 1998
- Ճարտարապետների միջազգային միության ոսկե մեդալ, 2008[9]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://www.jornada.unam.mx/ultimas/2016/09/16/muere-teodoro-gonzalez-el-constructor-del-mexico-moderno
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Noelle L. González de León, Teodoro // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T033275
- ↑ 4,0 4,1 4,2 http://cultura.elpais.com/cultura/2016/09/16/actualidad/1474045313_069269.html
- ↑ «Teodoro González de León»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-24-ին։ Վերցված է 2016-03-20
- ↑ "4 obras de Teodoro González de León", Time Out México, August 2014
- ↑ Academia de Artes: Arquitectura - Teodoro González de León
- ↑ International Academy of Architecture: Teodoro Gonzalez de Leon
- ↑ Teodoro Gonzalez De Leon 2008 UIA Gold medalist Archived 2009-07-13 at the Wayback Machine., April 23, 2008.
Արտաքին հղումներԽմբագրել
- Teodoro González de León at archiweb.cz