ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ
Վազգեն Սարգսյան մեդալ, Հայաստանի Հանրապետության գերատեսչական պարգև։ Մեդալի Կանոնադրությունը գործում է 2002թ. սեպտեմբերի 12-ից (ՀՀ ՊՆ 12.09.2002թ. N 757 հրաման)։
Մեդալով պարգևատրվողներըԽմբագրել
Հայաստանի զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվում են. ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած Հայաստանի զինված ուժերի սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները։ Հայաստանի զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալը շնորհվում է Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով։ Հայաստանի զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական։ Հայաստանի զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում[1]։
Պարգևատրման միջնորդությունըԽմբագրել
ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրման ներկայացնում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային զորամիավորումների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները։ Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՀՀ ՊՆ հանձնաժողովին։
Կրելու կարգըԽմբագրել
ՀՀ ՊՆ 02.04.2015թ. թիվ 323 հրամանի համաձայն՝ «Վազգեն Սարգսյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Գարեգին Նժդեհ» մեդալից անմիջապես հետո[2]։
Արտաքին հղումԽմբագրել
- ↑ «Հայաստանի զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-01-ին։ Վերցված է 2020-05-16
- ↑ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