Գողություն Գարդ Մյոբլից

Place de la Concorde dsc00772.jpg

Գողություն Գարդ Մյոբլից, թանկարժեք իրերի գողություն թագավորական գանձարանից, որը տեղի է ունեցել 1792 թվականի սեպտեմբերի 10-16-ը: Այն փոքր դեր չի կատարել Ֆրանսիական հեղափոխության ժամանակ:

Գարդ ՄյոբլԽմբագրել

Գարդ Մյոբլ (ֆր.՝ Garde-meuble` կահույքի պահեստ) նույնական քարե շենքերից մեկը, որոնք բաժանված են Թագավորական փողոցով, տեղակայված փարիզյան Կոնկորդի հրապարակում (մինչև հեղղափոխությունը` Լյուդովիկոս 15-րդ հրապարակ, այնուհետև Հեղափոխության հրապարակ): Կառուցվել է 1758 թվականին՝ ճարտարապետ Լուի Ֆրանսուա Տրուարի կողմից Լյուդովիկոս 15-րդի հրամանով: Օգտագործվում էր թագավորական ունեցվածքի պահպանման համար. զարդերի, միապետերի ասպազենքի, գոբելոնների, կահավորության իրերի, այդ թվում` կահույքի, որտեղից էլ ստացել է իր անվանումը: 1791 թվականին Գարդ Մյոբլ է տեղափոխվել ֆրանսիական պետության գանձարանը:

Գանձերի գողությունԽմբագրել

1792 թվականի սեպտեմբերի 16-17-ին (փարիզյան բանտերում կոտորածից երկու շաբաթ անց) Ազգային գվարդիայի պահակակետը Կամյուի գլխավորությամբ Գարդ Մյոբլի կողքով անցնելիս նկատեց, որ շենքի երկրորդ հարկից մարդկանց մի խումբ ինչ-որ իրեր է թափում, իսկ երկրորդ խումբը այն հավաքում է: Քանի որ պարեկը սակավաթիվ էր, Կամյուն չհամարձակվեց ինքնուրույն ձերբակալել կասկածելի անձանց, այլ նետվեց դեպի շենքի գլխավոր մուտքը և սկսեց արթնացնել պահակներին: Երբ, վերջապես Կամյուի գվարդիականները և Գարդ Մյոբլի պահակները մտան այն տարածքը, որտեղ պահվում էր գանձերը, հանցագորձները արդեն փախել էին, թողնելով կոտրած պահարաններ և ապակիներ:

Անցկացված հետաքննությունը ցույց տվեց, որ 26 միլիոն լիվր արժողությամբ արձանագրված գանձերից մնացել է 600 հազարի արժեքավոր իրեր:

Այլ իրերից գողացվել են` 82 արևելյան ռուբին, ադամանդներ, «Ռեգենտ», «Սանսի», «Պորտուգալիայի հայելի», «Դե Գիզ»: Պատահականության շնորհիվ հանցագործները չեն նկատել «Լյուդովիկոս 14-րդի շափյուղան» (138,50 կարատ): Մի քանի քարեր ավելի ուշ հայտնաբերել են գետի ափին, որտեղ գողերը կիսում էին ավարը: Որոշ քարեր հետ էին վերադարձրել դրանք գնած անձիք: Սակայն գանձերի մեծ մասը ընդմիշտ կորել են:

Պաշտոնական տեսակետԽմբագրել

Համաձայն ոստիկանական հետաքննության հանցագործությունը կրում էր քրեական բնույթ, կողոպուտը կատարել էր պրոֆեսիոնալ գողերի խումբ:

Կողոպուտի պլանը կազմել էր գող- կրկնահանցագործ Պոլ Մեթը, ում մի քանի օր պահել են հենց Գարդ Մյոբլում: Ազատություն ստանալուց հետո նա իր ծրագրի մասին կիսվում է Ռուան Կադե Գիյոյի հետ: Միասին նրանք հանցախումբ են հավաքում: Ընդ որում որոշ անդամներ գտնվում էին բանտարկության մեջ Լա Ֆորսում, որտեղից դուրս էին եկել գոություն կատարելու և կրկին հետ վերադարձել:

Սեպտեմբերի 11-ի գիշերը Պոլ Մեթը մի քանի համախողների հետ մուտք է գործել պահեստարան, երկրորդ հարկի պատուհաններից մեկի ապակու վրա անց բացելով: Հանցագործները անցնում էին սենյակներով, փնտրելով առավել թանկարժեք իրեր: Ընդ որում նրանք պատճենել են կնիքները և պահակները չեն նկատել կոտրած կողպեքը: Կողոպտիչները մի քանի գիշեր շարունակ այցելում էին Գարդ Մյոբլ, մինչև նրանցսեպտեմբերի 17-ի գիշերը չվախեցրեց ազգային գվարդիայի պարեկը:

Ավելի ուշ հանցավոր խմբավորման որոշ անդամներ ձեռբակալվեցին: Առաջնորդը և նրա չորս համախող մահապատժի են ենթարկվել 1797 թվականին:

Այլընտրական տեսակետԽմբագրել

Հանցագործությունից անմիջապես հետո ի հայտ եկան վարկածներ, որ գանձերի գողության հետևում կանգնած են այդ ժամանակների ազդեցիկ քաղաքական գործիչներ: Ժիրոնդիստները կողոպուտի մեջ մեղադրել են մոնտանյորների, հատկապես` Դանթոնին: Մոնոն Ռոլանը մահապատժից առաջ գիած իր հուշագրություննրում գրում է, որ. «Այդպիսի համարձակ նախաձեռնությունը կարող է միայն հանդուգն Դանթոնի ձեռքի գործը լինել»:

Մոնտանյարները իրենց հերթին մեղադրում էին ժիրոնդիստներին, բայց նրանց միակ փաստարկը այն էր, որ ժիրոնդիստներից մեկը` Ռոլան դե Լա Պլատերը, ներքին գործերի նախարար էր, և պատասխանատու էր Գարդ Մյոբլի պաշտպանության համար:

Դանտոնի դեպ մեղադրանքները հիմնավորվծ էին: 1792 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը, նրա հսկողության տակ էին գտնվում, բանտարկության բոլոր հաստատությունները, այդ թվում Լա Ֆորս բանտը, որտեղի հեշտությամբ դուրս էին եկել Պոլյա Մետայի ավազակախմբի անդամները:

Գոյություն ունի վարկած, որ արժեքավոր իրերի կողոպուտը օգտագործվել էր Փարիզ ուղևորվող պրուսական բանակի ղեկավարության կաշառման համար:

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Вуайо Патрик Бриллианты и драгоценные камни — М.: ООО «Издательство АСТ», ООО «Издательство Астрель», 2001 — с.46-47. ISBN 5-17-008090-0, ISBN 5-271-02511-X
  • Молчанов Н. Н. Монтаньяры — М.: Молодая гвардия, 1989.- с.296-299. ISBN 5-235-00684-4
  • Москвин А. Г. Драгоценности мира — М.: ООО «Издательство АСТ», ООО «Издательство Астрель», ЗАО НПП «Ермак», 2003 — с.153-155. ISBN 5-17-019947-3, ISBN 5-271-07358-0, ISBN 5-9577-0483-0
  • Черняк Е. Б. Времен минувших заговоры. — М.: Международные отношения, 1994. — с. 251. ISBN 5-7133-0625-9