Էռնեստ Փուլ (անգլ.՝ Ernest Pooleհունվարի 23, 1880(1880-01-23)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] - հունվարի 10, 1950(1950-01-10)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, ժուռնալիստ և հրապարակագիր։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր.

Էռնեստ Փուլ
Ծնվել էհունվարի 23, 1880(1880-01-23)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]
Վախճանվել էհունվարի 10, 1950(1950-01-10)[1] (69 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, վիպասան, գրող և դրամատուրգ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինMargaret A. Winterbotham?
 Ernest Poole Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1880 թվականի հունվարի 23-ին Չիկագոյում։ 1901 թվականին ավարտել է Փրինստոնի համալսարանը ։ Որպես լրագրող՝ հանդես է եկել երեխաների աշխատանքի վերացման օգտին։ Օգնել է Ափթոն Սինքլերին նյութեր հավաքելու «Ջունգլիները» վեպի համար։ Աջակցել է սոցիալիստական շարժմանը։ 1905 թվականին մեկնել է Ռուսաստան, ականատես դարձել ռուսական առաջին հեղափոխությանը։ 1906 թվականին գրել է իր առաջին վեպը՝ «Փողոցի ձայնը» / (The Voice of the Street). խորագրով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ամերիկյան The Saturday Evening Post ամսագրի զինվորական թղթակիցը։ 1917 թվականի ամռանը երկրորդ անգամ է այցելել Ռուսաստան, որից հետո գրել է «Մութ մարդիկ» (The Dark People, 1918 թ.) և «Գյուղը » (The Village, 1918 թ.) գրքերը։

1918 թվականին գրել է «Նրա ընտանիքը» վեպը, որի համար արժանացել է Պուլիցերյան մրցանակի (ի դեպ, դա «Վեպ» անվանակարգում շնորհված Պուլիցերյան առաջին մրցանակն էր[3])։ Այդ երկը, ինչպեսև 2015 թվականին Փուլի հրատարակած «Նավահանգիստը» վեպը, դարձել են բեսթսելլեր[4]։ 2016 թվականին նա ընտրվել է արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ[5]։

Էռնեստ Փուլը մահացել է թոքախտից, իր 70-ամյակը լրանալուց տասներեք օր առաջ[6]։

  • The Voice of the Street / Փողոցի ձայնը (1906)
  • The Harbor / Նավահանգիստը (1915)
  • His Family / Նրա ընտանիքը (1917)
  • The Village; Russian Impressions / Գյուղը; Ռուսաստանյան տպավորություններ (1918)
  • His Second Wife / Նրա երկրորդ կինը (1918)
  • The Dark People: Russia’s Crisis / Մութ մարդիկ. Ռուսաստանի ճգնաժամը (1919)
  • Blind; a story of these times / Կույր․ այս ժամանակների պատմություն (1920)
  • Beggar’s Gold / Մուրացկանի ոսկին (1921)
  • Millions / Միլիոններ (1922)
  • Danger / Վտանգ (1923)
  • The Avalanche / Ձնահյուսը (1924)
  • The Little dark man: and other Russian sketches / Փոքրիկ մութ մարդը և ռուսական այլ էսքիզներ (1925)
  • The Hunter’s Moon / Որսորդի լուսինը (1925)
  • With Eastern Eyes / Արևելյան աչքերով (1926)
  • Silent Storms / Լուռ փոթորիկներ (1927)
  • Car of Croesus / Կրեսոսի ավտոմեքենան (1930)
  • Destroyer / Քանդողը (1931)
  • Nurses on horseback / Ձիավոր բուժքույրեր (1932)
  • Great winds / Մեծ քամիներ (1933)
  • One of us / Մեզանից մեկը (1934)
  • Bridge; my own story / Կամուրջ; իմ սեփական պատմությունը (1940)
  • Giants gone; men who made Chicago / Հսկաները գնացին; տղամարդիկ, ովքեր ստեղծել են Չիկագոն (1943)
  • Great White hills of New Hampshire / Նյու Հեմփշիրի Սպիտակ մեծ բլուրները (1946)[7]
  • Nancy Flyer, a stagecoach epic / Նենսի Ֆլայեր, բեմի մարզիչի էպոս (1949)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1028639236 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. His Family (Google Books)
  4. Webarchiv|url=http://www.finebooksmagazine.com/issue/200908/pulitzer-1.phtml Արխիվացված 2010-12-10 Wayback Machine |wayback=20101210004740 |text=Rosecrans Baldwin: Poole’s Prize: Why Did My Father’s Great-Great Uncle Win a Pulitzer for Fiction?, in: Fine Books Magazine |archiv-bot=2023-12-19 06:25:16 InternetArchiveBot
  5. «Members: Ernest Poole». American Academy of Arts and Letters. Վերցված է 2019-04-20-ին.
  6. "Deaths: Ernest Poole, 69, War Reporter," Brooklyn Daily Eagle, Jan. 11, 1950, pg. 15.
  7. {itace monografie | příjmení = Hart | jméno = James | titul = The Oxford Companion to American Literature | url = https://archive.org/details/oxfordcompanionthart | vydavatel = Oxford University Press | místo = Oxford, UK | rok = 2004 | isbn = 9780195065480 | jazyk = Angličtina | url-access = registration

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Փուլ» հոդվածին։