Էրնստ Գլազեր (նորվ.՝ Ernst Glaser, փետրվարի 24, 1904(1904-02-24), Համբուրգ, Գերմանական կայսրություն - ապրիլի 3, 1979(1979-04-03), Օսլո, Նորվեգիա), հրեական ծագումով նորվեգացի ջութակահար, ով ծնվել և մեծացել է Գերմանիայում։

Էրնստ Գլազեր
Բնօրինակ անունErnst Glaser
Ծնվել էփետրվարի 24, 1904(1904-02-24)
Համբուրգ, Գերմանական կայսրություն
Երկիր Նորվեգիա,  Գերմանիա և  Շվեդիա
Մահացել էապրիլի 3, 1979(1979-04-03) (75 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, դասական երաժիշտ և երաժիշտ
Գործիքներջութակ
 Ernst Glaser Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էրնստ Գլազերը ծնվել է 1904 թվականի փետրվարի 24-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Սովորել է Բեռլինում՝ աշակերտելով Կարլ Ֆլեշի մոտ։

1928 թվականին իր դասընկերոջ խորհրդով համալրել է Նորվեգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի շարքերը, որտեղ մնացել է մինչև 1958 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայից հրեաների մասսայական բնաջնջումից խուսափելու համար փախել է Շվեդիա։

1941 թվականին նշվում էր ֆիլհարմոնիկ նվագախմբի 175-ամյակը, երբ մի խումբ նորվեգացի նացիստներ ներխուժեցին հանդիսության սրահ։ Նրանք ցանկանում էին գերի վերցնել նվագախմբի կատարողներին։ Գլազերին հաջողվել է փախուստի դիմել։

Այս շրջանում էլ ստեղծվել է Նորվեգիայի ազգային օրհներգը, որի ստեղծմանն անմիջականորեն մասնակցել է Էրնեստ Գլազերը[1]։ 1942 թվականին փախչել է Շվեդիա և վերադարձել է Նորվեգիա միայն 1945 թվականին։

Մահացել է 1979 թվականի ապրիլի 3-ին Օսլոյում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bjarne Kortsen. Harald Heide // Norsk biografisk leksikon (նորվ.)