Մաց Էկ (շվեդ.՝ Mats Ek, ապրիլի 18, 1945(1945-04-18)[1][2][3][…], Մալմյո), շվեդ պարող, պարուսույց, թատրոնի ռեժիսոր[5]։

Մաց Էկ
Ծնվել էապրիլի 18, 1945(1945-04-18)[1][2][3][…] (79 տարեկան)
ԾննդավայրՄալմյո
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունպարուսույց, պարող, բալետմայստեր, ռեժիսոր և բալետի պարող
ԱմուսինAna Laguna?
Ծնողներհայր՝ Anders Ek?, մայր՝ Birgit Cullberg?
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մաց Էկը ծնվել է 1945 թվականի ապրիլի 18-ին Մալմյոյում։

Թատերային արվեստ է սովորել Ստոկհոլմում։ 1976 թվականին, հետաքրքրվելով մարիոնետներով, տիկնիկային ներկայացում է պատրաստել Գեորգ Բյուխների «Վոյցեկ» դրամայի հիման վրա։ Ինգմար Բերգմանի հետ աշխատել է Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում։ 17 տարեկանում, շեշտակի փոխելով իր ճանապարհը, սկզբում սկսել է զբաղվել ժամանակակից պարարվեստով՝ սովորելով Մարթա Գրեմի տեխնիկան։ Նրա ուսուցիչը եղել է Դոնի Ֆյոյերը։ Հետո սկսել է հետաքրքրվել բալետով։ 1971 թվականին նորամուտը անց է կացրել որպես պարող։ 1973 թվականին միացել է մոր բալետային խմբին։ 1985-1993 թվականներին աշխատել է նրա ղեկավարությամբ։ Բալետային ներկայացումների հետ մեկտեղ ներկայացել է նաև որպես թատրոնի և օպերայի ռեժիսոր։

Նոր աշխատանքների ստեղծման գործում համագործակցել է կնոջ՝ Աննա Լագունի, բալետի պարողներ Միխայիլ Բարիշնիկովի, իր եղբոր՝ Նիկլասի և Սիլվի Գիլեմի հետ։

Մաց Էկը և Անա Լագունան բեմին հրաժեշտ են տվել 2016 թվականին։ Վերջին անգամ ելույթ են ունեցել հունվարի 6-10 Փարիզյան շրջագայությունների արդյունքում՝ Ելիսեյան դաշտերի թատրոնում։

Ընտանիք խմբագրել

Նրա հայրը եղել է դերասան Անդերս Էկը, իսկ մայրը բալետի պարուհի և պարուսույց Բիրգիտ Կուլբերգը։ Հայտնի պարող Նիկլաս Էկանի եղբայրը։ Դերասանուհի Մալին Էկի երկվորյակ եղբայրը։ Ամուսնացել է պարուհի Անա Լագունի հետ և նրա հետ մի շարք ներկայացումներ ունեցել։

Գործունեություն խմբագրել

Միջազգային ճանաչման է հասել «Ժիզել» հին ռոմանտիկ բալետի հեղինակային ընթերցումը։ Արել է նաև այնպիսի դասական ժանրի բալետների սեփական մեկնություններ, ինչպիսիք են «Կարապի լիճը» և «Քնած գեղեցկուհին»։

Ներկայացումներ խմբագրել

Տիկնիկային թատրոն խմբագրել

Տարի Ստեղծագործություն Ծանոթագրություններ
1976 Kalfaktorn (Գեորգ Բյուխների «Վոյցեկ» դրամայի հիման վրա)

