Թեոդիկ

հայ բանասեր, գրող

Թեոդիկ (Թեոդորոս Լափչինճյան) (մարտի 5, 1873(1873-03-05)[1], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 24, 1928(1928-05-24)[1], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), հայ բանասեր։

Թեոդիկ
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1873(1873-03-05)[1]
ԾննդավայրՍկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 24, 1928(1928-05-24)[1] (55 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՌոբերթ քոլեջ
ԵրկերMemorial to April 11?
Մասնագիտությունբանասեր, գրող և մեմուարագիր
ԱշխատավայրԱրաջ
ԱմուսինԱրշակուհի Թեոդիկ
Commons-logo.svg Teotig Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Պոլսում։ Գրական ասպարեզ է մտել 1900-ականների սկզբներին՝ «Մանզումիե էֆքյար» թերթում տպագրելով փոքրիկ պատմվածքներ «Կյանքի հատորեն փրցված» վերնագրով, որոնք հետագայում, 1910 թվականին լույս է ընծայել «Կաղանդ» ժողովածուում։ Այդ տարիներին գրել է բարբառագիտական մի ուշագրավ աշխատություն՝ «Պոլսո հայեվարը», որը արժանացել է Իզմիրյան մրցանակի։ 1912 թվականին հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Կ. Պոլսում հրատարակել է «Տիպ ու տառ»[3] շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, տրվում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը։ 2012 թ. «Տիպ և տառ»-ը հրատարակվեց նաև թուրքերեն թարգմանությամբ[4][5]։

Ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «Ամենուն Տարեցույցը» հայտնի տարեգիրք ժողովածուներով, որի Ա տարին լույս է ընծայել 1907 թվականին, համիդյան բռնապետության խստագույն տարիներին։ Հաջորդ տարվանից Թուրքիայում հռչակված օսմանյան սահմանադրությունը հնարավորություն է տվել առավել բազմակողմանի դարձնել տարեցույցները, ապահովելով ժամանակի գրեթե բոլոր ականավոր գրողների և հայ գործիչների աշխատակցությունը։ Բազմաթիվ նկարներով, գրական, բանասիրական, վիճակագրական և այլ կարգի նյութերով խնամքով լույս տեսած այդ հատորները՝ հատկապես 1909, 1910, 1911, 1912, 1913, 1914 և 1915 թվականների տարեգրքերը համարվում են հայ կյանքը և մշակույթը ներկայացնող փոքրիկ հանրագիտարաններ։

 
Dib u Dar (1912)

Մեծ եղեռնի տարիներին աքսորվել է Թուրքիայի խորքերը, ընդհատել սիրած գործը։ Մեծ եղեռնից հետո վերադարձել է Պոլիս, 1919 թվականին հրատարակել է 1916-1920 թթ. միացյալ տարեգիրքը, ապա՝ 1921, 1922, 1923 տարիները։

Քեմալական շարժման հաղթանակից հետո մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը, հրատարակելով 1924, 1925, 1926, 1927, 1928, 1929 թվականների տարեգրքերը, որոնցից 1926 թվականը տպագրել է Վենետիկում։ Վերջին հատորի տպագրման ընթացքում մահացել է կաթվածից[6]։

Իր գրչին պատկանող գրական-բանասիրական ծավալուն երկեր տպագրված են վերոհիշյալ տարեցույցի տարբեր գրքերում։ 1919 թվականին Պոլսում լույս է ընծայել «Հուշարձան ապրիլ տասնըմեկի»[7] ժողովածուն, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ապրիլի 24-ի ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական[8]։

Երկերի մատենագիտությունԽմբագրել

  • Ամէնուն տարեցոյցը 1907, Կ. Պոլիս, 1907, 298 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1908, Կ. Պոլիս, 1908, 376 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1909, Կ. Պոլիս, 1909, 382 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1910, Կ. Պոլիս, 1910, 396 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1911, Կ. Պոլիս, 1911, 412 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1912, Կ. Պոլիս, 1912, 419 էջ։
  • Տիպ առ տառ, Կ. Պոլիս, 1912, 193 էջ։
  • Փրցուած էջեր կեանքի հատորէն, Կ. Պոլիս, 1912, 184 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1913, Կ. Պոլիս, 1913, 395 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1914, Կ. Պոլիս, 1914, 448 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1915, Կ. Պոլիս, 1915, 400 էջ։
  • Յուշարձան 1915 ապրիլ (11) 24-ի, Կ. Պոլիս, 1919, 128 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1916-1920, Կ. Պոլիս, 1920, 332 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1921, Կ. Պոլիս, 1921, 452 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1922, Կ. Պոլիս, 1922, 452 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1923, Կ. Պոլիս, 1923, 452 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1924, Վիեննա, 1924, 432 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1925, Փարիզ, 1925, 392 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1926, Փարիզ, 1926, 640 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1927, Փարիզ, 1927, 656 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1928, Փարիզ, 1928, 528 էջ։
  • Յուշարձան 1915 ապրիլ 24-ի, Աղէքսանդրիա, 1939, 64 էջ։
  • Գողգոթա հայ հոգևորականութեան և իր հօտին աղէտալի 1915 տարիին, Անթիլիաս, 1966։
  • Գողգոթա հայ հոգևորականութեան և իր հօտին աղէտալի 1915 տարիին, Պոսթըն, 1980, 656 էջ։
  • Ազգը չէ մեռած, և անհնար է, որ մեռնի, Անթիլիաս, 1985, 175 էջ։
  • Գողգոթա հայ հոգևորականութեան և իր հօտին աղէտալի 1915 տարիին, Նիւ Եորք, 1985, 572 էջ։
  • Յուշարձան 1915 ապրիլ (11) 24-ի, Պէյրութ, 1985, 128 էջ։
  • Յուշարձան նահատակ մտաւորականութեան, ա. տ., 1985, 153 էջ։
  • Հուշարձան 1915 ապրիլ 24-ի, Երևան, 1990, 153 էջ։
  • Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Երևան, 1990, 154 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1907, Հալէպ, 2006, 316 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1908, Հալէպ, 2006, 397 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1909, Հալէպ, 2007, 405 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1910, Հալէպ, 2007, 448 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1911, Հալէպ, 2008, 552 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1912, Հալէպ, 2008, 480 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1913, Հալէպ, 2008, 433 էջ։
  • Յուշարձան ապրիլ 11-ի, Իսթանպուլ, 2010, 269 էջ։
  • Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Թեհրան, 2010, 210 էջ։
  • Տիպ առ տառ (նմանահանութիւն), Երևան, 2012, 192 էջ։
  • Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Գլենդել, ա. թ., 143 էջ։
  • Գողգոթա հայ հոգևորականութեան և իր հօտին աղէտալի 1915 տա-րիին, Թեհրան, 2014, 842 էջ։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #134096576 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMTAtMjIiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjYxMjA1O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1669%2C-116&uielem_islocked=1&uielem_zoom=231&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
  3. Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912։
  4. «Ermeni matbaacılığının en önemli kitabı Türkçede.»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27 
  5. Թուրքիայում լույս է տեսել հայ գրատպությանը նվիրված աշխատություն։
  6. «Ավելի մանրամասն տե՛ս Ադանալյան Մ. Լ., Թեոդիկ (1873-1928 թթ.).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1968, № 2, էջ 31-44։»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27 
  7. Յուշարձան ապրիլ տասնըմէկի, Կ. Պոլիս, 1919։
  8. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 356 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 169