Բերտա Պապենհայմ (գերմ.՝ Bertha Pappenheim; փետրվարի 27, 1859(1859-02-27)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - մայիսի 28, 1936(1936-05-28)[1][2][3][…], Neu-Isenburg, Օֆենբախ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4]), հասարակական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան և Կանանց հրեական միության հիմնադիր (գերմ.՝ Jüdischer Frauenbund): Սակայն, նա ավելի հայտնի է որպես Յոզեֆ Բրեյերի և Զիգմունդ Ֆրոյդի հիվանդներից՝ Աննա Օ։ «Հիստերիայի մասին գրքերում» (1885) Աննա Օ.-ի դեպքը Ֆրոյդի համար ծառայել է իր երրորդ հիստերիայի տեսությամ համար, իսկ արդյունքում նաև հոգեվերլուծության։

Բերտա Պապենհայմ
գերմ.՝ Bertha Pappenheim
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1859(1859-02-27)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 28, 1936(1936-05-28)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրNeu-Isenburg, Օֆենբախ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4]
ԳերեզմանOld Jewish Cemetery
ՔաղաքացիությունFlag of Germany (1935–1945).svg Գերմանիա և Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունթարգմանիչ, լրագրող, ֆեմինիստ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և հեղինակ
Bertha Pappenheim Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

ՄանկությունԽմբագրել

Բերտա Պապենհայմը ծնվել է 1859 թվականի փետրվարի 27-ին Վիեննայում՝ Զիգմունդ (1824-1881) և Ռեյխ (1830-1905) Պապենհայմների ընտանիքում, նա եղել է երրորդ երեխան ընտանիքում։ Բերտայի հայրը արմատներով Պրեսսբուրգից էր (ներկայիս Բրատիսլավա)։ Մայրը, իծնե Գոլդշմիթը (Goldschmidt), արմատներով Մայնի Ֆրանկֆուրտից էր։ Երկու ընտանիքներն էլ նյութապես ապահով էին և խիստ կապված էին ուղղափառ հրեաների հետ։ Բերտա Պապենհայմը դաստիարակվել է ավանդական կանանց դերերով, հաճախել է աղջիկների համար նախատեսված դպրոց։ Նրա կյանքը ընթանում էր հրեական տոների օրացույցով և պարբերաբար դեպի Բադ-Իշլ ամառային այցերով։

8 տարեկանում նրա մեծ քույրը՝ Գենրիետան (1849-1867) մահացել է տուբերկուլոզից[5]։ Երբ Բետան 11 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Լեոպոլդշտադտ, հիմնականում բնակեցված Վիեննայի թաղամասներում ապրող աղքատ հրեաներով, Լիխտեյնշտեյնշտրաս։ 16 տարեկանում Բերտան հեռացել է դպրոցից՝ իրեն նվիրելով ֆիզիկական աշխատանքին և մորը կաշրութ պատրաստելու գործում օգնելուն։ Այդ ընթացքում եղբայրը՝ Վիլհելմը (1860-1937), ով ընդամենը 18 ամսով էր փոքր Բերտայից, հաճախում էր գիմնազիա, ինչին Բերտան շատ էր նախանձում[6]։

ՀիվանդությունԽմբագրել

1880 թվականի ամռանը, երբ ընտանիքը կրկին հանգստանում էր Բադ-Իշլում, Բերտայի հայրը ծանր հիվանդացավ թոքամզի բորբոքումով, որը Բերտա Պապենհայմի կյանքում դարձավ շրջադարձային։ Հիվանդի անկողնու մոտ անցկացրած անքուն գիշերվա ընթացքում նրա մոտ անսպասելիորեն սկսվեցին զգայապատրանքներ և վախի նոպաներ[7]։ Հետագայում նրա հիվանդություն հանգեցրեց տարբեր ախտանիշների լայն շրջանակի.

