Էքվթիմե Թակաիշվիլի (վրաց.՝ ექვთიმე თაყაიშვილი), հունվարի 4, 1863(1863-01-04), Լիխաուր, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1953(1953-02-21), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պատմաբան, հնագետ և հասարակական գործիչ։

Էքվթիմե Թակաիշվիլի
վրաց.՝ ექვთიმე სიმონის ძე თაყაიშვილი
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1863(1863-01-04)
ԾննդավայրԼիխաուր, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 21, 1953(1953-02-21) (90 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն, Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՔութայիսի դասական գիմնազիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրQ12864966?, Society for the Spreading of Literacy Among Georgians?, Q12868991?, Թբիլիսիի պետական համալսարան և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Զբաղեցրած պաշտոններՎրաստանի խորհրդարանի պատգամավոր
ԿուսակցությունՎրաստանի ազգային-ժողովրդավարական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Ekvtime Takaishvili Վիքիպահեստում

Ծնվել է Արևմտյան Վրաստանի Գուրիա մարզի (նախկինում՝ ռուսական կայսրության Քութայիսի նահանգ) Լիխաուրի գյուղում, գավառական ազնվականի ընտանիքում։ 1887 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ 1887-1917 թվականներին պատմություն է դասավանդել Թիֆլիսի հեղինակավոր դպրոցներում, այդ թվում՝ ազնվականական գիմնազիայում։ Միաժամանակ եռանդուն կերպով գիտական ուսումնասիրություններ է կատարել, 1907-1921 թվականներին նաև ղեկավարել Վրաստանի պատմության և ազգագրության ընկերությունը։ 1907-1910 թթ. մի շարք հնագիտական արշավախմբեր է կազմակերպել և պեղումներ կատարել Տայք-Կղարջքի հին վրացական համարած հատվածում՝ Տաո-Կլարջեթիում, որը մնացել է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Ռուսաստանում 1917 թվականին տեղի ունեցած փետրվարյան հեղափոխությունից հետո Թակաիշվիլին ակտիվորեն ներգրավվել է քաղաքական գործընթացներում, մասնակցել Վրաստանի ազգային ժողովրդավարական կուսակցության հիմնադրման աշխատանքներին, 1919 թվականին ընտրվել Վրաստանի սահմանադիր ժողովի նախագահի տեղակալ և այդ պաշտոնը վարել մինչև 1921 թվականը՝ մինչև 11-րդ կարմիր բանակի ներխուժմամբ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումը։ 1921 թվականին հայրենիքից տարագրվելով Ֆրանսիա՝ իր հետ տարել, փրկել, պահպանել է վրացական նյութական մշակույթի բազմաթիվ մեծարժեք նմուշներ, որոնք հետագայում վերադարձրել է Վրաստանի կառավարությանը։ Մահից հետո դասվել է վրաց ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին։ Հետմահու արժանացել է նաև Վրաստանի ազգային հերոսի կոչման[2]։

Աշխատություններ խմբագրել

  • Три исторические хроники; Тифлис 1890
  • Житие Картли. Тифлис 1906
  • Археологические экскурсии, розыскания и заметки, в. 1-5, Тифлис, 1905—1915;
  • Христианские памятники; Москва 1909 (МАК, т. 12)
  • Les antiquités géorgiennes. Société géorgienne d’histoire et d’ethnographie, Тифлис 1909
  • Album d’arquitecture géorgienne. Éd. de l’Univ. de Tiflis, Тифлис 1924
  • Описание рукописей Общества распространения грамотности среди грузинского населения, т. 1-2, кн. 1-8, Тифлис, 1904-12;
  • Государство иберов и государство картов, «Мнатоби», 1948, No 8 (на груз, яз.);
  • Хроника Сумбата Давидовича о Багратионах Тао-Кларджети, в сб.: Материалы по истории Грузии и Кавказа, в. 27, Тб., 1949 (на груз. яз.);
  • Археологическая экспедиция 1917 г. в Южные провинции Грузии, Тб., 1952.
  • Библ. трудов академика Е. С. Такайшвили, Тб., 1963.

Գրականություն խմբագրել

  • (անգլ.) A website dedicated to E. Takaishvili(չաշխատող հղում). Retrieved on 2008-07-06.
  • (ռուս.) Такаишвили, Эквтиме. Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов — жертв политического террора в советский период (1917—1991). Изд. подготовили Я. В. Васильков, М. Ю. Сорокина. СПб.: Петербургское Востоковедение, 2003. 496 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Саакашвили присвоил звание Национальных героев Звиаду Гамсахурдиа и Мерабу Костава
  2. "Mikheil Saakashvili – Georgia will not kneel, or lick the conqueror's boots". InterPressNews. 2013 թ․ հոկտեմբերի 26. Retrieved 2015 թ․ հունվարի 14.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 128