Էռնստ Օտտո Ֆիշեր
Էռնստ Օտտո Ֆիշեր (գերմ.՝ Ernst Otto Fischer, նոյեմբերի 10, 1918[1][2][3][…], Զոլն, Thalkirchen-Obersendling-Forstenried-Fürstenried-Solln, Մյունխեն, Գերմանիա - հուլիսի 23, 2007[4][2][3][…], Մյունխեն, Գերմանիա), գերմանացի քիմիկոս, որը Նոբելյան մրցանակ է ստացել մետաղաօրգանական քիմիայի բնագավառում նորարարական աշխատանքների համար։
Էռնստ Օտտո Ֆիշեր գերմ.՝ Ernst Otto Fischer | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1918[1][2][3][…] Զոլն, Thalkirchen-Obersendling-Forstenried-Fürstenried-Solln, Մյունխեն, Գերմանիա |
Մահացել է | հուլիսի 23, 2007[4][2][3][…] (88 տարեկան) Մյունխեն, Գերմանիա |
Գերեզման | Friedhof Solln |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Անդամակցություն | Լեոպոլդինա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Մյունխենի տեխնիկական համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Գիտական ղեկավար | Walter Hieber? |
Պարգևներ | |
Հայր | Karl Tobias Fischer? |
Ստորագրություն | |
Ernst Otto Fischer Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելՖիշերը ծնվել է Մյունխենի արվարձան Սոլնում։ Նրա ծնողները եղել են Մյունխենի տեխնիկական համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Կառլ Թ. Ֆիշերը և Վալենտին նի Դանցերը։ 1937 թվականին համալսարանն ավարտել է գերազանցությամբ։ Մինչ երկամյա պարտադիր զինվորական ծառայության ավարտը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և նա ծառայել է Լեհաստանում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։ Ուսումնական արձակուրդի ընթացքում՝ 1941 թվականի վերջին, նա սկսել է քիմիա սովորել Մյունխենի տեխնիկական համալսարանում Պատերազմի ավարտից հետո նա ազատ է արձակվել ամերիկացիների կողմից 1945 թվականի աշնանը և վերսկսել ուսումը[7]։
Ուսուցում
խմբագրելՖիշերը տեխնիկական համալսարանն ավարտել է 1949 թվականին։ Այնուհետև նա սկսել է պաշտպանել իր դոկտորական ատենախոսությունը՝ որպես պրոֆեսոր Վալտեր Հեբերի օգնական Անօրգանական քիմիայի ինստիտուտում։ Նրա ատենախոսությունը վերնագրված է եղել որպես «Դիթիոնիտների և սուլֆօքսիլատների առկայության դեպքում նիկելի (II) աղերի՝ ածխածնի օքսիդի հետ ռեակցիաների մեխանիզմները»[7]։
Գիտնականի կարիերա
խմբագրել1952 թվականին դոկտորի կոչում ստանալուց հետո Ֆիշերը մնացել է Մյունխենի տեխնիկական ինստիտուտում։ Նա շարունակել է իր ուսումնասիրությունները անցումային մետաղների օրգանոմետաղական քիմիայի վերաբերյալ։ Էրնստ Ֆիշերը գրեթե անմիջապես կասկածի տակ է դրել Պաուսոնի և Կիլիի կողմից ենթադրվող ֆերոցենի կառուցվածքը[8]։ Դրանից անմիջապես հետո նա հրապարակել է ֆերոցենի և նիկելոցենի ու կոբալտոցենի նոր համալիրների կառուցվածքային տվյալները[9]։ Մոտավորապես նույն ժամանակ նա կենտրոնացել է նաև տվյալ ժամանակում անհասկանալի քիմիական վերջնանյութի վրա, որն առաջացել է Հայնի քրոմի(III) քլորիդի և ֆենիլմագնեզիումբրոմիդի ռեակցիաների արդյունքում։ Այս ջանքերի արդյունքը բիս (բենզոլ) քրոմի արտազատումն է եղել, ինչը նախանշել է բազմաշերտ համալիրների բոլորովին նոր դասի առաջացման մասին[10][11]։
Մասնագիտական նվաճումներ և ճանաչում
խմբագրել1955 թվականին Էրնստ Ֆիշերը նշանակվել է տեխնիկական համալսարանում որպես դասախոս, 1957 թվականին՝ պրոֆեսոր, իսկ հետո՝ 1959 թվականին, որպես C4 պրոֆեսոր։ 1964 թվականին նա զբաղեցրել Է տեխնիկական համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը։
1964 թվականին Ֆիշերն ընտրվել է Բավարիայի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի և բնական գիտությունների սեկցիայի անդամ։ 1969 թվականին նշանակվել է Գերմանիայի Լեոպոլդինայի բնագետների ակադեմիայի անդամ, իսկ 1972 թվականին ստացել է Մյունխենի համալսարանի քիմիայի և դեղագործության ֆակուլտետի պատվավոր դոկտորի կոչում։
