Արշակուհի Թեոդիկ
Արշակուհի Թեոդիկ (հոկտեմբերի 11, 1875[1], Օրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունվարի 2, 1922[1], Լոզան, Շվեյցարիա), հայ գրող և բանասեր։
Արշակուհի Թեոդիկ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Արշակուհի Ճեզվեճեան |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1875[1] |
Ծննդավայր | Օրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 2, 1922[1] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Լոզան, Շվեյցարիա |
Մասնագիտություն | բանասեր, գրող, սոցիալական աշխատող և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Աշխատավայր | Ծաղիկ, Մանզումեի էֆքյար, Սուրհանդակ, Բյուզանդիոն և Ժամանակ |
Ամուսին | Թեոդիկ |
![]() | |
Արշակուհի Թեոդիկ Վիքիդարանում | |
![]() |
Թեոդիկի կինը։ Օրիորդական ազգանունը եղել է Ճեզվեճյան։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Սամաթիայի Նունյան-Վարդուհյան վարժարանում, 1895 թվականին անցնելով Անգլիա, սովորել է Սքարբրը քաղաքի Վեստլանդ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո մեկնել է Փարիզ, շարունակել ուսումը, միաժամանակ աշխատակցել Լուսինյանի ֆրանս-հայ բառարանին որպես բառերի դասավորող և հայ նորաբանություններ հավաքող։ 1898 թվականին վերադարձել է Պոլիս և պաշտոնավարել Սկյուտարի ճեմարանում։ Աշխատակցել է «Ծաղիկ», «Մանզումե», «Սուրհանդակ», «Բյուզանդիոն», «Ժամանակ» և այլ պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցներին»։
Առանձին գրքով լույս է տեսել նրա «Ամիս մը ի Կիլիկիա» աշխատությունը (1910), որը գլխավորապես իր տպավորություններն են 1909 թվականի կոտորածից հետո ամայացած Կիլիկիայից։ Կազմել է «Արդի բարոյագիտությունը» դասագիրքը (1911-1912) միջին և բարձրագույն դասընթացներով։ Ունեցել է ակտիվ հասարակական գործունեություն[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 170)։ |