Լիլիան Հելլման (անգլ.՝ Lillian Hellman, հունիսի 20, 1905(1905-06-20)[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հունիսի 30, 1984(1984-06-30)[1][2][3][…], Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի գրող, սցենարիստ և դրամատուրգ։

Լիլիան Հելլման
անգլ.՝ Lillian Hellman
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1905(1905-06-20)[1][2][3][…]
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 30, 1984(1984-06-30)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրԴյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Նյու Յորքի համալսարան
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, գրող, ինքնակենսագիր, լիբրետիստ և դերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Commons-logo.svg Lillian Hellman Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լիլիան Հելլմանը ծնվել է Նոր Օրլեանում՝ հրեական ընտանիքում։ Ավարտել է Կոլումբիայի համալսարանը։ Որոշ ժամանակ զբաղվել է լրագրությամբ և թատրոնի քննադատությամբ, աշխատել է «New York Herald Tribune»-ում՝ որպես խմբագիր։ 1925 թվականին Լիլիանն ամուսնացել է դրամատուրգ Արթուր Կոբերի (անգլ.՝ Arthur Kober) հետ. ամուսնությունը տևել է մինչև 1932 թվականը։ 1930 թվականին Հելլմանը տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է սցենարներ խմբագրել «MGM» ստուդիայի համար։ Այնտեղ նա հանդիպել է գրող, դետեկտիվ վեպերի հեղինակ Դեշիլ Հեմմեթին, որը մինչև իր կյանքի վերջը մնացել է նրա ընկերը և խորհրդատուն։

1934 թվականին Լիլիանը գրել է իր առաջին պատմվածքը՝ «Մանկական ժամը», որը խանդավառությամբ է ընդունվել քննադատների և ընթերցողների կողմից։ Այդտեղ խոսվում է մի աղջկա մասին, որը վրեժխնդրությունից դրդված զրպարտել է երկու ուսուցչուհիներին։ Ըստ գրողի` դա պատմություն է «ոչ թե լեսբիական հարաբերությունների, այլ ստի ուժի մասին»։ Պատմությունը հարմարեցվել է թատրոնում բեմադրման համար, ինչպես նաև երկու անգամ էկրանավորվել է ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի կողմից` 1936 թվականին («Երեքը») և 1961 թվականին («Մանկական ժամը» (գլխավոր դերում՝ Օդրի Հեփբըրն)։ Մեծ հաջողության է հասել նաև Հելլմանի հաջորդ՝ «Աղվեսները» պիեսը, որը պատմում էր ներքին ընտանեկան ատելության և ագահության մասին։ 1941 թվականին պիեսի հիման վրա նկարահանվել է նույնանուն ֆիլմը, որը 9 անվանակարգերում առաջադրվել է«Օսկար»-ի, սակայն որևէ մեկում չի շահել։

Լիլիան Հելլմանը քաղաքացիական պատերազմի ընթացքում ճանապարհորդել է Իսպանիայում։ Ստացած տպավորություններով գրել է իր առաջին հակաֆաշիստական պիեսը՝ «Պահակախումբ Ռեյնի վրա» (1941), որի համար արժանացել է Նյու Յորքի դրամատիկական քննադատների ասոցիացիայի (անգլ.՝ New York Drama Critics Circle Award) մրցանակին։ Հելլմանը մեծ ժողովրդականություն է վայելել ԱՄՆ-ի ձախակողմյան քաղաքական ուժերի շրջանում։ Նա երբեք չի եղել ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության անդամ, բայց ժամանակ առ ժամանակ մասնակցել է ձախ և ազատական կազմակերպությունների գործողություններին, եղել է Ամերիկյան գրողների լիգայի հիմնադիրներից մեկը, իսկ հետագայում՝ ակտիվ անդամ։ Իր որոշ պիեսներում («Guardians on the Rhine», «The searching wind») Հելլմանը բացահայտ կերպով քննադատել է Ամերիկայի կառավարությանը՝ այն բանի համար, որ կառավարությունը չի կարողացել «ճանաչել» Հիտլերին և Մուսոլինիին և սկզբնական շրջանում հաղթել նրանց։

1950 թվականին Հելլմանը հայտնվել է Հոլիվուդի սև ցուցակում, իսկ 1952 թվականին նրան հրավիրել են հակաամերիկյան գործունեության հետաքննող հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովը, տեղյակ լինելով, որ Լիլիանի վաղեմի գործընկերը՝ Հեմմետտը, կոմունիստական գործունեության անդամ է, պահանջել է նրանից կոմունիստական գործունեության մասնակիցների և զինակիցների անուններն ասել։ Նա, սակայն, հրաժարվել է[5]։