Էրնստ Օտտո Ֆիշերը ամբողջ աշխարհում դասախոսություններ է կարդացել ցիկլոպենտադիենիլի, ինդենիլի, արենների, օլեֆինների և մետաղական կարբոնիլների մետաղական համալիրների մասին։ 1960-ականներին նրա գիտական խումբը հայտնաբերել է մետաղական ալկիլիդենային և ալկիլիդինային կոմպլեքսներ, որոնք այդ ժամանակվանից կոչվում են Ֆիշերի կարբեններ և Ֆիշերի կարբիններ[12]։ Ընդհանուր առմամբ, նա հրատարակել է շուրջ 450 ամսագրային հոդվածներ և վերապատրաստել է բազմաթիվ դոկտորանտների, որոնցից շատերը ունեցել են արժանապատիվ կարիերա։ Իր բազմաթիվ արտասահմանյան դասախոսությունների շարքում նա եղել է Վիսկոնսին–Մեդիսոնի համալսարանի ֆայրսթոունիի դասախոս (1969), Ֆլորիդայի համալսարանի այցելու պրոֆեսոր (1971) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի այցելու պրոֆեսոր (1973)։
Էրնստ Ֆիշերն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 1973 թվականին Ջեֆրի Ուիլկինսոնի հետ քիմիայի Նոբելյան մրցանակի՝ օրգանամետաղական միացությունների վրա կատարած աշխատանքի համար։
Մահ
խմբագրելԷրնստ Ֆիշերը մահացել է 2007 թվականի հուլիսի 23-ին Մյունխենում[13]։ Իր մահվան պահին Ֆիշերը ամենատարեց ողջ գերմանացի Նոբելյան մրցանակակիրն է եղել։ Նրան հաջորդել է Մանֆրեդ Էյգենը, որը 1967 թվականին կիսել է քիմիայի Նոբելյան մրցանակը և ինը տարով փոքր է եղել Ֆիշերից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Фишер Эрнст Отто // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://derstandard.at/?url=/?id=2972542
- ↑ The Nobel Prize in Chemistry 1973 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ 7,0 7,1 Hieber, W.; Fischer, E. O. (1952). «Ũber den Mechanismus der Kohlenoxydreaktion von Nickel(II)- und KobaIt(II)-Salzen bei Gegenwart von Dithionit». Zeitschrift für anorganische und allgemeine Chemie. 269 (4–6): 292–307. doi:10.1002/zaac.19522690417.
- ↑ E. O. Fischer (1955). «Metallverbindungen des Cyclopentadiens und des Indens». Angewandte Chemie. 67 (7): 211. doi:10.1002/ange.19550670708.
- ↑ E. O. Fischer; W. Pfab (1952). «Zur Kristallstruktur der Di-Cyclopentadienyl-Verbindungen des zweiwertigen Eisens, Kobalts und Nickels». Z. Naturforsch. B. 7: 377–379. doi:10.1515/znb-1952-0701.
- ↑ Seyferth, D. (2002). «Bis(benzene)chromium. 1. Franz Hein at the University of Leipzig and Harold Zeiss and Minoru Tsutsui at Yale». Organometallics. 21 (8): 1520–1530. doi:10.1021/om0201056.
- ↑ Seyferth, D. (2002). «Bis(benzene)chromium. 2. Its Discovery by E. O. Fischer and W. Hafner and Subsequent Work by the Research Groups of E. O. Fischer, H. H. Zeiss, F. Hein, C. Elschenbroich, and Others». Organometallics. 21 (14): 2800–2820. doi:10.1021/om020362a.
- ↑ Fischer, E. O. (1976). «On the way to carbene and carbyne complexes». Advances in Organometallic Chemistry. 14: 1–32. doi:10.1016/S0065-3055(08)60647-4. ISBN 9780120311149.
- ↑ derStandard.at
Գրականություն
խմբագրել- C. Elschenbroich, A. Salzer ”Organometallics : A Concise Introduction” (2nd Ed) (1992) from Wiley-VCH: Weinheim. 3-527-28165-7
- Wolfgang A. Herrmann (2003). «Mediator between chemical worlds, aesthete of sciences, and man of Bavaria: Ernst Otto Fischer». Journal of Organometallic Chemistry. 684 (1–2): 1–5. doi:10.1016/S0022-328X(03)00715-0.
- E. O. Fischer (1952). «Über Cycopentadien-Komplexe des Eisen und des Kobalts». Angewandte Chemie. 64 (22): 620. doi:10.1002/ange.19520642206.
- Wolfgang A. Herrmann (2007). «Obituary: Ernst Otto Fischer (1918–2007)». Nature. 449 (7159): 156. Bibcode:2007Natur.449..156H. doi:10.1038/449156a. PMID 17851507.
Արտաքին հղումներ
խմբագրել- «The Nobel Prize in Chemistry 1973». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին. including the Nobel Lecture, December 11, 1973 On the Road to Carbene and Carbyne Complexes
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Օտտո Ֆիշեր» հոդվածին։ |