Ածխածնի օքսիդներ, ածխածնի միացությունները թթվածնի հետ։ Տարածված են երկօքսիդը՝ CO2 և օքսիդը՝ CO։ Հայտնի է նաև ենթօքսիդը՝ C3O2։

C32O8

Ածխածնի երկօքսիդ խմբագրել

Ածխածնի երկօքսիդը (ածխաթթվական գազ, ածխաթթվական անհիդրիդ) ածխածնի և օրգանական միացությունների այրման վերջնական արդյունքն է։

Հատկություններ խմբագրել

Անգույն, թույլ թթվահոտ և թթվահամ, օդից 1,5 անգամ ծանր գազ է։ Հեղուկանում է միայն բարձր ճնշումների տակ։ Մթնոլորտային ճնշման տակ պնդանում է առանց հեղուկանալու (-78,52 °C)՝ առաջացնելով «չոր սառույց»։ Լուծվում է ջրում՝ առաջացնելով ածխաթթու, հիմքերում՝ կարբոնատներ, և օրգանական լուծիչներում։

Քիմիապես իներտ է։ Բարձր ջերմաստիճաններում օքսիդացնում է ածխածինը և որոշ մետաղներ։ Օդը, որպես խառնուրդ, պարունակում է ~ 0,03 ծավալային % CO2։ Այն առաջանում է կենդանի օրգանիզմներում որպես նյութափոխանակման արդյունք և օրգանական միացությունների քայքայման, այրման, խմորման ժամանակ։ Կարևոր դեր ունի բույսերի կյանքում (տես Ֆոտոսինթեզ

Ստացում խմբագրել

Արդյունաբերության մեջ ստանում են կրաքարի կիզումով։

           
CO
Ածխածնի
մոնօքսիդ
CO2
Ածխաթթու
գազ
C3O2
Ածխածնի
եռօքսիդ
C12O9
C3O CO4

Կիրառում խմբագրել

Օգտագործվում է հիմնականում շաքարի, գարեջրի, զովացուցիչ և հանքային ջրերի, պահածոների, սոդայի, միզանյութի արդյունաբերության մեջ, ինչպես նաև կրակմարիչներում։ «Չոր սառույցը» օգտագործվում է որպես սառեցնող միջոց։ CO2-ի փոքր քանակները (<3%) օդում թունավոր չեն, մեծ քանակները (>10%) առաջացնում են շնչառական օրգանների գրգռում, աղմուկ ականջներում, գլխապտույտ և կենսակենտրոնների կաթված։

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Ածխածնի օքսիդը (շմոլք գազ) անգույն, անհոտ թունավոր գազ է (եռման ջերմաստիճանը՝ -191,5 °C, հալմանը՝ -205 °C)։ Ջրում վատ է լուծվում։ Օդում բռնկվում (700 °C) և այրվում է կապույտ բոցով։

Քիմիական հատկություններ խմբագրել

Սենյակի ջերմաստիճանում MnO–ի և CuO-ի առկայությամբ օքսիդանում է մինչև CO2։ Այդ հատկությունն օգտագործվում է հակագազերում՝ օդը շմոլք գազից մաքրելու համար։ Տաքացնելիս վերականգնում է մետաղների օքսիդները։ Միանում է ծծմբի և քլորի հետ՝ առաջացնելով ծծմբածխածին և ֆոսգեն, մետաղների հետ՝ կարբոնիլներ և կարբիդներ, հիմքերի հետ՝ մրջնաթթվի աղեր։

Ծխնելուզային գազերը պարունակում են 1–4%, ավտոմեքենայի ծուխը՝ 2-10%, ծխախոտինը՝ 0,5% CO։ Չնչին քանակությամբ կա օդում։ Հայտնաբերվել է նաև Արեգակի մթնոլորտում։

           
C10O8 C6O6 C10O10
           
C8O8 C4O6 C12O12
           
C9O9 C24O6 C32O8
   
C12O6

Ստացում խմբագրել

Արդյունաբերության մեջ ստացվում է ածխի թերայրմամբ։ Օգտագործվում է որպես գազային վառելանյութ (լուսագազ, ջրագազ, գեներատորային գազ), ելանյութ՝ բազմաթիվ օրգանական միացությունների (սպիրտներ, օրգանական թթուներ, ալդեհիդներ, արհեստական բենզին՝ սինտին և այլն) և մի շարք մետաղների ստացման համար։ Ածխածնի օքսիդով թունավորումը օրգանիզմում առաջացնում է թթվածնի սով։ Առաջին օգնությունն է մաքուր օդը, անուշադրի սպիրտի գոլորշիների կարճատև ներշնչումը, թթվածինը, մուգ և քաղցր թեյը։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ածխածնի օքսիդներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 209