Էռնեստա Բիզի

իտալացի նկարիչ և փորագրող

Էռնեստա Բիզի (ծննդյան անունը` Լենյանի, իտալ.՝ Ernesta Legnani Bisi, հունիսի 18, 1788(1788-06-18)[1][2][3][…], Միլան, Ավստրիական կայսրություն - նոյեմբերի 13, 1859(1859-11-13)[1][2][3], Միլան, Սարդինիայի թագավորություն, Իտալիա), իտալացի նկարչուհի և փորագրող։

Էռնեստա Բիզի
E Sala Ernesta.jpg
Ծնվել էհունիսի 18, 1788(1788-06-18)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 13, 1859(1859-11-13)[1][2][3] (71 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Սարդինիայի թագավորություն, Իտալիա
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունփորագրիչ և նկարչուհի
Ժանրդիմապատկեր
ԱմուսինGiuseppe Bisi?
Ernesta Legnani Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գեղանկարչություն է սովորել Միլանի Բրերա գեղարվեստի ակադեմիայում` Ջուզեպպե Լոնգի ղեկավարությամբ։ Ուսման ընթացքում ճանաչվել է փայլուն ուսանող, 1810 թվականին պարգևատրվել է ակադեմիայի մրցանակով։

1811 թվականին ամուսնացել է Բրերայի ակադեմիայի պրոֆեսոր, բնանկարիչ Ջուզեպպե Բիզիի հետ։ Զույգն ունեցել է հինգ երեխա։

Ռիսորզիմենտոյի համոզված կողմնակից է, բարեկամություն է հաստատել և օժանդակել է բազմաթին կարբոնար կանանց («ածխագործ»), որոնցից է նկարչուհի Բյանկա Միլեզին։ Իր «Dodes sonitt all’abaa Giovan» բանաստեղծության մեջ, գրող Կարլո Պորտան հիշում էր նրա մասին, «È in tra i donn la Milesi, la Legnana» («Միլեզի և Լենյանի կանանց միջև»)։

ՍտեղծագործություններԽմբագրել

Էռնեստա Բիզին նկարիչ- դիմանկարիչ է։ Փորագրության բնագավառում (պղնձի վրա) համարվում է հինգ աշխատանքների հեղինակ։ Նրա կողմից կատարվել են Մարկո դը Օջոնոյի, Ջակոմո Կավեդոնի, Ջակոմո Պալմայի (կրտսեր) և Պարիս Բորդոնեի կտավների փորագրություններ, Միլանում Բրերա պատկերասրահի համար, ինչպես նաև մի շարք ճանաչված կանանց դիմանկարներ, որոնցից են Մարիա Գաետանա Անեզին, Վիտտորիա Կոլոննան և մյուսները։ Ստեղծել է նաև ջրաներկով դիմանկարներ։

Նրա դուստրն է եղել նկարիչ-բնանկարիչ Ֆուլվիա Բիզին (1818-1911)։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Lives and portraits of distinguished Italian, Padua, Typography Bettoni 1812
  • Peter Zani, Encyclopedia methodical-rational critic of Fine Arts, 21 vols., Parma, Duke Typography, 1817-1824
  • Augustine Mario Comanducci, Visual Dictionary of painters and engravers modern Italian, I, Milan, SA Grafitalia already Pythian & Pizzi, 1945, p. 72