Էֆուա Դորկենոո

գանացի ակտիվիստ

Էֆուա Դորկենոո (անգլ.՝ Efua Dorkenoo, սեպտեմբերի 6, 1949(1949-09-06), Քեյպ Քոստ, Գանա[1] - հոկտեմբերի 18, 2014(2014-10-18)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ծագումով Գանայից, բրիտանացի բուժքույր, կանանց իրավունքների շարժման ակտիվիստ, կանանց թլպատման արգելման պրակտիկայի համար պայքարող մարտիկ։ 2013 թվականին «BBC» տարբերակով ճանաչվել է 100 նշանավոր կանանցից մեկը։ Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ։

Էֆուա Դորկենոո
 
Կրթություն՝ Wesley Girls' High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող և իրավապաշտպան
Ծննդյան օր սեպտեմբերի 6, 1949(1949-09-06)
Ծննդավայր Քեյպ Քոստ, Գանա[1]
Վախճանի օր հոկտեմբերի 18, 2014(2014-10-18)[1] (65 տարեկան)
Վախճանի վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Գանա
 
Պարգևներ

Կենսագրություն Խմբագրել

Երիտասարդ տարիներ և կրթություն Խմբագրել

Էֆուա Դորկենոոն ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 6-ին Քեյփ Քոսթում, Ջոն և Մարիան Էլլիոտ Յորքի ընտանիքում։ Լինելով ընտանիքի 11 երեխաներից մեկը՝ նա մեծացել է Ադիսադելի քոլեջի մասնաշենքերից մեկում, որտեղ նրա հայրն աշխատում էր որպես բժիշկ։ Էֆուան սովորել է Ուեսլիի աղջիկների միջնակարգ դպրոցում։ Կրթություն ստանալու նպատակով 19 տարեկան հասակում տեղափոխվում է Լոնդոն և սկսում է աշխատել տարբեր հիվանդանոցներում, այդ թվում Թագավորական ազատ հոսպիտալում, որտեղ էլ առնչվում է կանանց թլպատման պրակտիկայի անմարդկային հետևանքներին[2]։ Ավարտելով Լոնդոնի քաղաքային համալսարանի հիգիենայի և մերձարևադարձային բժշկության դպրոցը՝ Էֆուան ստանում է մագիստրոսի աստիճան հանրային առողջապահության բնագավառում և հրապարակում թլպատման պրակտիկայի վերաբերյալ իր առաջին զեկույցներից մեկը, որն էլ նրան օգնում է նյութապես «ոտքի կանգնելու» հարցում[3][4][5]։ Դրանից հետո Էֆուան ընդհարվում է կրոնական խմբերի և նրանց կողմից սպառնալիքների հետ[6]։

Հասարակական գործունեություն Խմբագրել

1983 թվականին Էֆուա Դորկենոոն հիմնադրում է «Foundation for Women's Health, Research and Development» (FORWARD) հիմնադրամ-հասարակական կազմակերպությունը, որն աջակցություն էր ցուցաբերում թլպատված կանանց և պայքարում էր այդ պրակտիկայի դեմ։ Երկու տարի անց Մեծ Բրիտանիայում օրենսդրությամբ արգելվեց կանանց թլպատումը[7]։ Հետագայում Էֆուան եղել է «The Girl Generation: Together To End FGM» ծրագրի տնօրենը, «Equality Now» իրավապաշտպան կազմակերպության խորհրդատուն, իսկ 1995-2001 թվականներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանանց առողջության պահպանման բաժնի տնօրենի պաշտոնակատարը և Բուրկինա Ֆասոյի, Գանայի, Կամերունի, Սոմալիի և Սուդանի առողջապահության նախարարությունների հետ համատեղ զբաղվել է գործողությունների ծրագրի համակարգմամբ[8][9]։

1994 թվականին Դորկենոոն գրել է «Cutting the Rose: Female Genital Mutilation»[3] գիրքը, որտեղ նկարագրել է թլպատված, հետագայում եվրոպական երկրներ արտագաղթած կանանց հոգեբանական վիճակը և թլպատման բժշկական հետևանքները[10]։ 2002 թվականին միջազգային ժյուրիի որոշմամբ գիրքը ճանաչվել է որպես 20-րդ դարի 100 լավագույն աֆրիկյան գրքերից մեկը[2]։ 2000 թվականին Դորկենոոն, Գլորիա Ստեյնեմի հետ համատեղ ստացել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում «Equality Now» միջազգային մրցանակը[2]։ Նրա կողմից տարված աշխատանքների շնորհիվ 2012 թվականին ՄԱԿ-ի բանաձևով թլպատումն արգելվեց[11]։ 2012 թվականին նա դարձավ Լոնդոնի քաղաքային համալսարանի գիտական առողջապահության դպրոցի պատվավոր ավագ գիտաշխատող։ 2013 թվականին «BBC»-ի տարբերակով Էֆուան ճանաչվել է 100 նշանավոր կանանցից մեկը[2]։ Նույն տարում Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգալի միջոցներ հատկացրեց թլպատման դեմ պայքարի նպատակով, իսկ այդ նոր ծրագրի տնօրեն նշանակվեց Դորկենոոն[12]։ 2014 թվականի փետրվարին նա դարձավ «Equality Now» կազմակերպության ավագ խորհրդատու[13][14]։ Հոկտեմբերի 10-ին Լոնդոնում և Նայրոբիում մեկնարկեց «The Girl Generation: Together To End FGM» ծրագիրը[15], որն ուղված էր թլպատման պրակտիկան արմատախիլ անելուն, իսկ Դորկենոոն դարձավ ծրագրի տնօրեն[16][17]։