  • Խոսքի խանգարում (Աֆազիա). ժամանակ առ ժամանակ նա ընդհանրապես չէր կարողանում խոսել, ժամանակ առ ժամանակ խոսում էր միայն անգլերեն, երբեմն՝ նաև ֆրանսերեն և իտալերեն։ Բայց գերմաներեն նա միշտ հասկացել է։ Աֆազիայի նոպաները երբեմն տևել են օրեր, իսկ երբեմն՝ միայն օրվա որոշակի ընթացք։
  • Նյարդացավ. նա տանջվում էր դեմքի հատվածի նյարդերի ցավից, որոնք բուժում էին մորֆինով և քլորով։ Դեղորայքային թերապիան հանգեցրեց կախվածության մորֆինից և քրոլից։ Ցավերը այնքան ուժեղ են եղել, որ բժիշկները մտածում էին եռվորյակ նյարդի ճեղքման մասին։
  • Թերանդամալուծություն. կաթվածը և վերջույթների թմրածությունը հիմնականում լինում էին մի կողմից։ Ձեռքւ կաթվածության պատճառով՝ նա ստիպված սովորեց գրել ձախ ձեռքով։
  • Տեսողության խանգարում. հայտնվեցին աչքի շարժունակության խանգարումներ՝ շլություն։ Նա տեսնում էր առարկաները շատ մեծ
  • Տրամադրության տատանում. Երկար ժամանակի ընթացքում նրա մոտ հայտնաբերվեցին տագնապի վիճակից դեպի դեպրեսիայի անցումներ, որոնց հաջորդում էր հանգստի և ինքնամփոփություն վիճակ։
  • Ամնեզիա. մի իրավիճակում հիվանդը չէր հիշում իրադարձությունները կամ իր իրարքները, որոնք տեղի էին ունեցել այլ վիճակների ընթացքում։
  • Ուտելու խանգարումներ. անելանելի իրավիճակներում նա ոչինչ չէր ուտում։ Մի տոթ ամառվա ժամանակ նա մի ամբողջ շաբաթ հրաժարվել է հեղուկներից և սնվում էր միայն մրգերով։

Սկզբում ընտանիքը չէր արձագանքում հիվանդության ախտանիշներին։ Միայն նոյեմբերին, ընտանիքի ընկերը՝ Իոզեֆ Բրեյերը ձեռնարկեց բուժումը։ Նա արթնացնում էր հիվանդին, երբեմն ոչ խորը հիպնոսի վիճակից, պատմություններ պատմելով, որը բերեց հիվանդության մասնակի լավացմանը, այդ ընթացքում ընդհանուր վիճակը վատացել էր։ Դեկտեմբերի 11-ից Բերտա Պապենհայմը երկար ամիսներ շարունակ գամված է եղել անկողնուն։

Հոր մահԽմբագրել

1881 թվականի ապրիլի 5-ին մահացել է Բերտայի հայրը։ Չդիմակայելով ցավին՝ նա սկզբում ընկել է ամբողջական թմրության մեջ և մի քանի օր հրաժարվել է սնունդից։ Արդյունքում նրա վիճակը ավելի վատացավ, այնպես որ հունիսի 7-ին, նրա կամքին հակառակ, տեղավորել են Ինզերշորֆի առողջարանում, որտեղ նա հաջորդող տարիների ընթացքում մնացել է շատ անգամներ (մասամբ իր սեփական ցանկությամբ)։ Առաջին անգամ Բերտան մնացել է առողջարանում մինչև նոյեմբեր։ Վերադառնալով ընտանիք՝ նա շարունակել է բուժումը Բրեյերի մոտ։

«Հիշողության համար տարվող աշխատանքների» ցավալի և դանդաղ առաջընթացը, որի ընթացքում հիվանդը էպիզոդներով հիշում և «քանդում էր» (auflösen) անհատական ախտանիշները, ըստ Բրեյերի հասավ նպատակին 1882 թվականի հունիսի 7-ին, այն բանից հետո, երբ Բերտան վերհիշեց Իշլում հալյուցինացիաներով առաջին գիշերը։ «Այդ պահից նա լիովին առողջ է». այս խոսքերով Բրեյերը ավարտում է իր պատմությունը հիվանդության մասին[8]։

Բելվյու առողջարանԽմբագրել

Արդեն հուլիսի 12-ին Բրեյերը Բերտա Պապենհայմին ուղարկեց, Ռոբերտ Բինսվագերի կողմից ղեկավարվող, մասնավոր Բելվյու հիվանդանոց, որը գտնվում էր Կրոյցլինգենում՝ Բոդենզ լճի վրա։ Բուժումից հետո Բելվյուում նա այլևս չէր օգտվում Բրեյերի ծառայություններից։

