«Losing My Religion» (հայերեն՝ Կորցնում եմ իմ հավատը), ամերիկյան R.E.M. ռոք-խմբի երգ՝ 1991 թվականին թողարկված «Out of Time» ալբոմում որպես հիմնական սինգլ։ Երգի սկզբնական հաջողությունը քիչ հավանական էր ռադիոյով ոչ պարբերաբար հնչելով, նաև MTV հեռուստաալիքում տեսահոլովակների քննադատության պատճառով։ Չնայած այդ ամենին, երգը դարձավ R.E.M. խմբի գլխավոր հիթը ԱՄՆ-ում՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[1]։ Չարթերում սինգլը մնաց 21 շաբաթ[2] և խմբին բերեց համաշխարհային ճանաչում։ Այն նոմինացվեց «Գրեմմիի» մի շարք մրցանակների և ստացավ երկուսը՝ «Լավագույն վոկալային փոփ-կատարում դուետով կամ խմբով» և «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգերում[3]։

«Losing My Religion»
«Losing My Religion» սինգլի շապիկը (R.E.M., 1991)
R.E.M.-ի սինգլը
«Out of Time» ալբոմից
Թողարկված1991 թվականի փետրվարի 19
ԺանրԱլտերնատիվ ռոք
Տևողություն4:28
ԼեյբլWarner Bros. Records
ՊրոդյուսերՍքոթ Լիտտ, R.E.M.
Հորիզոնականները չարթերում
R.E.M.-ի սինգլների ժամանակագրություն
«Get Up»
(1989)
«Losing My Religion»
(1991)
«Shiny Happy People»
(1991)

«Losing my religion»-ը (բառացի՝ կորցնում եմ իմ հավատը) ժարգոնային արտահայտություն է ԱՄՆ-ի հարավային նահանգներում, որը նշանակում է «ես կորցնում եմ համբերությունս»։ Մայքլ Սթայփի հավաստացմամբ՝ «Losing My Religion»-ը դասական երգ է անպատասխան սիրո մասին։

Երգի հեղինակներ են համարվում խմբի անդամներ Բիլլ Բերրին, Պիտեր Բաքը, Մայքլ Սթայփը և Մայք Միլլզը։ Երգը հիմնված է այն հանգի վրա, որը գրել էր խմբի կիթառահար Պիտեր Բաքը, երբ սովորում էր մանդոլին նվագել։ Նա հենց նոր գնել էր երաժշտական գործիքը, նստել, դիտում էր հեռուստացույց և փորձում էր ինչ-որ բան նվագել՝ միառժամանակ ձայնագրելով իր փորձերը։ Հաջորդ օրը նա լսեց ձայնագրությունները և դրանց մեջ գտավ ապագա երգի երաժշտությունը։ Բաս-կիթառի պարտիան վերցվել է Fleetwood Mac խմբից։ R.E.M.-ի բաս-կիթառահար Մայք Միլլզը խոստովանել է, որ չէր կարողանում երգի համար ընտրել այնպիսի պարտիա, որը միջնակարգ չլիներ։

Տեսահոլովակում կան Տարկովսկու «Զոհաբերություն» ֆիլմից մի շարք մեջբերումներ, կրկնվում է նաև ֆիլմի վիզուալ ոճաբանությունը։

Կոմպոզիցիաների ցուցակԽմբագրել

7"Խմբագրել

  1. «Losing My Religion» — 4:29
  2. «Rotary Eleven» — 2:32

12" և CDԽմբագրել

  1. «Losing My Religion» — 4:29
  2. «Rotary Eleven» — 2:32
  3. «After Hours» (live)

UK «Collector’s Edition» CD 1Խմբագրել

  1. «Losing My Religion» — 4:29
  2. «Stand» (live)
  3. «Turn You Inside-Out» (live)
  4. «World Leader Pretend» (live)

UK «Collector’s Edition» CD 2Խմբագրել

  1. «Losing My Religion» — 4:29
  2. «Fretless» — 4:51
  3. «Losing My Religion» (Live Acoustic Version/Rockline) — 4:38
  4. «Rotary Eleven» — 2:32

