Մորգան Շնայդերլին

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Մորգան Շնայդերլին (ֆր.՝ Morgan Schneiderlin, նոյեմբերի 8, 1989(1989-11-08)[1][2], Օբերնե), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Էվերթոն»-ի կիսապաշտպան։

Մորգան Շնայդերլին
ֆր.՝ Morgan Schneiderlin
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մորգան Շնայդերլին
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 8, 1989(1989-11-08)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր , Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 181
Քաշ 75
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 2
Պատանեկան կարիերա
1995-2005Ֆրանսիա Ստրասբուր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2008 Ֆրանսիա Ստրասբուր 5 (0)
2005—2008   Ֆրանսիա Ստրասբուր Բ 37 (5)
2008—2015 Անգլիա Սաութհեմփթոն 231 (14)
2015-2017 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 32 (1)
2017-ներկա Անգլիա Էվերթոն 1 (0)
Ազգային հավաքական
2014-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 15 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մորգանը կարիերան սկսել է ֆրանսիական «Ստրասբուրգ»-ում, որտեղ հանդես է եկել մինչև 2008 թվական։ Հետո տեղափոխվել է Սաութհեմփթոն, որտեղ անցկացրել է 7 մրցաշրջան։ 2015 թվականի հուլիսին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 25 միլիոն ֆունտի դիմաց։

Հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականի բոլոր տարիքային խմբերում սկսած 16 տարեկանների հավաքականից։

Կարիերա

խմբագրել

Ստրասբուրգ

խմբագրել

Շնայդերլինը տեղափոխվել է Ստրասբուրգի ակադեմիա 1995 թվականին։ Տասը տարի անց ակադեմիայի ղեկավարությունը կնքել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը թիմի հետ, իսկ մեկ տարի անց նաև տեղի է ունեցել նրա դեբյուտը երկրորդ թիմում։ 2006 թվականին Մորգանը դեբյուտել է հիմնական կազմում։

2007/08 մրցաշրջանում «Ստրասբուրգ»-ը դուրս է մնացել Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնից և մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է «Սաութհեմփթոն»։

Սաութհեմփթոն

խմբագրել

2008 թվականի հունիսի 27-ին Շնայդերլինը տեղափոխվել է «Սաութհեմփթոն», կնքելով ակումբի հետ 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,2 միլիոն եվրո։ Մորգանը նաև առաջարկ էր ստացել «Պորտսմուտ»-ից, սակայն նա ընտրել է «Սաութհեփթոն»-ը, ինչպես որ ենթադրվում էր։ «Սաութհեմփթոն» տեղափոխվելը նաև տալիս էր ավելի շատ խաղաժամանակ[3]։ Նրա դեբյուտը անգլիական ակումբում տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսի 9-ին «Կարդիֆ Սիթի»-ի հետ խաղի ժամանակ։ Առաջին գնդակը «Սաութհեմփթոն»-ի կազմում Մորգանը խփել է 2010 թվականի ապրիլի 13-ին «Բրիստոլ Ռովերս»-ի դեմ խաղի ժամանակ։ Հանդիպումն ավարտվել է 5։1 հաշվով[4]։

2011 թվականի օգոստոսի 19-ին Շնայդերլինը կնքել է նոր պայմանագիր «Սաութհեմփթոն»-ի հետ։

2011/12 մրցաշրջանում, երբ «Սաութհեմփոն»-ը վերադարձավ Պրեմիեր Լիգա, Մորգանը պահպանեց իր տեղը հիմնական կազմում և մասնակցեց առաջին տուրի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին Մորգանը գոլ խփեց «Յունայթեդ»-ի դարպասին և հաշիվը դարձրեց 2։1։ Սակայն կարմիր սատանաները հաղթեցին այդ խաղում Ռոբին վան Պերսիի հեթ-տրիկի շնորհիվ[5]։ Նոյեմբերի 10-ին Շնայդերինը գոլ խփեց նաև «Սուոնսի»-ի դարպասին[6]։

2013 թվականի հունվարի 16-ին Շնայդերլենը «Սաութհեմփթոն»-ի ավագն էր Սթեմֆորդ Բրիջում կայացող Չելսիի հետ խաղի ժամանակ։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով[7]։

2013 թվականի փետրվարի 25-ի Մորգանը պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոն»-ի հետ մինչև 2017 թվական[8]։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ
երկրներ[9]
Լիգայի գավաթ[10] Եվրագավաթներ Այլ[11] Արդյունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ստրասբուրգ 2005/06 2 0 0 0 0 0 2 0
2006/07 22 3 0 0 1 0 23 3
2007/08 13 2 0 0 6 0 19 2
Արդյունքում 37 5 0 0 0 0 0 0 7 0 44 5
Ստրասբուրգ Բ 2006/07 2 0 0 0 0 0 2 0
2007/08 3 0 0 0 0 0 3 0
Արդյունքում 5 0 0 0 0 0 0 0 0 0 5 0
Սաութհեմփթոն ՖԱ 2008/09 30 0 1 0 2 0 0 0 33 0
2009/10 37 1 4 0 2 0 4 0 47 1
2010/11 27 0 2 0 1 0 1 0 31 0
2011/12 42 2 1 0 4 0 0 0 47 2
2012/13 36 5 1 0 0 0 0 0 37 5
2013/14 33 2 3 0 0 0 0 0 36 2
2014/15 26 4 1 1 3 0 0 0 30 5
Արդյունքում 231 14 13 1 12 0 0 0 5 0 261 15
Մանչեսթեր Յունայթեդ 2015/16 2 0 0 0 0 0 1 0 0 0 3 0
Արդյունքում 2 0 0 0 0 0 1 0 0 0 3 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 275 19 13 1 12 0 1 0 12 0 313 20

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Saints tie up Schneiderlin deal» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ հունիսի 27.
  4. «Bristol Rovers 1–5 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ ապրիլի 13.
  5. «Southampton 2 -3 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ սեպտեմբերի 2.
  6. «Southampton 1-1 Swansea» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ նոյեմբերի 10.
  7. «Chelsea 2-2 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ հունվարի 16.
  8. «Schneiderlin Signs Until 2017» (անգլերեն). SaintsFC.co.uk. 2013 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  9. Անգլիայի գավաթ
  10. Ֆոտբոլի լիգայի գավաթ
  11. Любительские турниры во Франции, Трофей Футбольной лиги.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորգան Շնայդերլին» հոդվածին։