Կրոյցլինգենում գտնվելու ընթացքում Բերտան այցելել է Կարլսրուեում իր զարմիկին՝ Ֆրից Գոմբուրգերին (Fritz Homberger) և զարմուհուն՝ Աննա Էտլինգերին (Anna Ettlinger): Վերջինս Կարլսրուեում կանանց գիմնազիայի հիմնադրողն էր, ով նույնպես այցելում էր Ռախել Շտրաուսին։ Վերջինս իրեն նվիրել էր գրականությանը՝ 1870 թվականին հայտնված «Զրույց կանացի հարցի մասին» (Ein Gespräch über die Frauenfrage) հոդվածում նա պահանջում էր կանանց համար հավասար իրավունքներ կրթությունում։ Ռախելը մասնավոր դասեր էր տալիս և կազմակերպում էր «գրականության դասընթացներ կանանց համար»։ Բերտա Պապենհայմը կարդացել է մի քանի հեքիաթներ նրա համար, որոնք ինքն է հորինել, և զարմուհին, ով 14 տարով մեծ էր նրանից, խորհուրդ է տվել շարունակել գրական գործունեությունը[9]։

Բացի այդ, 1882 թվականի վերջին Բերտան անցել է հիվանդներին խնամելու դասընթացներ, որը առաջարկում էր Բադենի կանանց հասարակությունը: Դասընթացների նպատակն էր երիտասարդ կանանց պատրաստել որպես հիվանդներին խնամելու հաստատություններում ղեկավարներ։ Միայն թե այցը սահմանափակված էր ժամանակով, և Բերտան չկարողացավ ավարտել ուսումը։

1882 թվականի հոկտեմբերի 29-ին Բերտան դուրս է գրվել, նրա վիճակը այդ ընթացքում դրականորեն լավացել էր։ Հաջորդող տարիներին, որոնց մասին քիչ բան է հայտնի, նա վարել է փակ կյանք մոր հետ Վիեննայում։ Այդ ընթացքում նա երեք անգամ այցելե է Ինցերսդորֆ՝ հիվանդությունը հաղթահարված չէր։

Չնայած հիվանդությանը, Բերտա Պապենհայմը ուժեղ անձնավորություն էր։ Բրեյերը բնութագրում է նրան որպես կին «զարմանալիորեն սուր հորինելում, էական ինտելեկտով և զգայուն ինտուիցիայով […]»[10]:

ՖրանկֆուրտԽմբագրել

29 տարեկանում, 1888 թվականի նոյեմբերին, Բերտան մոր հետ միասին տեղափոխվել է Մայնի Ֆրանկֆուրտ։ Նրա հարազատները, ովքեր ապրում էին Ֆրանկֆուրտում, մասամբ դավանում էին ուղղափառ հուդայիզմ, մասամբ՝ ազատամտական։ Ի տարբերություն Վիեննայի, այստեղ ոչ միայն մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում բարեգործության հանդեպ, այլ նաև գիտության և արվեստի։ Այդպիսի ընտանիքներ էին Գոլդշմիդթները և Օպենգեյմները, ովքեր հայտնի էին որպես արվեստի մեկենասներ և կոլեկցիոներներ, նրանք աջակցում էին գիտական և ակադեմիական ծրագրերը՝ հատկապես Ֆրանկֆուրտի համալսարանի հիմնադրման ժամանակ[11]։

Այդպիսի շրջապատում Բերտա Պապենհայմը սկսել էր զբաղվել գրականականությամբ (առաջին հրատարակությունը արվել է 1888 թվականին, սկզբում անանուն, իսկ հետո «P. Berthold» կեղծանունով), ինչպես նաև զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Սկզբում Բերտան աշխատել է հատուկ ծերերի համար ստեղծված ճաշարուն և կանանց հրեական միության որբ աղջիկների որբանոցում որպես դասախոս (Israelitischer Frauenverein): 1895 թվականին նա գլխավորել է որբանոցը որպես լիազորված անձ, իսկ մեկ տարի անց նրան հաստատեցին այդ պաշտոնում։ Մինչև Բերտա Պապենհայմի տնօրինումը որբանոցը պատրաստում էր հաջորդող ամուսնությանը։ 12 տարվա աշխատանքի ընթացքում նրան հաջողվեց կրթությունը կողմնորոշել մասնագիտական անկախությամբ։

1895 թվականին Ֆրանկֆուրտում անցկացվել է գերմանացի կանանց միության համագումար (Allgemeiner Deutscher Frauenverein, ADF): Պապենհայմը մասնակցություն է ունեցել այդ համագումարին, իսկ ավելի ուշ նպաստել է ADF տեղական գրասենյակի ստեղծմանը։ Հաջորդ տարիներին նա հրապարակել է հոդվածներ կանանց իրավունքների մասին «Ethische Kultur» ամսագրում, իսկ հետո գերմաներեն է թարգմանել Մերի Ուլստոնկրաֆթի «Կանանց իրավունքների պաշտպանություն» գիրքը։

