Բաստիլի գրավման օր (պաշտոնական անվանում` Ազգային տոն ֆր.՝ La Fête Nationale), ազգային տոն Ֆրանսիայում, որը նշվում է հուլիսի 14-ին։

Բաստիլի գրավման օր
ֆր.՝ La Fête Nationale

Տոնական հրավառություն, 2006
Այլ կերպԱզգային տոն
Տեսակազգային տոն
Ամսաթիվհուլիսի 14
Տոնվում էՖրանսիա Ֆրանսիա
Հաստատված1880
Ի հիշատակԲաստիլի գրավում

Որպես տոն հռչակվել է 1880 թվականի հուլիսի 6-ին։ Տոնի հռչակման հրամանագրում չի նշվել կապը պատմական որոշակի իրադարձության հետ։ Քննարկումների արդյունքում տոնը կապվել է 1790 թվականին նշված «Դաշնության տոնին» (ֆր.՝ Fête de la Fédération)` 1789 թվականին Բաստիլի գրավման առաջին տարեդարձին։ Բաստիլի գրավումը, որը բացարձակ միապետության տապալման սկիզբն էր, Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը հանդիսացավ։

Տոնակատարում խմբագրել

Տոնակատարության պաշտոնական ծրագիրը նշանավորվում է մի շարք պարահանդեսներով` հրշեջների պարահանդես, մեծ պարահանդես (անցկացվում է հուլիսի 13-ին Թյուիլրի պալատի այգում)։ Բաստիլի գրավման օրը հանդիսավոր շքերթ է կազմակերպվում Ելիսեյան դաշտերում։ Շքերթը սկսվում է առավոտյան ժամը 10-ին Էտուալ հրապարակից` ուղղվելով Լուվրի կողմը։ Շքերթն ընդունում է Ֆրանսիայի նախագահը։ Կոնկորդի հրապարակում` Հաղթական կամարի դիմաց, առանձնացվում են հատուկ տեղեր հանդիսատեսների համար։ Տոնակատարությունը եզրափակվում է Մարսյան դաշտում և Էյֆելյան աշտարակի մոտ կազմակերպվող հրավառություններով։

Ֆրանսիայի տոնը Դյուսելդորֆում խմբագրել

Սկսած 2000 թվականից` Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ամեն տարի նշվում է Ֆրանսիայի տոնը, որը տևում է 3 օր (հինգշաբթիից կիրակի)։ Սա Գերմանիայում Ֆրանսիային նվիրված ամենահայտնի տոնն է։ Այս օրերին կազմակերպվում է ֆրանսիական հին մեքենաների ավտովազք։ Ֆրանսիայի բոլոր անկյուններից Դյուսելդորֆ են բերվում ֆրանսիական ազգային ավանդական ուտեստներ, որոնց տոնական վաճառքը կազմակերպվում է քաղաքի կենտրոնական հրապարակում։ Կազմակերպվում են ֆրանսիական էստրադային և դասական երաժշտության բազմաթիվ համերգներ։ 2009 թվականին Դյուսելդորֆ է այցելել մեծ պատվիրակություն Թուլուզից` քաղաքապետի գլխավորությամբ։

Պատահարներ տոնակատարության ընթացքում խմբագրել

  • 2009 թվականին Փարիզում մի խումբ երիտասարդներ Բաստիլի գրավման օրը այրել են մոտ 300 ավտոմեքենա[1]։
  • 2016 թվականի տոնակատարության ժամանակ Նիսում բեռնատար մեքենան մխրճվել է բազմության մեջ։ Ահաբեկչական գործողության ընթացքում Անգլիական ծովափին 84 մարդ սպանվել է, տասնյակ մարդիկ` վիրավորվել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "French youths burn 300 cars to mark Bastille Day". The Telegraph. 14 July 2009. Retrieved 15 July 2016.
  2. "Lorry attacks people on Bastile Day Celebrations". 14 July 2016. Retrieved 14 July 2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստիլի գրավման օր» հոդվածին։