Բացել գլխավոր ցանկը
Ադամանդե վզնոց՝ վերականգնված ցիրկոնիումով և Մարի Անտուանետ թագուհու դիմանկարը, Շատո դը Բրետեուլ պալատ, Շուազել, Ֆրանսիա[1]

Թագուհու վզնոց (ֆր.՝ Collier de la reine), 1785-1786 թվականներին խարդախության մասին աղմկահարույց և սկանդալային քրեական գործ, Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետի համար իբրև թե նախատեսված վզնոցին տիրանալու նպատակով, որը տեղի է ունեցել նախքան Ֆրանսիական հեղափոխությունը։ Այս գործի ոչ բոլոր մանրամասներն են բացահայտված։ 

Գործի էությունԽմբագրել

Լյուդովիկոս XV -ի մահից հետո ֆրանսիացի Բեմեր և Բասանժ ոսկերիչների ձեռքում մնացել էր 2 միլիոն լիվր հսկայական արժողությամբ հրաշալի ադամանդե վզնոցը, որը պատրաստված էր թագավորի ֆավորիտուհու՝ Դյուբարիի համար։ Թագավորի մահից հետո ֆավորիտուհին զրկվեց իր հարստություններից, իսկ նման թանկարժեք զարդի համար նոր գնորդ գտնելը հեշտ չէր։ 1781 թվականին ոսկերիչները փորձեցին համոզել նոր թագուհի Մարի Անտուանետին ձեռք բերել վզնոցը, բայց թագուհին, ֆինանսների սղությունը նկատի ունենալով, չհամարձակվեց նման խոշոր գումար պահանջել Լյուդովիկոս XVI-ից։

Որոշ ժամանակ անց պալատական տիկնանցից մեկը՝ խաբեբա և բախտախնդիր Ժաննա Լամոտ Վալուան, որն իրեն համարում էր թագուհու մտերիմներից (չնայած ՝ Մարի Անտուանետը 1793 թվականին իր մահապատժից առաջ հայտարարել է, որ կյանքում երբևէ նրա հետ ծանոթ չի եղել), ոսկերիչների խնդրանքով համաձայնվում է Մարի Անտուանետին համոզել, որ վզնոցը գնի։ Մի քանի օր անց Լամոտը ոսկերիչներին հայտնում է, որ թագուհին որոշել է գնել վզնոցը և որ այդ գործարքի բանակցությունները հանձնարարել է ճանաչված անձանցից մեկին։ Միևնույն ժամանակ համախոհ-բանսարկուները կարդինալին ներշնչում են, որ այդ վզնոցը թագուհու համար գնի, վստահեցնելով, որ վերջինս խոստացել է հետագայում այն փոխհատուցել։ Ժաննան շարունակելով կարդինալին համոզել` վստահեցրել էր, որ թագուհին ցանկանում է փետրվարի 2-ի տոնակատարության ժամանակ կրել վզնոցը և խոստանում է վճարել մաս-մաս[2]։

Դրանից հետո ոսկերիչների մոտ է գալիս կարդինալ Լուի դը Ռոգանը և թագուհու անունից 1 միլիոն 600 հազար լիվրով գնում է վզնոցը։ Սակայն գումարի մի մասը նա վճարում է կանխիկ, իսկ մնացած գումարի դիմաց տալիս է տարբեր ժամկետներով վարկային նամակներ։ Վզնոցը գնելու գործարքի պայմանների վերաբերյալ փաստաթղթերում թագուհու ստորագրությունը կեղծված էր, քանի որ ստորագրված էր. Մարի Անտուանետ, Ֆրանսիայի թագուհի: Կարդինալը չէր կարող չիմանալ, որ թագուհին ստորագրում էր միայն Մարի Անտուանետ։

