Անցումային տարրեր, տարրերի պարբերական համակարգում իրար հաջորդող քիմիական տարրերի խմբեր, որոնց ատոմներում լրացվում են ներքին էլեկտրոնային թաղանթները։

Տարբերում են և անցումային տարրեր։ Տարրերի պարբերական համակարգում 21–30 կարգահամար ունեցող տարրերի (սկանդիումից՝ ցինկ) ատոմներում լրացվում է էլեկտրոնային մակարդակը։ Նրանց ատոմներում մակարդակը զբաղեցված է։ 39—48 կարգահամար ունեցող տարրերի (իտրիումից՝ կադմիում) ատոմներում լրացվում է էլեկտրոնային մակարդակը (5s լրացված է)։ 72—80 կարգահամար ունեցող տարրերի (հաֆնիումից՝ սնդիկ) ատոմներում լրացվում է էլեկտրոնային մակարդակը ( լրացված է)։ Կուրչատովիումի ատոմում (կարգահամարը՝ 104) սկսվում է էլեկտրոնային մակարդակի զբաղեցումը։ Անցումային տարրեր են նաև լանթանիդները և ակտինիդները, որոնց ատոմներում համապատասխանաբար լրացվում են 4f և մակարդակները ( և, համապատասխանաբար, մակարդակները լրացված են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 460