Մահ Խմբագրել

Էֆուա Դորկենոոն մահացել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին՝ քաղցկեղից, 65 տարեկան հասակում, Լոնդոնի հիվանդանոցում[6][18][19]։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ջեյն Էլլիսոնը գրել է. «Մենք կորցրեցինք մեր շարժման մորը, մեր բոլորի սիրելի ոգեշնչողին։ Բայց նա օրհնեց աղջիկների սերունդներին»[20]։ Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Նիկ Կլեգը նրան նկարագրել է որպես «կանանց իրավունքների համար պայքարի իսկական ոգեշնչված մարտիկ»՝ խոստանալով «հարգել նրա ողջ կյանքի կատարած աշխատանքը»[21]։

Անձնական կյանք Խմբագրել

  • Ամուսին` Ֆրեդդի Գրին
  • Երկու որդիներ` Կոբինա և Էբոու
  • Երկու խորթ զավակներ` Գելվին և Յանիկ
  • Խորթ աղջիկ` Ֆամմի
  • Թոռնիկ` Կասսիուս[2]

Եղել է Գլորիա Ստեյնեմի և Էլիս Ուոլկերի մերձավոր բարեկամը[3]։ Իր ընկերների և կոլեգաների շրջանում Էֆուան հայտնի էր որպես «Մամա Էֆուա»[22]։

Պարգևներ Խմբագրել

1994 թվականին թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից Էֆուա Դորկենոոյին շնորհվեց Բրիտանական կայսրության ասպետի շքանշան` մարդկանց խեղանդամ դարձնող վիրահատությունների դեմ պայքարում քարոզչական աշխատանքներ իրականացնելու համար[3][18][23]։

Մատենագիտություն Խմբագրել

  • Tradition! Tradition: A symbolic story on female genital mutilation. 1992
  • Female Genital Mutilation: Proposals for Change. 1992
  • Child Protection and Female Genital Mutilation: Advice for Health, Education, and Social Work Profes. 1992
  • Report of the First Study Conference of Genital Mutilation of Girls in Europe/Western World. 1993
  • Cutting The Rose: Female Genital Mutilation the Practice and its Prevention. 1994

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.theguardian.com/society/2014/oct/22/efua-dorkenoo
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Efua Dorkenoo obituary»։ The Guardian։ 22 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Postscript: Efua Dorkenoo, 1949-2014»։ The New Yorker։ 23 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  4. «Obituary: Efua Dorkenoo»։ Morning Star։ 23 октября 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին։ Վերցված է 2 ноября 2014 
  5. «Efua Dorkenoo: Campaigner who tirelessly sought to bring attention to and eradicate the practice of female genital mutilation»։ The Independent։ 31 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  6. 6,0 6,1 «Efua Dorkenoo, who fought female genital mutilation, dies at 65»։ The Washington Post։ 23 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  7. «FORWARD. About Us»։ FORWARD։ Վերցված է 2 ноября 2014 
  8. «A tribute to Efua Dorkenoo»։ Лондонский городской университет։ 29 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  9. «Anti-FGM campaigners mourn death of pioneer Efua Dorkenoo»։ Reuters։ 20 октября 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին։ Վերցված է 2 ноября 2014 
  10. «Опасная традиционная практика. пагубно отражающаяся на здоровье женщин и детей»։ Управление Верховного комиссара ООН по правам человека։ Վերցված է 2 ноября 2014 
  11. «'Nothing can stop' fight against female genital mutilation — advocacy group»։ Devex։ 2 апреля 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  12. «Mama Efua's Dream Will Come True Without Her»։ The Huffington Post։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  13. «Statement on the passing of Efua Dorkenoo, OBE, founder of FORWARD»։ Trust for London։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-09-ին։ Վերցված է 2 ноября 2014 
  14. «Efua Dorkenoo»։ Equality Now։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-04-ին։ Վերցված է 2 ноября 2014 
  15. «Africa: Anti-FGM Campaigners Mourn Death of Pioneer Efua Dorkenoo»։ allAfrica։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  16. «Efua Dorkenoo: The Woman Who Never Stopped»։ Girls' Globe։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  17. «FGM women's rights campaigner, Efua Dorkenoo, has passed away»։ Cosmopolitan։ 21 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  18. 18,0 18,1 «Efua Dorkenoo, Who Campaigned Against Genital Cutting, Dies at 65»։ The New York Times։ 27 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  19. «Efua Dorkenoo remembered: 'My mother, mentor and wisdom'»։ BBC News։ 27 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  20. «Anti-FGM campaigners mourn death of pioneer Efua Dorkenoo»։ Thomson Reuters Foundation։ 20 октября 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին։ Վերցված է 2 ноября 2014 
  21. «Efua Dorkenoo dead: Influential FGM women’s rights campaigner dies, aged 65»։ The Independent։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  22. «Dorkenoo became the World Health Organisation’s first technical expert on FGM»։ The Times։ 29 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 
  23. «Efua Dorkenoo OBE, the ‘incredible African female warrior’, has died»։ The Guardian։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014 

Արտաքին հղումներ Խմբագրել