Փետրվարի 2-ին, երբ տոնակատարության ժամանակ թագուհին առանց վզնոցի է ներկայանում, կոմսուհի Ժաննան կարդինալին և ոսկերիչներին ասում է, որ թագուհին վզնոցի գինը չափազանց բարձր է համարել։ Ոսկերիչները գինն իջեցնում են։ Որից հետո Ժաննան ասում է, որ թագուհին քանի դեռ չի վճարել վզնոցի դիմաց, այն իրենը չի համարում։ Առաջին` 80 000 լիվրի վճարման ժամկետը լրանալուց հետո գումարի վճարումն ուշանում է։ Կոմսուհին կարդինալին է փոխանցում մի գրություն, որտեղ թագուհին ասում էր, որ ցանկանում է հանդիպել կարդինալին և գումարն անձամբ վճարել։ Այդ գրությունը կասկածելի է թվում Ռոգանին, իսկ ոսկերիչները նամակ են ուղարկում թագուհուն։ Կեղծարարների բախտը բերում է, քանի որ Մարի Անտուանետն առանց կարդալու նամակն այրում է։ Բասանժը Ռոգանին հարցնում է, թե արդյոք վստահ է այն անձի ազնվության հարում, ում միջոցով փոխանցվել է վզնոցը (այդ «անձը» Ռետո դե Վիլյետն էր, որն այդ ժամանակ ձի հեծնած Ճենովա էր գնում, Ֆրանսիայից հնարավորինս հեռու լինելու համար։ Երկրորդ նամակից հետո թագուհին կանչում է ոսկերիչներին։ Նրանց լսելուց հետո խիստ զայրացած թագուհին գնում է թագավորի մոտ` պահանջելով կարդինալին պատժել[2]։

 
Կարդինալ դե Ռոգանը

Թագուհու վզնոցի գործի մեկ այլ տարբերակում ասվում է, որ ոսկերիչներն անհանգստնալով այդ մասին տեղեկացնում են Լյուդովիկոս XVI-ին[3] և շուտով, 1785 թվականի օգոստոսի 15-ին Կարդինալ դե Ռոգանը, իսկ մի քանի օր անց մադամ Լամոտ Վալուան և մի քանի այլ անձինք (այդ թվում` հայտնի արկածախնդիր Կալիոստրան, որը դը Ռոգանի ընկերների և խորհրդատուների շարքին էր դասվում) կալանավորվում են կողոպուտի մեղադրանքով և թագուհու համար վզնոց գնելու անվան տակ այն յուրացնելու մեղադրանքով և նետվում են Բաստիլ։ Լա Մոտը, իմանալով այդ մասին, այրել էր իրեն վարկաբեկող բոլոր թղթերը, սակայն ոչ նա, ոչ էլ Կալիոստրան չէին հասցրել փախչել։

Դատական գործընթացներԽմբագրել

Վզնոցի մասին գործը քննվել է Փարիզի խորհրդարանում։ Դատարանում պարզվել է, որ Ռոգանը միանգամայն անկեղծորեն իրեն համարում էր թագուհու հավատարմատար և իր սիրուհու` Լամոտի խաբեության զոհ էր դարձել։ Լամոտին հայտնի էր կարդինալի` Մարիա Անտուանետին տեսնելու կրքոտ ցանկությունը, որպեսզի նրա բարեսրտությանն արժանանա և այդպիսով ուղղի իր խախտված քաղաքական կարիերան: Կարդինալն ամեն գնով ձգտում էր Ֆրանսիայի առաջին նախարարի պաշտոնը զբաղեցնել։ Այդ գործում հիմնական խոչընդոտը թագուհու թշնամանքն էր նրա նկատմամբ[2]։ Օգտվելով Ռոգանի դյուրահավատությունից՝ կոմսուհի Լամոտը Վերսալի այգում նրա համար կասկածելի ժամադրություններ էր կազմակերպում թագուհու հետ։ Թագուհու դերում հանդես էր գալիս այլ անձ (դատարանը պարզել է, որ դա եղել է մոդիստ Նիկոլ Լեգեն, որը բնակվում էր Օլիվա ազգանունով)։ Հստակ պարզ չէ, թե կարդինալին վզնոցը գնելու ուղարկողը իրեն թագուհու տեղ ներկայացնող այդ կինն է եղել, թե` Լամոտը[3][4]։

