Էմիլ Դյուրկհայմ
Էմիլ Դյուրկհայմ (ֆր.՝ Émile Durkheim, ապրիլի 15, 1858[1][2][3][…], Էպինալ[4] - նոյեմբերի 15, 1917[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի փիլիսոփա, պոզիտիվիստ-սոցիոլոգ, ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Դյուրկհայմի սոցիոլոգիական ըմբռնումների վրա հատկապես ազդել են Օ․ Կոնտի մտքերը։
Էմիլ Դյուրկհայմ Émile Durkheim | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1858[1][2][3][…] Էպինալ[4] |
Մահացել է | նոյեմբերի 15, 1917[1][2][3][…] (59 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Դավանանք | աթեիզմ[5][6][7] |
Մասնագիտություն | մարդաբան, փիլիսոփա, սոցիոլոգ, պրոֆեսոր և կրոնի պատմաբան |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան[8], Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց[8] և Բորդոյի համալսարան[8] |
Գործունեության ոլորտ | կրոնի սոցիոլոգիա և Էթնոլոգիա |
Անդամակցություն | Մարդու իրավունքների լիգա |
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց[8], Լյուդովիկոս Մեծի լիցեյ[8], Լայպցիգի համալսարան և Բորդոյի համալսարան[8] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[9][10] |
Գիտական ղեկավար | Émile Boutroux? |
Եղել է գիտական ղեկավար | Մարսել Մոս |
Հայտնի աշակերտներ | Մարսել Մոս, Maurice Halbwachs? և Robert Hertz? |
Ազդվել է | Լուի Գաբրիել Ամբուազ դե Բանալդ[11], Օգյուստ Կոնտ, Հերբերտ Սփենսեր և Շառլ Լուի Մոնտեսքյո |
Ամուսին(ներ) | Louise Dreyfus? |
Émile Durkheim Վիքիպահեստում |
Գաղափարներ
խմբագրելԴյուրկհայմը հասարակությունը համարել է առանձին հոգևոր իրողություն, որը չի հանգում անհատների համագումարին եւ որի օրենքները տարբերվում են անհատական հոգեբանության օրենքներից։ Նա փորձել է սոցիալական երևույթների տեսական վերլուծությունը միացնել էմպիրիկականին։ Հասարակությունը վերլուծելիս պետք է ելնել սոցիալական փաստերից, որոնք հանդես են գալիս հասարակական հիմնարկությունների, օրենքների, կանոնադրությունների ձեւով․ կարծում էր Դյուրկեյմը։ Սոցիոլոգիան, բնական գիտությունների նման, պետք է կիրառի հետազոտման օբյեկտիվ մեթոդներ։ Հասարակությունը, ըստ Դյուրկհայմի, բնորոշվում է սոցիալական համերաշխությամբ, որը լիում է երկու տեսակի՝ օրգանական և մեխանիկական։ Մեխանիկական համերաշխությունը բնորոշ է արխաիկ հասարակություններին և հիմնված է անհատական գիտակցության նմանության վրա, իսկ օրգանականը՝ ժամանակակից հանրություններին և հիմնված է ֆունկցիայի բաժանման և անհատական տարբերության վրա։
Մատերիալիզմ
խմբագրելԴյուրկհայմի գաղափարների վրա մեծապես ազդել են ժամանակի մատերիալիստական ըմբռնումները։ Նա հակասական վերաբերմունք ուներ մարքսիզմի հանդեպ, այնուամենայնիվ՝ կարծում էր, որ հեղափոխությունը սխալ է և նախընտրում էր զարգացման բուրժուա-ռեֆորմիստական
Ինքնասպանություն
խմբագրել<<Ինքնասպանություն>> Է. Դյուրկհեյմի ամենահայտնի աշխատություններից մեկն է, որը լայնորեն կիրառվում է սոցիոլոգիայում և հոգեբանության մեջ։ Աշխատությունը տպագրվել է 1897 թվականին և համարվում է առաջին աշխատանքը, որում ինքնասպանության երևույթը դիտարկվում է սոցիալական տեսանկյունից։ Դյուրկհեյմը կարծում էր, որ ինքնասպանությունը ի հայտ է գալիս ոչ միայան հոգեբանական, անձնային պատճառերով, այլ նաև սոցիալական որոշ ֆակտորների ազդեցության ներքո։ Իր սոցիոլագիական հետազոտության արդյունքում Դյուրկհեյմը պարզեց, որ որքան սոցիալապես ինտեգրված է անձը հասարակական կյանքում, այնքան ցածր է հավանականությունը որ նա կգործի ինքնասպանություն։ Նա պարզեց, որ ինանքսպանությունը առավել տարածված է տղամարդկանց շրջանում, քան կանանց, որ միայնակ մարդիկ ավելի շատ են գործում ինքնասպանություն, քան նրանք ովքեր ունեն զույգ, երեխաներ, ընկերներ։
Դյուրկհեյմը առանձնացնում էր ինքնասպանության մի քանի տիպեր հիմնվելով ինքնասպանություն գործող անձի և նրա սոցիալական միջավայրի հետ ունեցած հարաբերությունների վրա։
1. Էգոիստական ինքնասպանություն- Համաձայն Դյուրկհեյմի, երբ անձը դառնում է սոցիալապես մեկուսացված կամ զգում է, որ տեղ չունի հասարակությունում, սկսում է ոչնչացնել իրեն։ Սա Դյուրկհեյմը համարում էր էգոիստ անձի ինքնասպանություն, ով չունի մարդասիրական զգացմունքներ և կտրված է հասարակությունից։
2. Ալտրուիստական ինքնասպանություն- Այս տիպի ինքնասպանությունը տեղի է ունենում երբ մարդկանց առանձին խմբեր շատ սերտ են հարաբերվում միմյանց հետ։ Այս տիպի ինքնասպանությունը ի հայտ է գալիս, երբ անհատը չափից ավելի է ընդգրկվում որևէ սոցիալական խմբում։
3.Անոմիական ինքնասպանություն-Այս տիպի ինքնասպանությունը ի հայտ է գալիս, երբ կտրուկ կերպով խախտվում է սոցիալական հավասարակշռությունը, օրինակ՝ երբ մարդը կտրուկ սննկանում է։ Այլ կերպ ասած տվյալ տիպի ինքնասպանությունը ի հայտ է գալիս անսպասելի իրադարձությունների հետևանքով։
4. Ֆատալիստիկ ինքնասպանություն- Ֆատալիստիկ ինքնասպանությունը առաջանումն է, երբ հասարակության մեջ սոցիալական վերահսկողությունը չափից ավել է արտահայտված։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Philosophy Ontology project
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Дюркгейм Эмиль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://jcrt.org/religioustheory/2018/05/12/thinking-about-god-in-a-pluralistic-world-the-challenge-of-modern-theology-lecture-1-johannes-zuchaber/
- ↑ https://www.irishtimes.com/news/science/statistics-challenge-demise-of-religion-1.639611
- ↑ https://www.cambridge.org/core/books/abs/cambridge-companion-to-atheism/atheists-a-psychological-profile/D85096EA26C59B4CC19473DC2252BB16
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 https://www.persee.fr/doc/inrp_0298-5632_1985_ant_2_1_2615
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Encyclopedia of Modern Christian Politics — Greenwood Publishing Group, 2006. — P. 66. — ISBN 978-0-313-32362-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Դյուրկհայմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 426)։ |