  Վնասել անմեղ մարդկանց, որոնց ես երկար տարիներ ճանաչում եմ, միայն իմ կաշին փրկելու նպատակով, ինձ համար անմարդկային, անազնիվ և ամոթալի է։ Ես չեմ կարող և չեմ սպանի իմ խիղճը՝ հանուն սեզոնային նորաձևության, չնայած որ վաղուց հասկացել եմ, որ քաղաքականությունից և քաղաքական կուսակցություններից դուրս մարդ եմ։  


Հելլմանը Խորհրդային Միության ամենահայտնի ամերիկացի դրամատուրգներից մեկն է եղել, որի բեմադրությունները 1940-60-ական թվականներին բեմադրվել են գրեթե բոլոր թատրոններում։ Այդ տարիներին ԽՍՀՄ-ում նրա համբավին ու ժողովրդականությանը մեծապես նպաստել է այն, որ նա կասկածվել է «կոմունիզմի հանդեպ համակրանքի մեջ»[6]։

1940-50-ական թվականներին Լիլիան Հելլմանը շարունակել է պիեսներ գրել և մասնակցել հասարակական կյանքին։ Այնուամենայնիվ, 1960-ական թվականների սկզբին նա հեռացել է դրամայից և անցել հուշագրությունների ժանրին։ Այս ժամանակահատվածում, տպավորված լինելով ուսանողական շարժմամբ, Հելլմանը սկսել է դասավանդել։ Մինչև կյանքի վերջին օրերը նա դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններում, ներառյալ՝ Հարվարդի և Եյլի համալսարաններում։

1969 թվականին Հելլմանը հրատարակել է ինքնակենսագրական երեք վեպերից առաջինը՝ «Անավարտ կինը»՝ իր սոցիալական, քաղաքական և ստեղծագործական հայացքների մասին։ Չորս տարի անց թողարկել է «Pentimento» վեպը, իսկ ևս երեք տարի անց՝ «Սրիկաների ժամանակաշրջանը»։ Բոլոր երեք վեպերը պատմում են ուժեղ կնոջ կյանքի և գործունեության մասին, որը չի վախեցել ընդդիմանալ կառավարությանը, պաշտպանել իր տեսակետը՝ առանց կորցնելու արժանապատվությունը և հրաժարվելու իր սկզբունքներից[7]։

Լիլիան Հելլմանը մահացել է 1984 թվականի հունիսի 30-ին՝ Մարտաս Վինյարդում (Մասաչուսեթս)՝ 79 տարեկան հասակում՝ սրտի անբավարարությունից։ Թաղված է Մասաչուսեթս նահանգի Չիլմարկ քաղաքում գտնվող Chilmark գերեզմանատանը։

Կարծիքներ և քննադատությունԽմբագրել

  • XX դարի ամերիկյան պիեսների հավաքածուի նախաբանում կազմողը Լիլիան Հելլմանի դրամատուրգիան հետևյալ կերպ է բնութագրել. «Նրբագեղ պսիխոլոգիզմ և խայթող աֆորիստիկա»[8]։
  • Որոշ քննադատներ մեղադրել են Լիլիան Հելլմանին՝ իր հուշագրություններում նկարագրված իրադարձությունները կեղծելու մեջ[9]։ Այսպիսով, 1979 թվականի հոկտեմբերի 18-ին ամերիկացի գրող և քննադատ Մերի Մաքքարթին հայտարարել է, որ «այն ամենը, ինչ գրում է Հելլմանը, սուտ է, ներառյալ կապերը և նախդիրները»[10]։ Արդյունքում՝ Լիլիանը դիմել է դատարան[11]։ Այնուամենայնիվ, 1980 թվականի հունվարին PBS հեռուստաալիքի եթերում, Դիք Քեվեթի (անգլ.՝ Dick Cavett show) շոուի շրջանակներում Մերի Մաքքարթին մեղադրել է Հելլմանին, ասելով, որ նա
  ...մեծապես գերագնահատված, վատ գրող է, անազնիվ գրող, որը, սակայն, իսկապես պատկանում է մեր անցյալին։  

Հակամարտությունը երկու գրողների միջև ավարտվել է 1984 թվականին՝ Լիլիան Հելլմանի մահով։ Մերի Մաքքարթին մահացել է հինգ տարի անց[12]։