Հրեա կանանց միությունԽմբագրել

1902 թվականի հոկտեմբերին Ֆրանկֆուրտում անցկացվել է Առաջին գերմանական կոնֆերանսն ընդդեմ կանանց թրաֆիքինգի, Բերտա Պապենհայմը և Սարե Ռաբինովիչին հանձնարարեցին ճամփորդությունը Գալիցիա՝ այնտեղի սոցիալական վիճակի ուսումնասիրման նպատակով։ 1904 թվականին ամիսներ տևած ճամփորդության մասին հրապարակված հաշվետվությունում նա բնութագրում է գյուղատնտեսական հետադարձության և արդյունաբերականացման սկիզբի համադրությունը, ինչպես նաև՝ Հասիդական հուդայականության և սիոնիզմի կոնֆլիկտի հետ կապված խնդիրները։

1904 թվականին Բերլինում տեղի ունեցած Կանանց միջազգային կոնֆերանսին (International Council of Women) որոշում է ընդունվել հրեացի կանանց հասարակության ստեղծման մասին, որը պետք է միավորեր հրեա կանանց հասարակության ձգտումները հասարակական և ազատագրական հասարակությունում, որը պետք է նման լիներ Հելեն Լանգեի կողմից հիմնադրված գերմանացի կանանց միությանը (Bund Deutscher Frauenvereine, BDF), որը հիմնադրվել է 1894 թվականին։ Բերտա Պապենհայմին ընտրել են որպես Հրեացի կանանց միության (Jüdischer Frauenbund, JFB) առաջին ներկայացուցիչ, որը նա ղեկավարել է դեռևս 20 տարեկանում և որի գործունեության մեջ նա մասնակցել է իր ամբողջ կյանքում։ 1907 թվականին Հրեացի կանանց միությունը միացել է BDF-ին։ 1914-1924 թվականներին Բերտան եղել է BDF-ի ղեկավարության անդամ։

JFB-ի նպատակները մի կողմից եղել են ֆեմինիզմական, հրեա կանանց իրավունքների ընդլայնում և աշխատանքային ազատ գործունեության պահանջ, մյուս կողմից համապատասխանում էին հրեական ֆիլանտրոֆիայի ավանդական նպատակներին՝ բարեգործությամբ զբաղվել որպես պատվիրանների պահպանում։ Բերտա Պապենհայմին ոչ միշտ է հեշտ եղել միավորել տարբեր ձգտումները։ Հատկապես զայրույթ էր առաջացնում այն, որ նա կանանց թրաֆիքինգին ընդդեմ խոսում էր ոչ միայն հրեա կանանց մասին որպես զոհեր, այլ նաև հրեա տղամարդկանց մասին, որպես հանցագործության մեղավորներ։

Բերտան քննադատում էր քանանց կերպարը հուդայականությունում։ Որպես գերմանացի կանանց շարժման մասնակից, նա պահանջում էր հուդայականությունում իդեալների հավասար օրենքների ստեղծում։ Խոսքը նախ և առաջ գնում էր կրթության և պրոֆեսիոնալ գործունեության մասին։

1907 թվականին JFB-ի առաջին համագումարի ժամանակ Բերտա Պապենհայմի խոսքը, «Հուդայական օրենքի համար կինը չի համարվում ոչ անհատ, ոչ անհատականություն, նրան ընդունում և արժեքավորում են որպես սեքսուալ առարկա»[12] , հանգեցրեց կոպիտ արձագանքի ուղղափառ ռաբբիների և հրեական մամուլի կողմից։ Պապենհայմի կողմից հրապարակված փաստերը բացառվում էր՝ կանանց թրաֆիքինգը, հրեա ապօրինի ծնված որբերի անտեսումը, նրան մեղադրում էին «հրեականությանը վիրավորելու» մեջ։ Ազատագրված հրեաները, ազատական քաղաքական հայացքներով, զբաղեցնում էին ավանդական հայրիշխանական տեղ՝ կանանց հարցում։

