Բացել գլխավոր ցանկը

Իդրիսա Գանա Գեյե (ֆր.՝ Idrissa Gana Gueye, սեպտեմբերի 26, 1989, Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում:

Football pictogram.svg
Իդրիսա Գեյե
ֆր.՝ Idrissa Gana Gueye
Krasnodar-Lille (7).jpg
Գեյեն 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իդրիսա Գանա Գեյե
Ազգությունը սենեգալցի
Քաղաքացիությունը Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1989(1989-09-26)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Դակար, Սենեգալ
Հասակ 174 սմ
Քաշ 66 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 17
Պատանեկան կարիերա
2003-2008 Սենեգալ Դիամբարս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2015 Ֆրանսիա Լիլ 134 (5)
2008-2011   Ֆրանսիա Լիլ B 55 (2)
2015-2016 Անգլիա Աստոն Վիլա 35 (1)
2016-ներկա Անգլիա Էվերթոն 43 (1)
Ազգային հավաքական
2011 Սենեգալ Սենեգալ 46 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 29, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 7, 2017

Ակումբային կարիերաԽմբագրել

Կարիերայի սկիզբըԽմբագրել

Իդրիսա Գեյեն իր կարիերան սկսել է սենեգալական «Դիամբարս»-ի կազմում:

2008 թվականին Գեյեն միացել է ֆրանսիական «Լիլ»-ի երիտասարդական թիմին[2]: 2010-11 մրցաշրջանից սկսած նա հանդես է եկել թիմի հիմնական կազմում և մասնակցել է Լիգա 1-ի հանդիպումներին:

«Աստոն Վիլա»Խմբագրել

2015 թվականի հուլիսի 10-ին Իդրիսա Գեյեն տեղափոխվել է անգլիական «Աստոն Վիլա»[3][4] [5]: Տրանսֆերը արժեցել է 9 միլիոն եվրո, իսկ Գեյեն թիմի հետ կնքել է 4 գտարվա պայմանագիր:

Անգլիական թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 8-ին՝ «Բորնմութ»-ի դեմ խաղում[6]: Թիմի կազմում իր առաջին և միակ գոլը նա խփել է «Վիկոմբ Վանդերս»-ի դեմ խաղում[7] :

«Էվերթոն»Խմբագրել

2016 թվականի օգոստոսի 2-ին 7.1 միլիոն եվրոյի դիմաց Իդրիսա Գեյեն տեղափոխվել է «Էվերթոն» :

Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2017 թվականի փետրվարի 25-ին՝ «Սանդերլենդ»-ի դեմ կայացած խաղում[8]: Եվրոպական մրցաշարերում իր առաջին գոլը Իդրիսան խփել է Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Հայդուկ Սպլիտ»-ի դեմ խաղում, որը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 17-ին:

Միջազգային կարիերաԽմբագրել

Գեյերն Սենեգալի ազգային հավաքականում սկսել է հանդես գալ 2011 թվականին: Նա մասնակցել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին, 2015 և 2017 թվականների Աֆրիկայի գավաթի խաղարկություններին:

ՎիճակագրությունԽմբագրել

ՄիջազգայինԽմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Սենեգալ 2011 1 0
2012 6 0
2013 6 0
2014 5 0
2015 9 0
2016 7 0
2017 12 1
Արդյունք 46 1

ՁեռքբերումներԽմբագրել

  • Ֆրանսիայի առաջնության չեմպիոն - 2010-11

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Profile»։ Everton F.C.։ Վերցված է 22 September 2016 
  3. «Breaking news: Villa sign Gueye»։ Aston Villa F.C.։ 10 July 2015։ Վերցված է 10 July 2015 
  4. «Idrissa Gueye: Aston Villa sign Lille midfielder for undisclosed fee»։ BBC Sport։ 10 July 2015։ Վերցված է 13 July 2015 
  5. «Aston Villa midfielder Idrissa Gueye admits club's desire to sign him helped him ignore from Southampton and Marseille»։ Daily Mail։ Վերցված է 1 July 2017 
  6. Կաղապար:Cite
  7. {cite|url=http://www.bbc.com/sport/football/35289310%7Ctitle=Aston Villa 2-0 Wycombe Wanders |date-19 January 2016}}
  8. «nEverton 2-0 Sunderland»։ BBC։ 25 February 2017։ Վերցված է 25 February 2017 

Արտաքին հղումներԽմբագրել