Կարգ
Կենսաբանական դասակարգման մեջ, կարգը (լատին․՝ ordo) դա՝
- Կարգաբանության աստիճան է։ Այլ հայտնի աստիճաններ են կյանք, թագավորություն, տիպ, դաս, ընտանիք, ցեղ և տեսակ։ Կարգը գտնվում է դասի և ընտանիքի միջև։ Ցանկացած աստիճանի համար գոյություն ունեն միջանկյալ աստիճաններ, որոնք կազմվում են ենթա- լատին․՝ sub և վերնա- լատին․՝ super նախածանցներով։ (Օրինակ՝ ենթակարգ, վերնակարգ)։
- Կարգաբանության միավոր, տաքսոն։ Այս դեպքում հոգնակի ձևը՝ կարգեր-ն է (լատին․՝ ordines)։
Օրինակ՝ Բամբակենին և բաղրջուկը պատկանում են փիփերթազգիների (լատին․՝ Malvaceae) ընտանիքին, որն էլ ներառվում է փիփերթածաղկավորների կարգի մեջ։
Թե ընտանիքներից որն է պատկանում այս կամ այն կարգին որոշվում է տաքսոնոմիստի (կարգաբանի) կողմից։ Շատ հաճախ այդ դասակարգման գործընթացում որևէ միանշանակ կարծիք չի լինում։
Այլ աստիճաններ
խմբագրելՈրոշ ֆիլոգենետիկ ճյուղերի դասակարգման համար հաճախ օգտագործում են այլ աստիճաններ։
- Կենդանաբանության մեջ՝
Անվանում | Նախածանցի նշանակություն | Լատիներեն օրինակ |
---|---|---|
մագնոկարգ (լատին․՝ magnordo) | magnus։ բարձր | Boreoeutheria |
վերնակարգ (լատին․՝ superordo) | super։ վերնա | Euarchontoglires |
գրանդկարգ' (լատին․՝ grandordo) | grand։ մեծ | Euarchonta |
միրոկարգ (լատին․՝ mirordo) | mirus։ հրաշալի | Primatomorpha |
կարգ (լատին․՝ ordo) | Primates | |
ենթակարգ (լատին․՝ subordo) | sub։ ենթա | Haplorrhini |
ինֆրակարգ (լատին․՝ infraordo) | infra։ ավելի ներքև | Simiiformes |
պարվոկարգ (լատին․՝ parvordo) | parvus։ փոքր | Catarrhini |
- Բուսաաբանության մեջ (Թախտաջյանի դասակարգում)
Անվանում | Նախածանցի նշանակություն | Լատիներեն օրինակ |
---|---|---|
վերնակարգ (լատին․՝ superordo, ռուս.՝ надпорядок) | super։ վերնա | Lamianae |
կարգ (լատին․՝ ordo,ռուս.՝ порядок) | Lamiales | |
ենթակարգ (լատին․՝ subordo, ռուս.՝ подпорядок) | sub։ ենթա | Lamiineae |
Կարգաբանական խմբեր |
Վերնաթագավորություն — Թագավորություն — Ենթաթագավորություն — Վերնատիպ/Վերնաբաժին — Տիպ/Բաժին — Ենթատիպ/Ենթաբաժին — Վերնադաս — Դաս — Ենթադաս — Ինֆրադաս — Վերնակարգ — Կարգ — Ենթակարգ — Ինֆրակարգ — Վերնաընտանիք — Ընտանիք — Ենթաընտանիք — Վերնատրիբա — Տրիբա — Ենթատրիբա — Ցեղ — Ենթացեղ — Վերնասեկցիա — Սեկցիա — Ենթասեկցիա — Շարք — Ենթաշարք — Տեսակ — Ենթատեսակ — Կենսաձև/Տարատեսակ — Ենթատարատեսակ — Ձև — Ենթաձև |
Տաքսոնոմիա — Կենսաանվանական անվանակարգ |
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Джеффри, Чарлз. Биологическая номенклатура։ Пер. с англ. М.։ Мир, 1980. С. 16, 24—25.
- Наумов С.П. Зоология позвоночных. М.։ Просвещение, 1982. 464 с.
- Тахтаджян А.Л. Система магнолиофитов. Л.։ Наука, 1987. 439 с.
- Михайлова И.А., Бондаренко О.Б., Обручева О.П. Общая палеонтология. М.։ Изд-во МГУ, 1989. 384 с. ISBN 5-211-00434-5
- Кэрролл Р. Палеонтология и эволюция позвоночных։ В 3-х т. Т. 3. М.։ Мир, 1993. 312 с. ISBN 5-03-001819-0
Ընթերցե՛ք «կարգ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |