Հովհաննես Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Մնացականի Բաղդասարյան (հայտնի էր որպես Հովհաննես Մինայիչ[3], ապրիլի 21, 1914[1][2], Հայրենյաց, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1997, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, լրագրող, կուսակցական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար (1961-1966), ՀԽՍՀ մշակույթի նախարար (1966-1967)։
Հովհաննես Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1914[1][2] |
Ծննդավայր | Հայրենյաց, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1997 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[2] (1972) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, համալսարանի դասախոս և պատմաբան |
Աշխատավայր | Սովետական Հայաստան[1], ՀԿԿ[1][2] և Երևանի պետական համալսարան[1] |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՊատմաբան, լրագրող, կուսակցական պետական աշխատող Հովհաննես Մնացականի Բաղդասարյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 21-ին Սոնգյուռլու գյուղում (այժմ` Շիրակի մարզի Հայրենյաց գյուղ)։ Նախնական կրթությունը ստացել է հարազատ գյուղում և Լենինականում[4]։ 1939 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[5]։ 1945-1947 թվականներին Մոսկվայում հաճախել է կուսակցության բարձրագույն դասընթացների[4]։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1933 թվականին՝ որպես «Ավանգարդ» թերթի սեփական թղթակիցը Լենինականում։ 1934-1943 թվականներին եղել է «Բանվոր» թերթի հրահանգիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ և խմբագիր։ Այդ տարիներին նա դարձել է փորձառու լրագրող և ժուռնալիստական գործի հմուտ կազմակերպիչ[5]։
1943-1948 թվականներին Հովհաննես Բաղդասարյանը կուսակցական պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Լենինականի քաղկոմում և Ախուրյանի շրջկոմում[5]։
1949-1951 և 1953-1957 թվականներին Բաղդասարյանը եղել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը։ 1951-1953 թվականներին զբաղեցրել է Նախարարների խորհրդին առընթեր կուլտուր-լուսավորական հիմնարկների վարչության ղեկավարի պաշտոնը[5]։ 1957-1961 թվականներին նա աշխատել է ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում, 1961-1966 թվականներին` ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար։ 1966-1967 թվականներին զբաղեցրել է ՀԽՍՀ մշակույթի նախարարի պաշտոնը։ 1967-1985 թվականներին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալն էր։ 1985-1988 թվականներին Բաղդասարյանն աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի նախագահ։
1958-1966 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, իսկ 1955-1959 և 1967 թվականից` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1961-1966 թվականներին` ԽՄԿԿ ԿՎՀ անդամ, 1957-1966 թվականներին` ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ։
Դասախոսել է Լենինականի մանկավարժական ինստիտուտում (1947-1949) և Երևանի պետական համալսարանում (1951-1959)[4][5]։
1972 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում։
Բաղդասարյանի աշխատությունները վերաբերում են ԽՄԿԿ պատմության հարցերին։
Վախճանվել է Երևանում՝ 1995 թվականի սեպտեմբերի 18-ին։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[3]։
Աշխատություններ
խմբագրել- Անդրկովկասի կուսակցական կազմակերպությունների պայքարը ՍՄԿԿ միասնության համար, Ե., 1969։
- Մեր հզոր միությունը, Ե., 1972։
- Հռետորական խոսքի ուժը, Ե., 1987։
- Կոմունիստական պարտիայի լենինյան միասնությունը, Երևան, Հայպետհրատ, 1962, 235 էջ։
- Սովետական մարդը, Երևան, Հայաստան, 1975, 383 էջ։
- Ժուռնալիստիկան, ժուռնալիստը և ժամանակը, Երևան, Հայաստան, 1981, 460 էջ։
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 «Հովհաննես Բաղդասարյանի գերեզմանը Երևանի Թոխմախի գերեզմանատանը». Վերցված է 2019 Հունիս 7-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Մեր խոսքը», Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթ, թիվ 14(84), 1995 թվականի սեպտեմբերի 22։ Հովհաննես Բաղդասարյանի մահախոսական։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 238(1358), 1995 թվականի սեպտեմբերի 20։ Հովհաննես Բաղդասարյանի մահախոսական։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Բաղդասարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 253)։ |