JFB-ն շարունակաբար զարգանում էր և 1907 թվականին 82 ասոցացիաներում ուներ 32 000 անդամ, իսկ երբեմն նույնիսկ 50 000 մարդ, որը նրան դարձնում էր հրեական խոշորագույն բարեգործական կազմակերպությունը։ 1917 թվականին Բերտա Պապենհայմը պահանջել է «վերջ դնել հրեական բարեգործական օգնությաան պառակտմանը», որը հիմք դարձավ մինչև այժմ գործող Գերմանիայում հրեաներին բարեգործական օգնության կենտրոնական կազմակերպության (Zentralwohlfahrtsstelle der Juden in Deutschland) համար։ Նոր կազմակերպության ղեկավարման գործում Բերտային օգնել է Սիդոնի Վերները։

1933 թվականին Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության կողմից իշխանության գրավումից հետո, Բերտա Պապենհայմը ևս մեկ անգամ իր ձեռքերում վերցրեց JFB-ի կառավարումը, բայց 1934 թվականին նա կրկին հրաժարվեց պաշտոնից՝ գաղափարական անհամաձայնությունների պատճառով։ Չնայած գերմանացիների սպառնանքներին հրեաների դեմ, Բերտան դեմ է եղել սիոնիզմին, այն ժամանակ, երբ JFB-ում, ինչպես նաև գերմանական հրեականությունում սիոնիզմի հանդեպ աջակցությունը միայն ավելի էր ուժեղանու։ Հատկապես կոնֆլիկտի պատճառ դարձավ նրա վերաբերմունքը երիտասարդ ալիային։ Նա չէր ընդունում երեխաների և երիտասարդների արտագաղթը Պալեստին առանց, Գերմանիայում մնացած, ծնողների։ Այնուամենայնիվ, 1934 թվականին նա անձանբ մի խումբ երեխաների ուղեկցել է Միացյալ Թագավորություններ։ Նյուրնբերգյան ռասայական օրենքների ընդունումից հետո՝ 1935 թվականի սեպտեմբերի 15-ին Բերտան փոխել է իր կարծիքը և կողմ է կանգնել հրեա երեխաների արտագաղթին։ Բերտա Պապենհայմի մահից հետո նրա JFB-իում ունեցած ֆունկցիաների մի մասը ստանձնել է Հաննա Կարմինսկին (Hannah Karminski): 1939 թվականին նացիստները լուծարել են Հրեա կանանց միությունը։

Նոյ-ԻզենբուրգԽմբագրել

Բերտա Պապենհայմը եղել է բազմաթիվ կազմակերպությունների հիմնադիր կամ նախաձեռնեղ, որոնց թվին են պատկանում մանկատները, ուղղիչ տները և կրթական հաստատությունները։ Նրա կարծիքով՝ իր կյանքի գլխավոր հաջողությունը եղել է աղջիկների հանրակացարանի ստեղծումը Նոյ Իզենբուրգում։

1901 թվականին, Բերտա Պապենհայմի հուդայական օգնության միության (Israelitischer Hilfsverein) համար զեկույցից հետո, ձևավորվեց կանանց միությունը, որը, սկզբում եղել է հուդայական օգնության միության բաժին, իսկ հետո՝ 1904 թվականին որպես անկախ Կանանց խնամքի ասոցացիա (Weibliche Fürsorge) հետապնդել է համակարգման և տարբեր սոցիալական նախաձեռնությունների և նախագծերի աշխատանքների մասնագիտացման նպատակ։

Մոտ 1906 թվականին Բերտան նպատակ դարձրեց՝ հիմնել կանանց հանրակացարան ապօրինի ծնված հրեա կանանց համար, որոնց սպառնում էր անբարոյականությունը կամ վաճառքը ստրկության համար։ Հանրակացարանում պետք է գործեին նրա կողմից ընտրված  հրեական սոցիալական աշխատանքի սկզբունքները.

  • Ի տարբերություն ավանդական հրեական բարեգործության, ժամանակակից սոցիալական աշխատանքը պետք է ուղղված լինի ինքնավարության դաստիարակությանը։
  • Ըստ «հետևողական խնամքի» սկզբունքի, անհրաժեշտ է հետևել նախկին բնակիչների կյանքի ճանապարհին երկար ժամանակ շարունակ, որպեսզի խուսափեն նոր ծաղրանքներից։
  • Չպետք է լինի. …"ոչ մի հաստատություն օրենքի առումով շահառուների համար, ոչ մի կազմակերպություն նվիրված գրություններով քանդակների, ոչ մի բարեգործական շնորհակալական տախտակների, միջանցքներ, ննջարաններ և ճաշարաններ, ոչ մի նախնական դպրոցներ պատժախցերով, խուցերով և մեկ տնօրինող ընտանիքով, իսկ տանը, նույնիսկ եթե այն միակ ցանկալի ընտանեկան դաստիարակության սուռագատ է[13]։
  • Բնակիչները պետք է շրջապատված լինեն հրեական մշակույթով և ավանդույթներով։
  • Կահավորանքը պետք է հասարակ լինի, որպեսզի բնակիչները լավ ծանոթանան մանր-բուրժուական տնտեսության կանոների և պահանջների հետ։