Նաև պարզ չէ, թե ինչ դեր է խաղացել Լամոտի այդ բոլոր գործողություններում ինքը՝ Մարիա Անտուանետը։ Ժամանակակիցները հիմք ունեին մտածելու, որ կարդինալի գլխին սարքած բանսարկություններից շատերի մասին նա տեղյակ է եղել։ Ամեն դեպքում, այն փաստը, որ կարդինալը համարում էր, որ թագուհին առանց թագավորի գիտության ընդունակ է վարկով զարդ գնել ու գաղտնի ժամադրություն նշանակել, չի կարող լավագույնս վկայել Մարի Անտուանետի հեղինակության մասին։

 
Կոմսուհի Լամոտ

ԴատավճիռԽմբագրել

Դատավճիռը կայացվել է 1786 թվականի մայիսի 31-ին՝ երկարատև դատական գործընթացից հետո։

Կարդինալ դե Ռոգանը զրկվեց կոչումներից և աքսորվեց Օվերն աբբայություն։ Կալիոստրոն 10 ամիս Բաստիլում մնալուց հետո արդարացվեց և ազատ արձակվեց։

Լամոտ Վալուան դատապարտվեց մարմնական պատժի և երկու ուսերի վրա դրոշմավորման և մարմնավաճառների Սալպետրիեր բանտում ցմահ ազատազրկման։ Հեռակա կարգով մարմնական պատժի և դրոշմավորման է դատապարտվել նաև նրա ամուսինը` Կոմս դե լա Մոտը, որը հասցրել էր վաճառել վզնոցի քարերի մի մասը և թաքնվել Լոնդոնում. նա խուսափեց այդ բոլոր պատիժներից: Թագավորական խարդավանքների «զոհի» լույսի ներքո ներկայացած Ռոգանի արդարացումը շատ դրական ընդունվեց ընդդիմության կողմից։ 1786 թվականի հունիսի 21-ին Ժաննա Լամոտին Գրևսի հրապարակում մտրակներով գանակոծեցին, ապա դահիճը նրա ուսին "V" — voleuse ("գող") տառը դրոշմեց։

Նիկոլ Լագեն, որը հասցրել էր ամուսնանալ, ձերբակալվեց Բելգիայում և Փարիզ վերադարձվեց։ Նա արդարացվեց, քանի որ պատկերացում չուներ իր դերակատարման մասին։

Շուտով Լամոտին հաջողվեց բանտից փախչել և մեկնել ամուսնու մոտ՝ Լոնդոն։ Նա թագուհու մասին հրապարակեց աղմկահարույց և մերկացնող հիշողություններ, որոնցում գերակշռում էին անուղղակի փաստերը և հորինվածքները, սակայն հեղափոխության շատ գործիչներ դրանց վստահությամբ վերաբերվեցին։

Վզնոցի գործի քննությունը նպաստել էր երկրում դժգոհության աճին։ 1789 թվականի հունիսի 12-ին Բաստիլի գրավումով կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան միապետականությունից վերածվեց հանրապետության։

Թյուիլրիի գանձԽմբագրել

1789 թվականին Լյուդովիկոս XVIֆրանսիական հեղափոխության կապակցությամբ հարկադրված էր լքել Վերսալը։ Նա իր նստավայրը տեղափոխեց Թյուիլրի պալատ։ 1792 թվականի օգոստոսի 10-ին, գրավելով Թյուիլրի պալատը, Փարիզի բնակչությունը տապալեց միապետությունը: 1871 թվականի մայիսի 24-ին վերսալցիների հետ փարիզյան կոմունարների մարտերի ժամանակ Թյուիլրիի մեծ մասն այրվեց։ Կոմունայի ճնշունից հետո պալատի տարածքում կատարվեցին ավերակների մաքրման աշխատանքներ։ Տեղեկություններ կան, որ այդ աշխատանքների ժամանակ աշխատողերից մեկը` Օգյուստ Դոլոնեն, հայտնաբերել է երկաթե արկղիկ։ Արկղիկի կափարիչը զարդարված է եղել երեք բուրբոնյան շուշաններով։