Բալետ խմբագրել

Տարի Ստեղծագործություն Ծանոթագրություններ
1976 «Գեորգին և վիշապը»
1978 «Բեռնարդա» Ֆեդերիկո Գարսիա Լորկիի «Բեռնարդ Ալբայի տունը» դրամայի հիման վրա
1982 «Ժիզել» Ադոլֆ Ադանի ստեղծագործությունը
1984 «Սրբագործված աշուն» Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունը
1987 «Զբոսայգի», «Խոտ», «Կարապի լիճ» Չայկովսկու ստեղծագործությունները
1989 Gamla barn
1992 «Կարմեն»
1995 She was Black, «Ծուխ»
1996 «Քնած գեղեցկուհի» Համբուրգյան բալետի համար
1997 A Sort Of... Նիդեռլանդի պարի թատրոնի համար
2000 «Բնակարան» Փարիզյան ազգային օպերայի համար
2002 Fluke
2012 «Հրաժեշտ» Սիլվի Գիլեմի համար
2013 «Ռոմեո և Ջուլիետա» Չայկովսկու ստեղծագործության հիման վրա

Օպերա խմբագրել

Տարի Ստեղծագործություն Հեղինակ
1999 «Դոն Ժուան» Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Դրամատիկական թատրոն խմբագրել

Տարի Ստեղծագործություն Հեղինակ
2001 «Անդրոմահա» Ժանա Ռասինա
2007 «Երազների խաղ» Ավգուստ Ստրինպերգ
2010 «Բալի այգին» Չեխով

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսուրային աշխատանքներ

Տարի Աշխատանք Բնօրինակ անուն Կատարողներ
1974 «Ստվերներ» En skugga Յոնաս Բյորգստրյոմ, Անդերս Էկ, Մալին Էկ
1978 «Բեռնարդի տուն» The House of Bernarda Բեռնարդ Ալբա - Լյուկ Բոուի
1982 «Ժիզել» Giselle Ժիզել՝ Անա Լագունա, կոմս Ալբերտ՝ Լյուկ Բոուի
1990 «Կարապի լիճ» Лебединое озеро Արքայազն՝ Իվան Աուզելի, կարապների թագուհի՝ Անա Լագունա
1993 «Թաց կին» Wet woman Սիլվի Գիլեմ
1994 «Կարմեն» Carmen Կարմեն՝ Անա Լագունա, Դոն Խոզե՝ Մարկ Հվան, Էսկամիլյո՝ Իվան Աուզելի
1996 «Ծուխ» Rök Նիկլաս Էկ և Սիլվի Գիլլեմ
1999 «Քնած գեղեցկուհի» Спящая красавица Արքայադուստր՝ Ավրորա Վանեսա դե Լինյեր, Կարաբոս՝ Ջամալ Հուդա, արքայազն Դեզիրե՝ Իթան Սիվակ
2012 «Старуха и дверь» / Gammal och dörr Իվան Աուզելի և Անա Լագունա
2013 «Հրաժեշտ» Ajö / Behind the Scenes: The Filming of Bye Վավերագրական ֆիլմ

Բալետային գործեր

Տարի Աշխատանք Բնօրինակ անուն Կատարողներ
2003 «Բնակարան» Կադեր Բելարբի, Մարի Անյես Ժիլո, Կլերմարին Օստա, Նիկոլյա Լյո Ռիշ, Ժոզե Մարտինես
2012 «Վայր» Place Միխայիլ Բարիշնիկով և Անա Լագունա, ռեժիսոր՝ Յոնաս Օկերլունդ (Jonas Åkerlund)

Պարուսույցի գործունեությանն է նվիրված «Կյանքով լցված պար։ Մաց Էկի դիմանկարը» ( Keeping Dance Alive: A Mats Ek Portrait) վավերագրական ֆիլմը:

Գրականություն խմբագրել

  • Ada D'Adamo Mats Ek. — Palermo: L’epos, 2002. — 212 с. — ISBN 978-8883021756
  • Lesley Leslie-Spinks, Margareta Sorenson Mats Ek. — Max Strom Publishing, 2011. — 352 с. — ISBN 978-9171261519

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 Archivio Storico Ricordi — 1808.
  4. http://nummer.se/mats-ek-fick-intelligenspris/
  5. «Mats Ek». Nationalencyklopedin (Swedish). Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել