Կարապի լիճ, գտնվում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում։ Կառուցվել է 1963 թվականին։

Կարապի լիճ

Կարապի լիճը
40°11′04″ հս․. լ. 44°30′56″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Երևան Երևան, Կենտրոն վարչական շրջան
Երկիր Հայաստան Հայաստան
Ավազանի մակերեսը 0.00042 կմ²
Վիքիպահեստում

Տվյալներ

խմբագրել
 
Կարապի լճում ձմռանը գործող սահադաշտը

Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է «Կարապի լիճ»։

Լճի մակերեսը 2490 քմ է։ Նրա մի հատվածը՝ 1200 քմ մակերեսով, 2005 թվականից ձմռանը վերածվում է սահադաշտի։ Լճի ջրատարողությունը 2400 խ/մ է։

Խորհրդային տարիներին լճում ապրել են սպիտակ և սև կարապներ, որոնք 90-ականների սկզբում վերացել են։ 2009 թվականին Երևանի քաղաքապետի հրահանգով Կենդանաբանական այգուց «Կարապի լիճ» ջրավազան են տեղափոխվել երկու կարապներ։

Աշխատանքային սեզոնի ընթացքում լիճը մաքրվում է հիդրոքլորիդի 65% լուծույթով[1]։

Կարապի լճի տարածքում են գտնվում Առնո Բաբաջանյանի հուշարձանը, «Մեղեդի» քանդակը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն, Երևան, XX դար, Երևան, «ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն», 2012, էջ 24 — 174 էջ, ISBN 978-99941-2-759-7։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապի լիճ» հոդվածին։