Լուիզա Գոլդշմիդթը, Բերտայի մոր բարեկամուհին, կանանց հանրակացարանի հիմնադրման համար ներկայացրեց երկու սենյականոց տուն Նոյ Իզենբուրգում, ոչ հեռու Մայնի Ֆրանկֆուրտից, իր հիվանդանոցներով և հասարակական կազմակերպություններով։ Ի տարբերություն պրուսական Ֆրանկֆուրտի, գեսենսկական Նոյ Իզենբուրգը ավելի մեղմ օրենքներով առաջարկում էր նաև առավելություններ քաղաքացիություն չունեցող անձանց համար։

Տան կահավորման վրա ծախսվել է 19 000 մարկ։ 1907 թվականի նոյեմբերի 25-ին տունը պատրաստ էր իր նշանակությանը՝ ներկայացնել «օգնություն՝ օգնության կարիք ունեցողներին և դաստիարակություն՝ դաստիարակության կարիք ունեցողների համար»[14]։

Տանը քիչ հարմարություններ կային, որի համար նրան երբեմն քննադատում էին։ Օրինակ՝ բաղնիքում չկար ջրագիծ, իսկ կենտրոնական ջեռուցումը անցկացվել է միայն 1920 թվականին։ Չնայած այդ ամենին, ամեն ինչ տրամադրվել է Քաշաթայի օրենքներին հետևելու համար։ Ունեին նաև տարվա մեջ ընդամենը մեկ անգամ օգտագործվող զատիկի խոհանոց, որը գտնվում էր նախանկուղային տարածքում։

Տանը արվեստ պատկերները և այգում ծառայում էին բնակիչների կրթության համար, օրինակ՝ Ֆրիտց Կորմիսի (Fritz J. Kormis) մանկական Արտաքսված արագիլը, որը ստեղծվել էր Պապենհայմի (Pappenheim) հեքիաթի մոտիվներով, ընթերցանությունը, փոքրիկ թատերական ելույթները և զեկույցները, որոնց հեղինակներից մեկը եղել է Մարտին Բուբերը (Martin Buber), ով որպես Պապենհայմի ընկեր մի քանի անգամ եղել է նրանց հյուրը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Frankfurter Personenlexikon — 2014.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 2. — S. 844—849. — ISBN 978-3-205-78552-1
  5. Ընտանիքի երկրորդ երեխան մահացել է 1855 թվականին երկու տարեկան հասակում, Բերտայի ծնվելուց 4 տարի առաջ. տես՝ Jensen. Streifzüge. — S. 19.
  6. Jensen. Streifzüge. — S. 21.
  7. Подробности течения болезни взяты как из опубликованного Фрейдом и Брейером описания случая Анна О. в Очерках об истерии, так и из найденных Альбрехтом Хиршмюллером в документах санатория Бельвью данных обследования Берты Паппенгейм, которые изложены в «Психологии и психоанализе в жизни и работе Йозефа Брейера» («Physiologie und Psychoanalyse im Leben und Werk Josef Breuers»).
  8. Hirschmüller. — S. 35
  9. Brentzel Siegmund Freuds Anna O. — S. 62
  10. Studien über Hysterie (Fischer TB 6001) S. 20
  11. Например, Фонд Катарины и Морица Оппенгейма оборудовал кафедру теоретической физики франкфуртского университета, а Марк М. Гольдшмидт был членом и меценатом общества изучения природы им. Зенкенберга.
  12. Zur Sittlichkeitsfrage. In: Helga Heubach (Hrsg.): Sisyphus-Arbeit. S. 112
  13. Aus der Arbeit des Heims des Jüdischen Frauenbundes in Isenburg 1914—1924. S. 8
  14. Aus der Arbeit des Heims des Jüdischen Frauenbundes in Isenburg 1914—1924. — S. 5.