Էռնստ Թելման (ապրիլի 16, 1886(1886-04-16)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - օգոստոսի 18, 1944(1944-08-18)[4][1][3][…], Բուխենվալդ համակենտրոնացման ճամբար, Վայմար, Թյուրինգիա, Նացիստական Գերմանիա[5]), բանվոր, քաղաքական գործիչ, հեղափոխական, արհմիութենական գործիչ, գերմանական պրոլետարիատի առաջնորդ։

Էռնստ Թելման
գերմ.՝ Ernst Thälmann
Դիմանկար
Ծնվել էապրիլի 16, 1886(1886-04-16)[1][2][3][…]
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էօգոստոսի 18, 1944(1944-08-18)[4][1][3][…] (58 տարեկան)
Մահվան վայրԲուխենվալդ համակենտրոնացման ճամբար, Վայմար, Թյուրինգիա, Նացիստական Գերմանիա[5]
ԳերեզմանՖրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա և  Գերմանական ռայխ
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հեղափոխական և արհմիութենական գործիչ
ԱմուսինՌօզա Թելման
Զբաղեցրած պաշտոններՎայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր և Համբուրգի պառլամենտի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երկաթե խաչ
ԵրեխաներԻրմա Թելման
 Ernst Thälmann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դեռևս տաս տարեկան հասակում Թելմանը մասնակցել էր Համբուրգի բանվորների գործադուլին։ Ավելի ուշ անձամբ ապրել էր պատերազմի բոլոր սարսափներն ու դժվարությունները։ Ռազմաճակատից վերադարձած Էռնստ Թելմանն արդեն կոփված հեղափոխական էր, լի այն հավատով, որ իսկական մարդու միակ նպատակը պայքարն է։

Գործունեություն խմբագրել

1923 թ. աշնանն ապստամբեց պրոլետարական Համբուրգը։ Փողոցները պատնեշող բառիկադներին ծածանվում էին ալ դրոշներ։ Երեք օր մարտնչեցին Համբուրգի բանվորները, երեք օր շարունակ բարիկադներից չհեռացավ ապստամբության ղեկավար Թելմանը։ Կապիտալիստներն ատում էին Թելմանին։ Նրանք լավ գիտեին այդ մարդու ուժը, գիտեին, որ նրա ետևից կհնան միլիոնավոր բանվորներ։ Թելմանը լինելով հասարակ ու մարդկային՝ հետաքրքրվում էր բանվորների կյանքով, նրանց ընտանիքների աշխատանքով, ապրում նրանց վշտերով և ուրախություններով։ Մի անգամ, ճանապարհային պատահարի պատճառով, Թելմանը 6 ժամ ուշացավ միտինգից։ Եվ ամբողջ 6 ժամ բանվորները սպասեցին նրան։ Զավթելով իշխանությունը՝ ֆաշիստներն շտապեցին ձերբակալել Թելմանին։ Նա բանտում էլ շարունակում էր մարտնչել և ղեկավարել կոմունիստների պայքարը։ Գործը, որին Թելմանն անմնացորդ նվիրաբերեց կյանքը, հաղթանակեց։ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում կառուցված էր սոցիալիստական հասարակարգ։ Տարեցտարի ամրապնդվում էր գերմանական առաջին բանվորա-գյուղացիական պետության ՍՍՀՄ-ի ու սոցիալիստական համագործակցության մյուս երկրների եղբայրական դաշինքը։ ԳԴՀ-ի՝ մանկական կոմունիստական կազմակերպության երեխաները հպարտությամբ իրենց անվանում էին թելմանականներ։

Ձերբակալում խմբագրել

1933 թ. աշխարհով մեկ տարածվեց այն լուրը,որ Գերմանիայում, ուր Հիտլերի գլխավորությամբ իշխանության գլուխ էին անցել ֆաշիստները, ձերբակալվել է գերմանական պրոլետարիատի առաջնորդ Էռնստ Թելմանը։ Այդ օրերին փողոց դուրս ելան միլիոնավոր մարդիկ՝ իրենց հետ տանելով «Ազատություն Թելմանին» մակագրությամբ պաստառներ։ Ֆաշիստները վախեցան։ Նրանք չհամարձակվեցին դատի տալ Թելմանին՝ երկյուղ կրելով, որ հեղափոխականի դատավարությունը կվերածվի ֆաշիզմի դատի։ Թելմանին առանց դատելու երկար տարիներ բանտում պահեցին։

Մահ խմբագրել

1944 թ. միայն, զգալով իրենց մոտալուտ կործանումը, հիտլերականները Թելմանին գաղտնի փոխադրեցին Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարը և ստորաբար, թիկունքից, սպանեցին նրան։ Թելմանի մահվան մասին նրանք հայտարարեցին ոչ անմիջապես։ Ավելի ուշ ֆաշիստները թերթերում հրապարակեցին, թե Թելմանը զոհվել է ճամբարում, անգլո-ամերիկյան ավիացիայի հարձակման ժամանակ։ Նրանք վախենում էին անգամ մեռած Թելմանից, որովհետև նա միայն գերմանական կոմունիստների առաջնորդը չէր։ Նրա անունը դարձել էր աշխարհի շատ երկրների աշխատավորների հեղափոխական պայքարի դրոշը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Тельман Эрнст // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Թելման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 162