Գտածոն տեղափոխվել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարություն, որտեղ հանդիսավոր կերպով բացվել է կառավարության ղեկավար Տիերի, նախարարների և Փարիզի ոստիկանապետի ներկայությամբ։ Արկղիկում հայտնաբերվել են բազմաթիվ թանկարժեք զարդեր, այդ թվում շքեղ վզնոց, որը նույնականացվեց որպես հանրահայտ "թագուհու վզնոց"։ Այս բացահայտումը միայն վկայում է, որ Մարի Անտուանետը գողերի թիմի մեջ էր[2]։

Չնայած նրան, որ Պրուսիայի հետ պատերազմից հետո Ֆրանսիան փողի խիստ կարիք ուներ, սակայն հանրային սկանդալից խուսափելու համար գանձը հանձնվել է ոչ թե գանձարան, այլ Բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչներին, մասնավորապես Ամստերդամում բնակվող արքայադուստր Ամալիա Բուրբոնցուն։

Վզնոցն այժմ ցիրկոնիումի քարերով վերականգնված վիճակում պահպանվում է Շատո դը Բրետեուլ պալատում, որը տեղակայված է Փարիզից 35 կմ հարավ գտնվող Շևրեզ հովտում։

 
Թագուհու վզնոցը գտնվում է Շատո դը Բրետեուլ պալատում, ցիրկոնիումի քարերով վերականգնված վիճակում

ՄշակույթումԽմբագրել

Եթե 1871 թվականին հայտնաբերված ոսկերչական իրն իրոք թագուհու վզնոցն է եղել, ապա դա հակասում է համընդհանուր ընդունված տեսակետին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Château de Breteuil
  2. 2,0 2,1 2,2 2,3 АФЕРА С ОЖЕРЕЛЬЕМ
  3. 3,0 3,1 Ожерелье_королевы. Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
  4. Chisholm, Hugh, ed. (1911). DIAMOND NECKLACE, THE AFFAIR OF THE... Encyclopædia Britannica. 8 (11th ed.). Cambridge University Press. pp. 164–165.
  5. Nicole Vougny Le collier de la reine. Վեպի մասին տեղեկություն և վերլուծություն Société des Amis d'Alexandre Dumas կայքում
  6. Стефан Цвейг «Мария-Антуанетта: портрет ординарного характера» (Marie Antoinette, 1932)
  7. The Affair of the Necklace (2001).Internet Movie Database-ում
  8. Жюльетта Бенцони Ожерелье для дьявола. «Книжная полка букиниста» (ռուս.)
  9. Жюльетта Бенцони Сокровище. «Книжная полка букиниста» (ռուս.)
  10. Ларец Марии Медичи: Роман. М., 1972 (Библиотека приключенческой и научной фантастики)
  11. The Casket of Maria Medici (1980).

ԳրականությունԽմբագրել

  • Алданов М. А., Графиня Ламотт (1932) // Алданов М. А. Очерки. М., 1993.
  • Самвелян Н., Семь ошибок, включая ошибку автора // Мир приключений. М., «Детская литература», 1983, էջ 263—304.
  • М. И. Пыляев. Драгоценные камни. Их свойства, местонахождение и применение. СПб: ООО "СЗКЭО «Кристалл», 2007, էջ 192.

Արտաքին հղումներԽմբագրել

  • «Ожерелье королевы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
  • The Affair of the Necklace վրա IMDB