ԱնձնակազմԽմբագրել

Լրացուցիչ երաժիշտներԽմբագրել

  • Պիտեր Հոլսեփփլ - ակուստիկ կիթառ

ՉարթերԽմբագրել

Չարթ (1991) Հորիզոնական
Australian Singles Chart[1] 11
Austrian Singles Chart[4] 6
Canadian Singles Chart[1] 16
Dutch Singles Chart[5] 1
French Singles Chart[6] 3
Norwegian Singles Chart[7] 4
Swedish Singles Chart[8] 3
Swiss Singles Chart[9] 11
UK Singles Chart[1] 19
U.S. Billboard Hot 100[10] 4
U.S. Billboard Mainstream Rock Tracks[10] 1
U.S. Billboard Modern Rock Tracks[10] 1
U.S. Billboard Adult Contemporary[10] 28

Հետաքրքիր փաստերԽմբագրել

В фильме ужасов 1994 года «Кошмар на улице Вязов 7: Новый кошмар», один из героев фильма, Чейз, напевает эту песню, чтобы не уснуть за рулём.

  • 1994 թվականին էկրան բարձրացած «Սարսափ թեղիների փողոցում 7։ Նոր սարսափ» ֆիլմում, գլխավոր հերոը՝ Չեյզը, մեքենայի ղեկին երգում է այս երգը, որպեսզի չքնի
  • Այս երգի քավր-տարբերակները կատարել են այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Jacqui Naylor-ը, Swandive-ը, Suzie McNeil-ը, Gregorian-ը, Tori Amos-ը, Graveworm-ը, Lacuna Coil-ը, Trivium-ը և այլք
  • Մայքլ Սթայփը գոհ էր մնացել այն բանից, որ Ջեյ Զին իր «Heaven» (Magna Carta... Holy Grail) կոմպոզիցիայում օգտագործել է «Losing My Religion» երգից մի տող։ Սթայփի խոսքերով՝ նա Ջեյ Զիի հետ ծանոթ է արդեն բավարար ժամանակ և ռեփերին համարում է «գերխելացի և գերտաղանդավոր»։ Երգիչը նաև նշել է, որ Ջեյ Զիին և վերջինիս երաժշտությանը վերաբերվում է «մեծ ակնածանքով»։ Ջեյ Զիի կողմից մեջբերված տողը հնչում էր այսպես. «That’s me in the corner / That’s me in the spotlight / Losing my religion»[11]
  • New Musical Express ամսագրի տարբերակի համաձայն՝ երգը զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը բոլոր ժամանակների լավագույն 500 երգերի շարքում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Buckley, p. 358
  2. «Losing My Religion». Rolling Stone. December 9, 2004. Retrieved on January 15, 2008.
  3. Pareles, Jon. «Grammy Short List: Many For a Few». Նյու Յորք Թայմս. January 9, 1992. Retrieved on January 20, 2008.
  4. «R.E.M. — Losing My Religion (song)». AustrianCharts.at. Retrieved on January 20, 2008.
  5. «R.E.M. — Losing My Religion (song)». DutchCharts.nl. Retrieved on December 15, 2009.
  6. «R.E.M. — Losing My Religion (song)». LesCharts.com. Retrieved on January 20, 2008.
  7. «R.E.M. — Losing My Religion (song)». NorweiganCharts.com. Retrieved on January 20, 2008.
  8. «R.E.M. — Losing My Religion (song)». SwedishCharts.com. Retrieved on January 20, 2008.
  9. «R.E.M. — Losing My Religion (song)». SwissCharts.com. Retrieved on January 20, 2008.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «R.E.M.—Artist Chart History (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)». Billboard.com. Retrieved on January 20, 2008.
  11. «Лидер R.E.M. похвалил Джей-Зи за цитату из «Losing My Religion»» (ռուսերեն)։ Lenta.ru։ 17 июля 2013։ Վերցված է 2013-01-15