Ադեմոլա Լուկման Օլաջադե Լուկման (անգլ.՝ Ademola Lookman Olajade Lookman, հոկտեմբերի 20, 1997(1997-10-20)[1], Wandsworth, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, հարձակվող: Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում:

Football pictogram.svg
Ադեմոլա Լուկման
անգլ.՝ Ademola Lookman Olajade Lookman
Ademola Lookman, Charlton (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ադեմոլա Լուկման Օլաջադե Լուկման
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 20, 1997(1997-10-20)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Wandsworth, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 31
Պատանեկան կարիերա
2013-2015 Անգլիա Չարլթոն Աթլետիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2017 Անգլիա Չարլթոն Աթլետիկ 45 (10)
2017-ներկա Անգլիա Անգլիա 0 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Անգլիա Անգլիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 29, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10, 2017

Լուկմանը իր առաջին պաշտանական հանդիպումը անցկացրել է 2015 թվականին՝ Չեմպիոնշիպի շրջանակներում: 2017 թվականի հունվարին տեղափոխվել է «Էվերթոն»: Լուկմանը հանդես է եկել Անգլիայի Մ19 և Մ20 հավաքականների կազմում, իսկ ներկայումս հանդես է գալիս Անգլիայի Մ21 հավաքականի կազմում:

Վաղ տարիներԽմբագրել

Ադեմոլա Լուկմանը ծնվել է Լոնդոն քաղաքի Վանդսվորֆ թաղամասում: Սովորել է Պեկհեմում գտնվող Սբ. Թոմասի անվան առաքելական քոլեջը:

Ակումբային կարիերաԽմբագրել

«Չարլթոն Աթլետիկ»Խմբագրել

2013 թվականին Լուկմանը միացել է «Չարլթոն Աթլետիկ»-ի երիտասարդական թիմին: Թիմի Մ18 և Մ21 կազմերում նա իր խփած գոլերի քանակով ռեկորդէ սահմանել:

Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2015 թվականի նոյեմբերի 3-ին[2]: Իր առաջին գոլը խփել է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին՝ «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»-ի դեմ խաղում, ինչպես նաև հաջորդ «Բոլթոն Ուոնդերերս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[3]:

«Էվերթոն»Խմբագրել

2017 թվականի հունվարի 5-ին Ադեմոլան տեղափոխվել է Ադեմոլան տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Էվերթոն»[4][5]: Նա թիմի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր:

Նա իր նորամուտը նշել է հունվարի 15-ին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-0 հաշվով՝ մերսիսադյան թիմի հաղթնակով[6]: Միջազգային մրցաշարերում Լուկմանը իր նորամուտի խաղն անցկացրել է Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Ռոզենբուրգ»-ի դեմ խաղում[7]:

Միջազգային կարիերաԽմբագրել

Անգլիայի Մ21 հավաքական Ադեմոլա Լուկմանը առաջին անգամ հրավիրվել է 2017 թվականի սեպտեմբերին[8]: Նա իր նորամուտը նշել է Նիդերլանդների Մ21 հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով: Լուկմանը փոխարինել է Դոմինիկ Կալվերտին[9]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Jones George (նոյեմբերի 3, 2015)։ «Match report: MK Dons 1–0 Charlton»։ Charlton Athletic F.C.։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 17, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2015 
  3. «Charlton 2-2 Bolton»։ BBC Sport։ դեկտեմբերի 15, 2015։ Վերցված է հունվարի 2, 2016 
  4. Vinnell Paul (հունվարի 5, 2017)։ «Everton sign Ademola Lookman from Charlton for £7.5m»։ Sky Sports։ Վերցված է սեպտեմբերի 4, 2017 
  5. «Ademola Lookman: Everton sign Charlton forward for £11m»։ BBC Sport։ հունվարի 5, 2017։ Վերցված է հունվարի 5, 2017 
  6. Reddy Luke (հունվարի 15, 2017)։ «Everton 4-0 Manchester City»։ BBC Sport։ Վերցված է սեպտեմբերի 4, 2017 
  7. Rostance Tom (հուլիսի 27, 2017)։ «Baines gives Everton Europa lead on Rooney return»։ BBC Sport։ Վերցված է հուլիսի 27, 2017 
  8. Thomas Lyall (օգոստոսի 24, 2017)։ «Ten U20 World Cup heroes given first England U21 call-ups»։ Sky Sports։ Վերցված է սեպտեմբերի 4, 2017 
  9. «Netherlands U21 1–1 England U21»։ BBC Sport։ սեպտեմբերի 1, 2017։ Վերցված է սեպտեմբերի 4, 2017 

Արտաքին հղումներԽմբագրել