Էլմիր դը Հորի (Elmyr de Hory), իսկական անունը՝ Էլեմեր Ալբերտ Հոֆման (Elemér Albert Hoffmann, ապրիլի 14, 1906(1906-04-14), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[1] - դեկտեմբերի 11, 1976(1976-12-11), Իվիսա, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա), հունգարական ծագմամբ նկարիչ, որը ճանաչվել է Նորագույն ժամանակների արվեստի բազմաթիվ կեղծումներով։ Ի տարբերություն Հան վան Մեգերենի՝ չի մատնվել դատարանին և չի բացահայտել իր կեղծարարությունների ցուցակը։

Էլմիր դը Հորի
Ծնվել էապրիլի 14, 1906(1906-04-14)
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[1]
Վախճանվել էդեկտեմբերի 11, 1976(1976-12-11) (70 տարեկան)
Մահվան վայրԻվիսա, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա
Քաղաքացիություն Հունգարիա և  Իսպանիա
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունart forger և նկարիչ
Կայքelmyr.net(անգլ.)

Դը Հորին պնդում էր, որ նրա ծնողներն եղել են ավստրո-հունգարացի դիվանագետ և բանկիրի դուստր։ Ըստ կենսագիրներից մեկի հրապարակման՝ նա իրականում ծնվել է Բուդապեշտի հրեական թաղամասում։ Գեղարվեստական կրթություն է ստացել Մյունխենում և Փարիզում, որոշ ժամանակ սովորել է Ֆերնան Լեժեի մոտ Գրանդ Շոմեր ակադեմիայում, բայց հատուկ հույսեր չի ներշնչել։ Միայն մեկ անգամ՝ 1926 թվականին, նրան հաջողվել է ցուցադրել իր մի քանի աշխատանքներ։ Ընդ որում, դրանք գնող չի եղել։

1932 թվականին ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է հայրենիք՝ Հունգարիա և ձերբակալվել է քաղաքական կառույցի փոփոխման կոչի համար նախ Տրանսիլվանիայում, ապա՝ համասեռամոլների համակենտրոնացման ճամբարում։ Դը Հորի ընտանիքի ամբողջ ունեցվածքը բռնագրավել են նախ գերմանացիները, հետո՝ կոմունիստները[2]։

Պատերազմի ավարտին Հոֆմանը հայտնվել է Ֆրանսիայում՝ փոխելով ազգանունը «դը Հորի»–ի և սկսել է գումար վաստակել Պիկասոյի նկարների կեղծումով։ Կեղծ նկարների իրացմամբ զբաղվել է նրա բնակարանակից և գործակալ Ժակ Շամբերլենը։ 1947 թվականին Ֆրանսիայից տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ փոխել է մի քանի կեղծանուն։ Հաստատվելով Մայամիում՝ մանրամասնորեն ուսումնասիրել է առավել պահանջված նկարիչների ոճերը և փորձել է վերարտադրել դրանք։ Պիկասոյին կրկնօրինակելուց հետո նա սովորել է կրկնօրինակել Պոլ Գոգենին, Պիեռ-Օգյուստ Ռենուարին, Անրի Մատիսին և Ամեդեո Մոդիլիանիին։ Մի քանի անգամ փոձել է անուն ձեռք բերել բնօրինակ աշխատանքների միջոցով, բայց անհաջող։

1955 թվականին դը Հորիի կեղծ կրկնօրինակներից մեկը հայտնաբերվել է Հարվարդի համալսարանում․ սկսվել է հետաքննություն։ Դը Հորին ձերբակալվել է Մեխիկոյում, բայց շուտով բաց է թողնվել (նրա պնդմամբ իր կեղծած նկարներից մեկով կաշառել է օրենքի ծառայողին)։ Ինքնասպանության անհաջող փորձից հետո գտել է վաճառահանման նոր աղբյուր ի դեմս ձեռնարկատեր Ֆերնան Լեգրոյի, ով 1962 թվականին օգնել է նրան անհետանալ իրավապաշտպան մարմինների տեսադաշտից և նրա տնօրինությանն է հանձնել Իբիցա իսպանական կղզում գտնվող մեկուսացված վիլլան։

1960-ական թվականների կեսին դը Հորին ընկնում է դեպրեսիայի մեջ, ինչի պատճառով տուժում է նրա «ոճավորման» նրբարվեստը։ Բնականաբար նրա նկարները վաճառահանելը դառնում է ավելի բարդ։ Դրանից հետո, երբ Տեխասի միլիարդատեր Մեդոուսն հայտնաբերում է, որ Լոգրոյից իր գնած նկարների պատկերասրահի բոլոր գոհարները կեղծ են, Ինտերպոլը վերսկսում է անորսալի խաբեբայի փնտրտուքները, ով որոշ ժամանակով տեղափոխվել էր Ավստրալիա։ 1968 թվականի օգոստսին իսպանական դատարանի կողմից դատապարտվել է երկու ամիս բանտարկման արվադիտության համար։

1969 թվականին ամերիկացի լրագրող Կլիֆորդ Իրվինգը հրատարակել է «Կեղծիք» (Fake!) բեսթսելլերը, որտեղ մասամբ նրա սեփական պատմությունների հիմքի վրա բարձրաձայնել է դը Հորիի պատմության մասին, որտեղ ճշմարտությունը հարևան էր հորինվածքին։ Դը Հորիի սկանդալային ճանաչումը գրավել է հայտնի ռեժիսոր Օրսոն Ուելսի ուշադրությունը։ Նա դը Հորիի մասին նկարահանել է «Կ որպես կեղծիք» կինոժապավենը։ Ե՛վ գրքում, և՛ ֆիլմում դը Հորին պնդել է, որ խաբեբա չէ, քանի որ երբեք չի ստորագրել որևէ աշխատանք այս կամ այն նկարչի անունից, իսկ հայտնի վարպետների ոճի նմանակումը արգելված չէ օրենքով։

Դը Հորիի աճող ճանաչումը պատճառ է հանդիսացել քրեաական հետապնդման վերականգնման։ 1976 թվականին Իսպանիայի իշխանությունները ընդառաջ են գնացել ֆրանսիական կառավարության պահանջներին և համաձայնել են դը Հորիի հանձմանը։ Իմանալով այդ մասին՝ նկարիչը ընդունել է քնաբերի մահացու չափաբաժին։ 2012 թվականին նրա բնակարանակից Մարկ Ֆորժին թողարկել է պատկառելի կեղծարարի կյանքի վերջին տարիների մասին հուշագրությունների գիրքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118707213 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Элмир де Хори - Великий фальсификатор Невероятное». www.unbelievable.su. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.

Գրականություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Подделка под Модильяни
  Подделка под Пикассо
  • Irving, Clifford. Fake: the story of Elmyr de Hory: the greatest art forger of our time. McGraw-Hill, 1969.
  • Talbot, Ken. Enigma!: the new story of Elmyr de Hory, the most successful art forger of our time. ONT, 1991. ISBN 978-0-9517846-0-0.

Արտաքին հղումներ խմբագրել