Լոնդոնի քաղաքային համալսարան

Լոնդոնի Սիթի համալսարան, հայտնի է նաև որպես Լոնդոնի քաղաքային համալսարան (անգլ.՝ City, University of London), պետական հետազոտական համալսարան, տեղակայված Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)։ Հիմնադրվել է 1894-ին՝ որպես Նորտհեմոնյան ինստիտուտ, համալսարան է դարձել 1966 թվականին, երբ ստացել է իր ներկայիս անունը։

Լոնդոնի քաղաքային համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն
Հիմնադրված է1894
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԻսլինգթոն
ՀասցեCity University, Northampton Square, London, EC1V 0HB
Կայքcity.ac.uk(անգլ.), web.city.ac.uk և city.ac.uk(անգլ.)
Լոնդոնի քաղաքային համալսարան (Միացյալ Թագավորություն)##
Լոնդոնի քաղաքային համալսարան (Միացյալ Թագավորություն)
Լոնդոնի քաղաքային համալսարան, Միացյալ Թագավորություն
 City, University of London Վիքիպահեստում

Քաղաքային համալսարանի գլխավոր մասնաշենքը գտնվում է Կենտրոնական Լոնդոնի Իսլինգթոն շրջանում, իսկ լրացուցիչ մասնաշենքերը տեղակայված են Լոնդոնյան Սիթիում և Լոնդոնի Հոլբորնում, Սմիթֆիլդում և Ուայթչեպելի շրջաններում։ Համալսարանը կազմակերպվում է յոթ դպրոցում, որոնց շրջանակներում գործում է մոտ 40 գիտական ​​բաժին և կենտրոն[1]։

Քաղաքային համալսարանն ունի ավելի քան 100-ամյա հետազոտական փորձ և նրա շրջանավարտների աշխատանքի տեղավորման և աշխատավարձի անհամեմատ բարձր ռեյտինգ[2]։ Համալասրանի նպատակը, ըստ նրա ռազմավարության, հանդիսանում է նրանում, որպեսզի «այն իր հետ տանի Լոնդոնը կրթական, գիտահետազոտական և բիզնեսի և մասնագիտական գիտելիքների փոխանակման մեջ»[3]։ 2009-2010 թվականներին համալսարանի ընդհանուր եկամուտը կազմում էր 178,5 միլիոն ֆունտ ստերլինգ, դրանցից 8 միլիոնը եկել են հետազոտական ​​դրամաշնորհներից և պայմանագրերից[3]։ Համալսարանը աշխարհում զբաղեցրել է 356-րդ տեղը 2011 թվականին QS համաշխարհային համալսարանական դասակարգման վարկանշային ցանկում[4][4]։

Քաղաքային համալսարանը հանդիսանում է AMBA, EQUIS և Միացյալ թագավորությունների համալսարանների անդամ։

Համալսարանական քոլեջի շենքը

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Schools and Academic Departments»։ City University London։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  2. «University Strategy»։ City University London։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-26-ին։ Վերցված է 2009-06-15 
  3. 3,0 3,1 «City achieves global recognition in the World University Rankings»։ City University London։ հոկտեմբերի 4, 2010։ Վերցված է հուլիսի 31, 2011 
  4. 4,0 4,1 «City University London»։ QS Quacquarelli Symonds Limited։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է դեկտեմբերի 29, 2011