  • Երուսաղեմի հասարակական կապերի կենտրոնի վերլուծաբան և լրագրող Յուսթուս Ռիդ Վեյները (անգլ.՝ Justus Reid Weiner) ինքնակենսագրականում անդրադարձել է ստերի և փաստերի կեղծման նույն թեմային (անգլ.՝ Jerusalem Center for Public Affairs): Ուեյները վերլուծել է Հելլմանի ինքնակենսագրական բոլոր երեք գրքերը, ավելի շատ ուշադրություն դարձնելով «Pentimento»-ին և և դրա հիման վրա նկարահանված «Ջուլյա» ֆիլմին[13]։ Հեղինակը հոդվածի բնաբան է ընտրել Մարկ Տվենի հայտնի արտահայտությունը. «Իմ կյանքում ես ստիպված էի անցնել շատ սարսափելի իրադարձությունների միջով, որոնցից մի քանիսը պատահել են իրականում»[14]։

ՄեջբերումԽմբագրել

  Կրոսսմեն — .... Միշտ ատել եմ ստախոսներին, հատկապես նրանց, ովքեր ստում են իրենք իրենց... Կոնստանս — .... Գրեթե բոլորս, սիրելիս, ստում ենք ինքներս մեզ, գրեթե բոլորս... «Աշնանային պարտեզ», Լ. Հելլման  


ՍտեղծագործություններԽմբագրել

ՊիեսներԽմբագրել

  • 1934 — «The Children’s Hour»
  • 1936 — «Days To Come»
  • 1939 — «The Little Foxes»
  • 1941 — «Watch on the Rhine»
  • 1944 — «The Searching Wind»
  • 1946 — «Another Part of the Forest»
  • 1949 — «Montserrat»
  • 1951 — «The Autumn Garden»
  • 1960 — «Toys in the Attic»
  • 1963 — «My Mother, My Father and Me»

ՍցենարներԽմբագրել

  • 1935 — «The Dark Angel»
  • 1936 — «These Three»
  • 1937 — «Dead End»
  • 1941 — «The Little Foxes»
  • 1943 — «The North Star»
  • 1946 — «The Searching Wind»

ՀուշագրություններԽմբագրել

  • 1969 — «An Unfinished Woman: A Memoir»
  • 1973 — «Pentimento: A Book of Portraits»
  • 1976 — «Scoundrel Time»
  • 1984 — «Eating Together: Recipes and Recollections» (համահեղինակ՝ Փիթեր Ֆայբլմեն)

ԱյլԽմբագրել

  • 1957 — «Candide» (լիբրետո)
  • 1963 — «The Big Knockover» (Դ. Համմետտի պատմվածքների ժողովածուի նախաբան)
  • 1980 — «Maybe» (վեպ)

ԳրականությունԽմբագրել

  • А. Образцова Драматургия Лилиан Хеллман // Лилиан Хелман. Пьесы. — Искусство, 1958. — 526 с. — 5000 экз.
  • Джоан Меллен Хеллман и Хэммет. — Harper Collins, 1996. — двойная биография

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. https://timesmachine.nytimes.com/timesmachine/1976/10/06/80145234.html
  5. «Lilian Hellman: The art of theater» (անգլերեն)։ The Paris Review։ Արխիվացված է օրիգինալից 2006-03-19-ին։ Վերցված է 2010-04-26 
  6. Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
  7. «About Lillian Hellman»։ PBS: American Masters։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2010-04-26 
  8. Г.П. Злобин Предисловие // Three American Plays. — Прогресс, 1972. — С. 5. — 382 с.
  9. Jone Johnson Lewis։ «Lillian Hellman» (անգլերեն)։ Women's History։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2010-04-26 
  10. «Every word [Hellman] writes is a lie, including and and the»
  11. «Uncivil Wars: Lillian Hellman vs Mary McCarthy» (անգլերեն)։ Scandalous Women։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2010-04-26 
  12. Hank Willow։ «Contentious minds: New play pits Stalinist Lilian Hellman vs. Mary McCarthy» (անգլերեն)։ «Hollywood Investigator»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2010-04-26 
  13. Justus Reid Weiner Lillian Hellman: The fiction of autobiography // Gender Issues. — Springer New York, декабрь 2003. — В. 21. — № 1.(չաշխատող հղում)
  14. I have been through some terrible things in my life, some of which actually happened.

Արտաքին հղումներԽմբագրել