Էնգելգարդտի տուն (ռուս.՝ Дом Энгельгардта), հայտնի է որպես Սանկտ Պետերբուրգի երաժշտական կյանքի կենտրոն։ Գտնվում է Գրիբոեդովի ջրանցքի առափնյայի (տուն № 16) և Նևսկի պողոտայի (տուն № 30) անկյունում[2]։

Էնգելգարդտի տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿենտրոնական շրջան
Կազմված էPhilharmonia Small Hall? և Gostiny Dvor?
Հիմնադրված է1759
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1759-1761 թվականներին այս վայրում գեներալ Ալեքսանդր Վիլբոայի համար կառուցվել է 3 հարկանի առանձնատուն[3]։ 1766 թվականին շենքը դարձել է Ա. Մ. Գոլիցինի սեփականությունը։ 18-րդ դարի վերջում նրա այրին տունը վարձակալությամբ հանձնել է ֆրանսիացի արտագաղթող Լիոնին, որն այստեղ կազմակերպել է դիմակահանդեսներ և համերգներ։ 1799 թվականին շենքն անցել է առևտրական-միլիոնատեր Մ. Ս. Կուսովնիկովին։

19-րդ դարի սկզբից այստեղ կազմակերվել են Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի համերգները։ 1823-1828 թվականներին առաջին հարկում տեղավորվել է Իվան Սլյոնինի գրախանութը, որտեղ եղել են Ալեքսանդր Պուշկինը, Վասիլի Ժուկովսկին, Իվան Կռիլովը, Անտոն Դելվիգը, Պյոտր Վյազեմսկին, Նիկոլայ Դնեդիչը, Կոնդրատի Ռիլեևը։

1829-1832 թթ. Օ. Մ. Էնգելգարդտին (օրիորդական անունը՝ Կուսովնիկովա) պատկանող տունը վերակառուցվել է ճարտարապետ Պ. Պ. Ժակոյի կողմից ուշ կլասիցիզմի ձևերով։ Շենքը դարձել է 4 հարկանի, Նևսկի պողոտայի դուրս եկող ճակատի կենտրոնական մասը 3-րդ և 4-րդ հարկերի մակարդակով է։ Նոր սենյակների շարքում առանձնանում էր հիանալի ակուստիկայով համերգասրահը։ Տիկնոջ ամուսինը՝ գնդապետ Վ. Վ. Էնգելգարդը, շարունակել է ավանդաբար կազմակերպել երաժշտական երեկոներ և դիմակահանդեսներ։

Էնգելգարդտների մոտ կազմակերպվել են պալատական և քաղքենիական երեկոներ։ Ֆիլհարմոնիկ դահլիճում հանդես են եկել Էկտոր Բեռլիոզը, Ռիխարդ Վագները, Յոհան Շտրաուսը, Ֆերենց Լիստը, Կլարա Շումանը, Միխայիլ Գլինկան, Անտոն Ռուբինշտեյնը, Պոլինա Վիարդո-Գարսիան։ 1845-1850 թթ. առաջին հարկում է գտնվել Ալեքսանդր Սմիրիդինի գրախանութը։

1859 թվականին, երբ տունը պատկանում էր Ե. Վ. Օլխինային, այն տեղավորվեց Առևտրականների ակումբը, 1869-1900-ական թվականներին՝ Հաշվապահական և վարկային բանկը։ 1880-ական թվականների սկզբին մի շարք փոփոխություններ են կատարվել, և շենքի բակում կառուցվել է բանկային պահեստ (ճարտարապետ՝ Ռուդոլֆ Բերնգարդ և Պավել Ալիշ)։ 1895-1896 թթ. իրականացվել է բանկային տարածքների վերակառուցում (ճարտարապետ՝ Լեոնտի Բենուա

Այժմեականություն խմբագրել

 
Էնգելգարդտի տունը Կազանսկի հրապարակից

1934 թվականից ի վեր շենքում է տեղակայված եղել Գիպոնիկելի հետազոտական ինստիտուտը։ Բլոկադայի ժամանակ վնասված շենքը վերակառուցվել է 1944-1948 թվականներին (ճարտարապետ՝ Վալենտին Կամսկի և Աննա Լեյման)։ 1949 թվականին բացվել է Գլինկայի անվան Լենինգրադի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը։ 1966-1968 թվականներին շենքի անկյունային հատվածում՝ ուղղված դեպի Գրիբոեդովի ջրանցք, կառուցվել է մետրոյի «Նևսկի պողոտա» կայարանի գմբեթը։ 1995 թվականին այստեղ բացվել է «Նևսկի, 30» միջազգային բիզնես կենտրոնը։

Գրականություն խմբագրել

  • Гозенпуд А. А. Дом Энгельгардта: Из истории концертной жизни Петербурга первой половины 19 в. СПб., 1992.
  • Кириков Б. М., Кирикова Л. А., Петрова О. В. Невский проспект: Архитектурный путеводитель. М., 2004.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել